Գեղեցիկ, բարեհամբույր, խելացի և համեստ աղջիկ էր Անին: Նա իր հարազատ գյուղից տեղափոխվել էր Երևան և սովորում էր տեղի համալսարաններից մեկի տնտեսագիտության բաժնում: Ամեն ինչ հիանալի էր՝ ընկերներ, դասեր, արդեն երրորդ կուրս էր և ժամանակն էր գործնական փորձաշրջան անցնելու Երևանի բանկերից մեկում:
Եվ ահա, եկավ պատասխանատու օրը: Անին իր ընկերուհու՝ Ջուլիայի, հետ նույն բանկում էր անդամագրված: Առաջին օրն էր, երկուսն էլ հուզված էին, առաջին անգամ իրենց գիտելիքները գործնականում պետք է կիրառեին: Եվ ահա բանկի կառավարչի սենյակի դռան առաջ կանգնած էին, նրանցից ոչ-ոք չէր համարձակվում բացել դուռը: Հանկարծ այն բացվում է, և դուրս է գալիս մի վայելչակազմ տղա.
-Ի՞նչ է պատահել աղջիկներ, ո՞ւմ եք փնտրում:
-Մենք ուսանողներ ենք և այստեղ պետք է փորձաշրջան անցնենք: Պետք է ներկայանանք տնօրենին,-պատասխանեց Անին:
Տղան բացեց դուռը, գլուխը ներս տարավ ու…
-Պա՛պ, քեզ մոտ են եկել:
-Ասա թող ներս գան,- ներսից լսվեց մի տարօրինակ ձայն:
Աղջիկները ներս մտան: Խոսակցությունը տևեց սպասվածից ավելի կարճ: Երբ նրանք դուրս եկան աշխատասենյակից հուզմունքը գրեթե անցել էր, նրանք շտապեցին տուն, քանի որ հաջորդ առավոտ ժամը 9:00 պետք է լինեին բանկում:
Արդեն առավոտ էր: Աղջիկները շտապում էին բանկ: Դռան առաջ նրանց էր սպասում նախորդ օրվա գրավիչ տղան: Աղջիկները նրա վրա ուշադրություն չդարձրին, բայց դա չօգնեց. տղան կանչեց նրանց ետևից.
–Հարգելի օրիորդնե՛ր, մեկ րոպե կկանգնեք, խնդրում եմ:
-Մենք ուշանում ենք:
-Ես կառավարչի թոռն եմ, եթե խնդիրներ ունենաք խնդրում եմ կդիմեք ինձ, ես ձեզ կօգնեմ:
-Պետք չի,շնորհակալություն, մենք ինքներս:
-Անունս Սերգեյ է, բայց ընկերներս Սերգո են ասում, դուք…
Աղջիկները առանց տղայի ասածների վրա ուշադրություն դարձնելու մտան բանկ: Անցնում են օրերը, Անցնում էր նաև աղջիկների ու Սերգեյի միջև եղած սառնությունը: Տղայի հստակ գործողությունների ու ջանքերի շնորհիվ նրանք ընկերացան: Սերգեյը ժամանակ առ ժամանակ իր առանձնահատուկ վերաբերմունքն էր ցույց տալիս Անիի նկատմամբ, բայց նա դրանց ուշադրություն չէր դարձնում:
Մի անգամ Ջուլիան հիվանդանում է: Անին ստիպված է լինում մենակ գնալ բանկ: Վերադարձի ճանապարհին նա հանդիպում է Սերգեյին, որն առաջարկում է ճանապարհել աղջկան: Քանի ու կամաց-կամաց մթնում էր, Անին համաձայնեց: Նրանք ամբողջ ճանապարհին զրուցում էին ու զրուցում, ու տղան այդ ժամանակ վերջապես պատմեց իր զգացմունքների մասին: Անին շփոթված էր, չնայած որ Սերգեյի զգացմունքները նորություն չէին նրա համար: Նա քաջ գիտակցում էր, որ ինքն էլ անտարբեր չէ տղայի նկատմամբ: Նա խոստանում է մտածել Սերգեյի առաջարկության մասին: Նա արագ քայլերով բարձրանում է տուն:
Աղջկա մտքից դուրս չէին գալիս տղայի խոսքերը, նա անընդհատ մտածում էր և անգամ մոռացել էր ընկերուհու հիվանդության մասին: Ամբողջ գիշեր մտածելուց հետո աղջիկը որոշում կայացրեց: Առավոտյան առանց որևէ բան ասելու տանից դուրս եկավ: (Անիի պահվածքը Ջուլիայի համար շատ կասկածելի էր): Անին դուրս եկավ շքամուտքից, իսկ բակում նրան սպասում էր Սերգեյը: Նրանք միասին նստեցին Սերգեյի մեքենան ու գնացին: (Այդ ժամանակ Ջուլիան պատուհանից դուրս նայեց և ամեն ինչ հասկացավ): Անին ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չասաց, զգացմունքները նրան խեղդում էին: Երբ հասան բանկի մոտ աղջիկը առանց որևէ բառ ասելու գրկեց տղային ու կամաց շշնջաց.
