fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Տղամարդկանց տոնը լավ լուրով. տղամարդիկ չեն վերանալու

Տղամարդկանց տոնը լավ լուրով. տղամարդիկ չեն վերանալու

Այսօր փետրվարի 23-ն է՝ «Հայրենիքի պաշտպանների օրը», այսինքն տղամարդկանց տոնը: Եվ այս օրը ուզում եմ սկսել տղամարդկանց և շատ կանանց համար հաճելի լուրով.

Գիտության առաջ քաշած այն վարկածը, որ մոտակա 100000 տարիների ընթացքում տղամարդիկ, որպես Homo sapiens կենսաբանական տեսակ կվերանան՝ հերքվել է:

Նոր հետազոտությունների արդյունքում այսպիսի եզրակացության են հանգել Մասաչուսեթսի բժշկա-կենսաբանական ինստիտուտի գիտնականները: Այս մասին հաղորդում է BBC-ին:

«Տղամարդկանց անդարձ անհետացման» մասին եզրահանգումները կատարվել էին Y-քրոմոսոմներ ուսումնասիրող գիտնականների կողմից՝ անցած տասնամյակի ընթացքում:

Ինչպես պարզ էր դարձել, Homo sapiens-ի ի հայտ գալուց Y-քրոմոսոմները ունեին 1400 գեն: Սակայն այժմյան տղամարդկանց մոտ այն ունի 45 գեն: Ըստ 2003-ին մասնագետների կողմից կատարված հաշվարկների՝ տղամարդկանց, որպես կենսաբանական տեսակ գոյատևմանը, մնացել է 100000-ից 5 միլիոն տարի, կախված տվյալ քրոմոսոմում գեների անհետացման արագությունից: Y-քրոմոսոմների արագ քայքայումը գիտնականները բացատրում էին նրա խոցելիությամբ արտաքին միջավայրի փոփոխություններից:

Սակայն այժմ ամերիկյան գիտնականները հերքեցին այս եզրահանգումները: Ուսումնասիրելով կապիկների և մարդկանց դինամիկ կենսաբանական զարգացումը, նրանք եկան այն եզրահանգման, որ Y-քրոմոսոմների մեջ տեղի ունեցած գեների կրճատումը չի ազդում նրա ֆունկցիոնալության և նրա կայունության վրա: Առավել ևս, որ Y-քրոմոսոմների պատմա-կենսաբանական քայքայումը արդեն դադարել է:

«Այն չի անհետանա, նրա գեների կրճատման ֆենոմենը դադարել է: Այն գեները, որոնք գտնվում են նրա մեջ այժմ՝ այդպես էլ կմնան քրոմոսոմի կառուցվածքում»- հայտարարեց հետազոտական աշխատանքների ղեկավար, պրոֆեսոր Ջենիֆեր Հյուզը:

Դե ի՞նչ տղեք, մեր տոնը շնորհավոր լինի և աչքներս լույս՝ մենք չենք վերանալու… 🙂

կարդացեք նաև

Ինչպես պետք է լիցքաթափվեն Կենդանակերպի նշանները

Ներկայացնում ենք մեթոդներ, թե ինչպես պետք է լիցքաթափվեն Կենդանակերպի նշանները։ Խոյ Խոյերն ամբողջ օրվա ընթացքում աշխատում են շատ ծանր գրաֆիկով եւ հանգստանալու ժամանակ չեն ունենում։ Սակայն...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Ունա՞կ եք արդյոք կյանքում հասնել հաջողությունների

Ի՞նչ եք կարծում, ունա՞կ եք կյանքում հաջողությունների հասնել: Որքա՞ն է հնարավորությունը, որ կհասնեք հաջողության: Այս հոգեբանական թեստը կպատասխանի այդ հարցերին՝ Ձեր ենթագիտակցությունից դուրս հանելով...
video

Ուիլլ Սմիթ. Արա ԴԱ 21 օրվա ընթացքում: Մարդկանց միայն 1% ն է անում ԴԱ: Լավագույն մոտիվացիան (տեսանյութ)

Մարդկանց միայն 1% ն է անում դա: Արա դա 21 օրվա ընթացքում: Ուիլլ Սմիթի գաղտնիքը: Հզոր մոտիվացիա: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները...

Աղջիկների յուրահատկությունն ըստ կենդանակերպի նշանի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության յուրահատուկ գիծ։ Ու հենց այդ գծով էլ տարբերվում է մյուսներից։ Խոյ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ...

Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք կամ հանրագիտարանը անպակաս է ձեզանից

Ահա և պատրաստ է ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր նոր թեստը: Դուք ընդամենը պետք է լինեք ուշադիր և փորձեք որևէ սխալ թույլ չտալ: Մենք վստահ...