Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի փիլիսոփաների և մեծագույն մտածողների հետաքրքիր մտքերի հետ.
Հիմարությունը՝ դա թերություն է և դրա դեմ չկա ոչ մի դեղամիջոց։
©Իմանուիլ Կանտ
Ամբողջ դժբախտությունը կայանում է նրանում, որ խորամանկությունը օգնում է ընդամենը մեկ անգամ, իսկ մնացած ժամանակ՝ միայն խանգարում։
©Ջոն Լոկ
Ճշմարտության ձայնը զզվելի է լսողությանը։
©Լաո Ցզի
Հակառակորդը, ով բացահայտում է ձեր սխալները՝ շատ անգամ օգտակար է ընկերոջից, ով թաքցնում է դրանք։
©Լեոնարդո դա Վինչի
Նա, ով այնքան խուլ է, որ նույնիսկ ընկերոջից չի ուզում լսել ճշմարտությունը՝ անհույս է։
©Ցիցերոն
Ճշմարտությունը ոչ մի կերպ չի տուժում նրանից, որ ինչ-որ մեկը չի ընդունում այն։
©Ֆրիդրիխ Շիլլեր
Մտքերը կարող են վնասազերծվել միայն մտքերով։
©Օնորե դե Բալզակ
Միտքը փոխվում է՝ կախված բառերից, որով այն արտահայտում են։
©Բլեզ Պասկալ
Միայնության մեջ, ամեն ոք տեսնում է իրեն այնպիսին, ինչպիսին որ կա։
©Արթուր Շոպենհաուեր
Ճշմարտությունը՝ իսկապես դառը խմիչք է, անդուր համով, բայց փոխարենը այն վերականգնում է առողջությունը։
©Օնորե դե Բալզակ
Մարդիկ ոչնչին այնքան ամուր չեն հավատում, քան այն բանին, ինչից ամենաքիչն են տեղյակ։
©Միշել Մոնտեն
Մարդը ոչ այլ ինչ է, քան իր արարքների շարք։
©Գեորգ Գեգել
Իմաստուն մարդիկ մտորում են իրենց մտքերի շուրջ, հիմարները՝ հայտարարում դրանց մասին։
©Հենրիխ Հեյնե
Ավելի լավ է արժանավայել և հերոսական մահ, քան անարժան և ստոր տրիումֆ։
©Ջորդանո Բրունո