–Ես համաձայն եմ:
-Ի՞նչ, դու համաձա՞յն ես, -զարմանքով տղան ետ քաշվեց ու նայեց աղջկա աչքերի մեջ: -Այո:
-Նորից ասա, խնդրում եմ:
-Այո՜:
-Էլի՜, էլի՜,-գրկելով աղջկան ,-շնորհակալ եմ քե՛զ, Տե՛ր: Ես սիրում եմ քեզ Անի՛:
Անին երջանիկ էր, նրան պատել էր այդ հիսքանչ զգացումը, նա առաջին անգամ սիրում էր: Այդ զգացմունքը ստիպում էրնրան գնահատել կյանքի ամեն մի օրը, ամեն մի ժամն ու վարկյանը:
Այդ երեկո Սերգեյը Անիին տուն ուղեկցեց: Անին ուրախ-ուրախ ներս մտավ ու հենվելով դռանը ասաց.
–Ես սիրում եմ քեզ:
-Անի այդ դո՞ւ ես,-պատասխան չկար,-Անի՞:
-Այո ես եմ:
-Ներս արի, մենք հյուր ունենք:
Անին ներս գնաց ու տեսավ Ջուլիայի եղբորը՝ Գոռին: Գոռը դեռ մանկուց հրապուրված էր Անիի գեղեցկությամբ ու կանացիությամբ: Նա դանդաղ քայլերով մոտեցավ Անիին ու կցկտուր ձայնով ասաց.
–Ես… քեզ…սիրում եմ…
-Գո՛ռ.
–Այո, Անի ես սիրում եմ քեզ:
-Կներես, բայց ես ուրիշին եմ սիրում:
-Ո՞ւմ,-զարմացած ձայնով հարցրեց Ջուլիան:
-Կներես բայց ո՛չ հիմա, ո՛չ եղբորդ ներկայությամբ: Հետո կխոսենք:
-Ես այսօր գյուղ եմ գնալու,-ասաց Ջուլիան:
-Ուրեմն կխոսենք երբ վերադառնաս: Բարի գիշեր և բարի ճանապարհ:
Ջուլիան գնաց: Անին այդ գիշեր մենակ մնաց : Նա վախենում էր, չէր կարողանում քնել: Առավոտյան շուտ նա գնաց բանկ և իր ապրումների մասին պատմեց Սերգեյին: Սերգեյը սկզբում անհանգստացավ, հետո նրա գլխում մի փայլուն միտք ծագեց՝ ամեն երեկո շրջել քաղաքով մեկ, վայելել Երևանյան գիշերները՝ մինչ ընկերուհին կվերադառնար, հետո նա Անիին կճանապարհեր տուն, հետո ամբողջ գիշեր հեռախոսով կապի մեջ կլինեին: Անին մեծ սիրով համաձայնում է: Մի քանի օր շարունակ նրանք քայլում էին Երևանյան փողոցներով, վայելում Երևանի խորհրդավոր գիշերները: Ամեն ինչ հիանալի էր, նրանք իրոք երջանիկ էին…
Ջուլիան արդեն առողջացել էր: Մինչ իր վերադարձը զանգահարեց ընկերուհուն. «Ան՛, ես վաղը վերադառնում եմ, մինչև կեսօր տանը կլինեմ» : Այդ երեկո նրանք սովորականի պես պետք է դուրս գային տանից, շրջեյին քաղաքով մեկ և ևս մեկ երեկո միասին անցկացնեին: Բայց քանի որ Ջուլիան վերադառնում էր…Նրանք այլևս չէին կարող հանդիպել: Այս ամենի մասին Անին պատմեց Սերգեյին: Նա առաջարկեց ողջ ճշմարտությունը պատմել , սակայն աղջիկը կտրականապես դեմ էր՝Ջուլիայի եղբոր զգացմունքների պատճառով, նա կարծում էր , որ այդ նորությունն իմանալով Ջուլիան կվիրավորվի:
Սերգեյը մի առ ժամանակ լռեց, հետո գիտակցելով, որ դա իրենց վերջին հանդիպումն է՝ առաջարկեց մի գինի գնել, բարձրանալ Անիի տուն և միասին ընթրել: Նա շատ էր ուզում ճաշակել իր սիրելիի պատրաստած ընթրիքը: Պլանավորվածի համաձայն նրանք գինի գնեցին և գնացին տուն: Անին ընթրիք պատրաստեց, միասին ընթրեցին, գինի խմեցին, հիշեցին անցած օրերը, երջանիկ պահերը: Կենաց կենացի ետևից, խմում էին ու խմում… Երկուսն էլ փոքր ինչ չափն անցան: Երբ Անին առաջարկեց Սերգեյին գնալ, նա տեղից վեր կացավ, երկու քայլ և… հայտնվեց բազմոցի վրա: Աղջիկը տեսնելով ընկերոջ վիճակը, առաջարկում է ֆիլմ դիտել, մինչև տղան կսթափվեր և ի վիճակի կլիներ վարել մեքենան: