– Հիսուս Ծնավ Եվ Հայտնեցավ:
– Մեզի, Ձեզի Մեծ ավետիս
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:
Բոլոր եկեղեցիներում ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվում, վառում են մոմեր:
Այս երեկո մարդիկ եկեղեցուց վառված մոմեր և ճրագներ են տանում իրենց տուն: Դրանք խորհրդանշում են Աստվածային լույսը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին:
Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17:00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը և Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան և շարունակում հունվարի 6-ին:
Հ.Գ. Այ հիմա լիարժեք իրավունքով կարող ենք ասել. «Շնորհավո՛ր Սուրբ Ծննունդ և Ամանոր»: