fbpx

Հետաքրքիր փաստեր տղամարդու վախերի մասին

Եթե աղջիկները իրավունք ունեն վախենալ մթությունից, մեծ շներից, մկներից և սարդերից, ապա տղամարդուն դա «հարիր» չէ: Եթե հիշենք բոլոր ստերեոտիպները, ապա տղամարդը իրավունք չունի որևիցե բանից վախենալ: Իսկ ինչպե՞ս դա անել, եթե շուրջ բոլորդ աշխարհի վերջ է, բնական աղետներ են և սիրելիդ էլ սկսել է կողքերը նայել:1

Ի հակառակ բոլոր ստերեոտիպների, տղամարդը, ինչպես նորմալ մարդ, ունի վախեր: Դա շատ նորմալ է, այս վախերը կապ չունեն որևիցե ֆոբիաների հետ, այդ իսկ պատճառով բուժման մասին խոսք լինել չի կարող:

Կարծում եմ տղամարդկանց համար օգտակար կլինի իմանալ այդ վախերի մասին և կարողանալ ղեկավարել դրանք, իսկ կանանց համար օգտակար կլինի ավելի հեշտ հասկանալ տղամարդուն և նրա հոգեբանությունը: Սա կարելի է համարել մի փոքրիկ գաղտնազերծում: Եվ այսպես, այդ վախերն են.

Անիմաստ ապրած կյանք

Այս վախը այցելում է տղամարդուն 35-40 տարեկանում: Ապրած կյանքին ետ հայացքը նույնիսկ ժպիտ չի առաջացնում: Տղամարդը վստահ է՝ կյանքը չհաջողվեց և այն ապրել է անիմաստ: Սիրելի կանայք իրհարկե գիտեն, որ դա կոչվում է՝ «Միջին տարիքի ճգնաժամ»:

Իրականում այստեղ կապ չունի տղամարդու կյանքում ինչ-ինչ բաների հասնել կամ չհասնելը: Այստեղ միակ մեղավորը տղամարդու օրգանիզմի քիմիական ռեակցիաներն են: Դա կանցի, և ավելին, դա երբեք այլևս չի կրկնվի: Կանանց խորհուրդ է տրվում այդ ընթացքում աջակցել տղամարդուն և լինել նրա կողքին:

Ծաղրուծանակ

Տղամարդիկ երբեմն ծիծաղելի մարդուն համարում են թույլ: Այդ իսկ պատճառով ջենտլմենները շատ են վախենում հայտնվել կուրյոզային իրավիճակներում:

Փոփոխություններ

Հին և կանգուն, նշանակում է վստահելի և հանգիստ: Տղամարդը չի կարող կնոջ նման ամիսը մեկ փոխել իր իմիջը կամ բնակարանի կահավորումը: Ամեն նորը նրան վախեցնում է և նույնիսկ կարող է պանիկայի հասցնել:

Կնոջ մերժումը

Ոչ մի տղամարդ մինչև վերջ չի կարող հասկանալ կնոջը (հակառակը պնդելը նույնպես ճիշտ է): Իսկ եթե նույնիսկ հասկանում է, փաստ չէ, որ ճիշտ: Ծնվում է անվստահություն՝ ճի՞շտ է արդյոք իր կողմից հասկացվել կանացի ազդանշանները թե ոչ: Արդյունքում, ժամադրության ժամանակ, տղամարդը նստած չի կարողանում իր տեղը գտնել:

Միակ ելքը ինքնավստահության բարձրացումն է՝ համոզել քեզ, որ մերժումով աշխարը չի վերջանում:

Պարտություն

Տղամարդկանց աշխարհում թուլամորթները տեղ չունեն: Պարտությունը կյանքի յուրաքանչյուր ոլորտում բերում է ինքնավստահության, ինքնագնահատականի կտրուկ նվազման: Հետաքրքիր փաստ՝ տղամարդիկ դեռևս մանկությունից սկսում են մրցել իրար հետ ամեն ինչում: Կանանց մոտ դա չի նկատվել:

Անհաջողություն անկողնում

292328_kXsi6DԱրտադրողական օրգանը տղամարդու համար ամենակարևոր մարմնի մասերից մեկն է, եթե ոչ միակը: Եվ զարմանալի չէ, որ ինքնագնահատականը մի անգամից ընկնում է, երբ այդ օրգանը չի արդարացնում տիրոջ սպասելիքները: Եթե հաշվի առնենք նաև ԶԼՄ-ների կողմից «ճնշումները», որ կանացի օրգազմը շատ կարևոր է, ապա պատկերը էլ ավելի է վատանում:

Դավաճանություն

Դավաճանությունը կարող է քարուքանդ անել հարաբերությունները, մոխրացնել սերն ու ընտանիքը: Բնականաբար իրեն հարգող տղամարդը երբեք չի ուզի երկար պոզեր կրել: Սակայն նա ամենաշատը վախենում է, որ ինքը կդավաճանի իր կնոջը: Վախենում է, որ դավաճանությունը տեղի կունենա պատահական…

Թուլություն

Թույլ երևալու վախը բնորոշ է յուրաքանչյուր տղամարդու: Տղամարդն ունակ է ամեն ինչ անել, միայն թե նրան թույլ չհամարեն:

Բնական ընտրությունը ստիպում է տղամարդուն լինել միայն ուժեղ և դրանից չես կարող փախչել: Լավ է երբ սեփական կինը տանը ստեղծում է մի այնպիսի թիկունք, որտեղ կարելի է բերել անհաջողությունները, թուլությունները և որ դրա համար ոչ մեկ քեզ չի դատի:

Իշխանություն

Տղամարդիկ վախենում եմ յուրաքանչյուր իշխանության տեսակից, միայն նրա համար, որ իշխանությունը տղամարդկային և ինդիվիդուալ մարդուն դարձնում է ընդհանուր մեխանիզմի մի մասնիկ: Այս վախը ստիպում է տղամարդուն գնալ տարբեր խելահեղությունների՝ նրանք չեն ենթարկվում ուսուցիչներին, փախչում են բանակից, լքում են աշխատանքը և այլն: Եվ այս ամենը այն պատճառով, որ նրանց հարկավոր է սեփական ազատություն և անկախություն:

Միայնություն

Միայնության վախը տղամարդիկ կարող են ավելի ուժգին զգալ, քան կանայք: Սակայն նրանք հիմնականում լռում են այդ մասին, որպեսզի շրջապատին թույլ չտան տեսնել իր թուլությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հետաքրքիր փաստեր տղամարդու վախերի մասին
Միայնություն (14 նկար)