Նրանք երկուսով նստում են բազմոցի վրա և սկսում նայել Անիի տան միակ ֆիլմը՝ ավելի ճիշտ մուլտֆիլմը: Ֆիլմին գրեթե ուշադրություն չդարձնելով նրանք իրար գրկած նայում էին մեկ-մեկու աչքերի մեջ ու ժպտում: Երջանկությունը պարուրել էր նրանց հոգիները: Երկուսի սիրտն էլ մի բան էր ուզում, բայց աղջիկը որպես ավանդական դաստիարակություն ստացած հայուհի ընդիմանում էր տղայի ընդվզումներին; Բայց ինչպես ասում են սերն ու գինին իրենց անելիքն արեցին…
Առավոտյան նրանք արթնանում են իրար գրկած: Տեղի էր ունեցել անուղղելին: Անին շփոթված էր, չգիտեր ինչ անել, ամբողջ կյանքը գլխիվայր շրջվել էր: «Ինչպե՞ս էր նայելու ծնողների աչքերին, ի՞նչ էր ասելու նրանց» հարցեր, որոնք ուղղակի խելագարության էին հասցնում նրան: Աղջիկը խուճապի մեջ էր: Սերգեյը հանգստացնում է նրան, ասելով, որ միշտ միասին են լինելու ու այդ մասին կիմանան միայն երկուսով: Տղան գնաց: Անին կարգի բերեց բնակարանը: Նա անընդհատ մտածում էր կատարվածի մասին:
Ջուլիան վերադարձավ…Նրան Անիի մտածկոտ հայացքն ու պահվածքը անհանգստացնում էին: Նա անընդհատ հարցեր էր տալիս , բայց դրանք մնում էին անպատասխան՝ ասես Անին չէր էլ լսում…
Հաջորդ օրը Ընկերուհիները գնացին բանկ: Ինչքան էլ որ զարմանալի էր Տղան այնտեղ չէր: Անին ոչ մի կերպ չէր կարողանում կենտրոնանալ՝ թույլ էր ու անընդհատ մտածում էր «սեր» կոչվածի մասին:
Բանկի աշխատակազմը տեսնելով Անիի հիվանդոտ տեսքը, նրան տուն ուղղարկեցին, իսկ Ջուլիան՝ մնաց բանկում: Մոտ մեկ ժամ անց ներս է մտնում նա՝ Ջուլիան շփոթված դեմքով իսկույն կանգնում է ու…
-Բարև:
–Բարև, ինչպե՞ս ես,-պատասխանում է Սերգեյը:
-Լավ, շնորհակալություն, իսկ դո՞ւ:
-Կարևոր չէ,-անհանգիստ այս ու այն կողմ նայելով,- իսկ Անին, Անին որտե՞ղ է …
-Այսօր չի եկել:
-Ինչո՞ւ, հիվանդ է:
-Ոչ, ուղղակի եղբայրս է գյուղից եկել, իմիջայլոց նրանք շուտով կնշանադրվեն:
-Ինչպե՞ս, հնարավոր չէ, – անհանգիստ ձայնով ասաց Սերգեյը:
-Այո, փորձաշրջանի ավարտից հետո տեղի կունենա նրանց նշանադրությունը, եթե կարողանաս գալ շատ լավ կլինի:
-Ոչ, շնորհակալություն, ես այսօր երեկոյան մեկնում եմ Լոնդոն,-շփոթված ասաց Սերգեյը:
Նա այդ որոշումը հենց այդ պահին ընդունեց:
-Երկա՞ր ժամանակով:
-Դեռ չգիտեմ:
-Օ՜, գիտես ինչքան եմ երազել տեսնել Անգլիա՜ն, Եվրոպա՜ն…
-Հուսով եմ մի օր կհասնես երազանքիդ, – անտարբեր ձայնով պատասխանեց ու հոռացավ:
Ջուլիան վերադարձավ տուն:
-Ջուլիա՛, այդ դու ես,-հյուրասենյակից ձայնեց Անին:
-Այո, ինչպե՞ս ես, այնքան եմ հոգնել:Այսօր երկուսիս փոխարեն եմ աշխատել:
-Ախ, կներես, ես վաղն անպայման կգամ:
-Լավ, ոչինչ, անցած լինի:
-Սերգեյը եկավ:
-Ոչ, չեմ հասկանում, թե ինչու ես անընդհատ նրանից հարցնում, ինչ-որ բան է պատահել իմ բացակայության ընթացքում:
-Ոչ, ուղղակի նրա հետ կապված որոշալի խնդիրներ կաին, բայց դա այնքան ել կարևոր չի, մոռացիր:
Հաջորդ օրը Անին գնաց բանկ: Նա սպասում էր, բայց տղան չկար ու չկար, մյուս օրն էլ, հաջորդ օրն էլ: Սերգեյը բանկ չէր գալիս, իսկ հեռախոսը անընդհատ անջատված էր: Անին որոշեց Սերգեյի մասին հարցնել նրա պապիկից.
–Լոնդոնում է, որոշ ժամանակ հետո կվերադառնա:
Այդ օրը փորձաշրջանի վերջին օրն էր; Անին ավարտեց բոլոր գործերը և մենակ վերադարձավ տուն , քանի որ Ջուլիան դեռ շատ անելիքներ ուներ բանկում: Ընկերուհիները հաջորդ օրը ևետ վերադարձան համալսարան: Բոլորի համար ամեն ինչ նույնն էր՝ընկերներ, դասեր, սրճարաններ և այլն: Իսկ Անիի պահվածքը բոլորի հանդեպ փոխվել էր, նա դարձել էր ինքնամփոփ, ոչ-ոքի հետ չէր շփվում, դասից հետո ուղիղ գնում էր տուն: Նա սկսել էր շուտ հոգնել, անընդհատ ուզում էր քնել, հաճախակի գլխապտույտներ էր ունենում: Կամաց-կամաց իր վիճակի մասին անհանգստացավ նաև Անին, և որոշեց դիմել բժշկի: Կատարվել էր այն, ինչից Անին ամենաշատն էր վախենում՝ նա երեխայի էր սպասում: Դա իր համար սարսափելի լուր էր, նորից խուճապ, նորից տանջող մտքեր: Բայց հիմա նրա կողքին չէր Սերգեյը, որպեսզի հանգստացնի…
Անին թողեց ուսումը և գնաց գյուղ: Ջուլիան մնաց մենակ: Ժամանակն անցնում էր, Սերգեյից ոչ մի լուր: Անին պարբերաբար հարցնում էր Ջուլիայից, բայց Ջուլիան ինչպես միշտ ավելորդ հետաքրքրքսիրություն էր ցուցաբերում և փոխում խոսակցության թեման: Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ ու ոչ մի լուր չկար: Արդեն 9 ամիս էր անցել այդ դեպքերից հետո: Մանյիսի վերջին շաբաթ օրը Անին տղա երեխա ունեցավ: Հիվանդանոցից տուն էր վերադառնում, երբ լսեց հարսանեկան երաժշտության ձայներ: Խնդրեց մեքենան վարեն դեպի այդ կողմը, ուզում էր շնորհավորել իր համագյուղացուն և երջանկություն մաղթել: Մեքենան երաժշտության հետ մեկտեղ մոտենում էր Ջուլիայենց տանը: Վերջապես հասան: Եվ իրոք այդ օրը Ջուլիայի հարսանիքն էր; Անին ավելի ուրախացավ, քանի որ ընկերուհին գտել էր իր սիրուն, ու դաժան բախտը բարեկիրթ էր եղել իր հետ: Ողջ բակը զարդարված էր ծաղիկներով, բոլորը գեղեցիկ հագնված պարում էին և ուրախանում: Մի կողմում, մեքենայի մոտ կանգնած էր փեսացուն: Նա մի տեսակ ծանոթ թիկունք ուներ: Անին որոշեց մոտենալ և շնորհավորել և՛ հարսնացուին, և՛ փեսացուին: Նա երեխան գրկին մոտեցավ փեսային, և…նա Սերգեյն էր: Զարմացած նայում էր նրան ու անգամ չէր կարողանում թարթել աչքերը:
-Անի՞:
-Սերգե՞յ:
-Դո՞ւ, ինչպե՞ս ես, ընտանիքդ ինչպե՞ս է:
-Ե՞ս, ընտանի՞ք:
-Գեղեցիկ բալիկ ունես:
-Նա քո տղան է…
-Ի՞նչ, իմ տղան: Միթե դու չես ամաչում: Ինձ խաբում ես, ասում, որ սիրում ես, հետո պատրաստվում ես նշանվել Գոռի հետ: Չէ, դու իրոք ամոթ չունես: Հիմա էլ եկել ես՝ հայտարարում, որ այս հրաշքը իմ որդին է: Գնա ամուսնուդ մոտ: Նա քեզ է սպասում: Խնդրում եմ, հեռացիր, և մի խափանիր հարսանիքս: Ես ամուսնանում եմ Ջուլիայի հետ: Չնայած, եթե դու ինձ չլքեիր հիմա դու կլինեիր նրա փոխարեն,-հետո գլուխը թեքելով կամաց շշնջաց, -Ինչը ես շատ կուզեի: Անին ապշած լսում էր…
-Ի՞նչ, ի՞նչ նշանադրություն, ի՞նչ ընտանիք, ի՞նչեր ես խոսում: Ես միայն քեզ եմ սիրել, սիրում ու կսիրեմ միշտ: Ջուլիայի գալուց հետո դու անհետացար, հարցրի պապիկիդ, նա ասաց, որ դու Լոնդոնում ես: Ես էլ մտածեցի, որ ինձ լքել ես, ու եկա այստեղ: Երևանում ամեն ինչ քեզ էր հիշեցնում, ամեն այգի, ամեն սրճարան և անգամ իմ տան մեջ՝ ես քո ներկայությունն էի զգում: Ես չէի դիմանա…
Բայց… սպասի՛ր, քեզ ո՞վ է ասել, որ ես պատրաստվում եմ ամուսանանալ, այն էլ Գոռի հետ:
-Ինչպե՞ս, ուրեմն այդպիսի բան չկա՞ր:
-Իհարկե ո՛չ, ես մերժելէի նրան դեռ այն օրը, երբ դու ինձ սեր խոստովանեցիր:
-Իսկ Ջուլիան ինձ ասել էր, որ պատրաստվում ես փորձաշրջանից հետո ամուսնանալ: Ես չէի ուզում քեզ խանգարել և հարգելով քո որոշումը հեռացա: Վերադառնալուն պես եկա ձեր համալսարան, տեսա Ջուլիային, ասաց որ նշանվել ես ու տեղափոխվել գյուղ՝ հարսանիքիդ պատրաստվելու: Ես կարծում էի, թե ամուսնացել ես…
-Օ՜, ոչ , ես չէի կարող:
Հանկարծ հարսի ճերմակ փեշը իր հմայքով զարդարեց Ջուլիայի տան շեմը: Երբ հարսնացում տեսավ Անիին գունատվեց, շիկնեց ու նրա դեմքի պայծառությունը անհետ կորավ: Սերգեյը մոտեցավ Ջուլիային, նայեց աչքերի մեջ ու…
-Քո կարծիքով, ճակատիս հիմար է գրված: Դու պատրաստվում էիր խաբել ինձ ամբողջ կյանքի ընթացքում:
-Լսիր ինձ, խնդրում եմ..
–Լռի՛ր, դու ինձ խաբես ես…
-Այո՛, խաբել եմ, որովհետև սիրել եմ..
–Եթե սիրում ես, չես կարող խաբել:
-Սերգեյ, մի գնա խնդրում եմ…
-Նվազագույնը, որ կարող եմ անել՝քեզնից հեռանալն է, ու սիրածս կնոջ հետ միանալը: Մնաս բարով:
Սերգեյը գրկեց որդուն, թևի տակ առավ Անիին ու հեռացան: Ամբոխը քարացավ, բոլորը լռել էին ու ոչ ոք չէր համարձակվում խոսել…
Այդ դեպքից անցել է գրեթե քսան տարի: Այդ տարիների ընթացքում Անին ու Սերգեյը ապրեցին ուրախ ու երջանիկ: Անին վերսկսել էր ուսումը, և ավարտել համալսարանը: Այժմ այն նույն բանկի կառավարիչն է, որտեղ առաջին անգամ տեսավ Սերգեյին: Նրա ամուսինը ՝ այդ բանկի անվտանգության պետն է, իսկ նրանց որդին՝ ծառայում է հայոց բանակում:
Սիրեցե՛ք միմյանց,
Սերը իրոք զարմանալի երևույթ է: