fbpx

Մուտք գրքերի անծայրածիր աշխարհ: Մեջբերումներ գրքերից, որոնց շնորհիվ կյանքին կնայեք այլ աչքերով

Հրաշալի մեջբերումներ գրքերից։

Եվ առանց մարդկանց մարդը չի կարող ապրել, և մարդկանց հետ է դժվար:

Չինգիզ Այթմատով «Կառափնարան»

Կարդա քիչ, բայց հաճույքով. այդպես ավելի կարդացած տեսք կունենաս, քան նա, ով կարդում է շատ` առանց հաճույք ստանալու:

Օրհան Փամուկ «Սև գիրք»

Մենակությունը լավ բան է, իսկ մարդկանցից հեռու գտնվելու համար չպետք է ափսոսալ…

Ժորժ Սանդ «Ինդիանա»

Ասում են՝ կյանքը դպրոց է, պարզապես այդ դպրոցում ուսուցիչ չկա, որ սխալների ուղղում անի: Սխալդ ինքդ պիտի հասկանաս: Իսկ ցավը պետք է ժպիտով հաղթահարել ու շարունակել ժպտալ…

Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ»

Սակայն մարդը միշտ հույսով է ապրում, նույնիսկ այն ժամանակ, երբ համոզված է, որ այլևս հուսալու ոչինչ չկա…

Ալբերտո Մորավիա «Արհամարհանք»

Կան բաներ, որոնք առանց ճանաչել ճանաչում ու սիրում ես, և կան, որ ատում ես չճանաչելով:

Մեդեա Բասենցյան «Արյան Կանչը»

Ժամանակը կարող է անցնել աննկատ, երբ երջանիկ ես, և ծանրանալ ուսերիդ իբրև ապառաժ, երբ դժբախտ ես:

Մեդեա Բասենցյան «Արյան Կանչը»

Ինչ ուզում է լիներ, բայց փորձել պետք էր:

Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն»

Չեմ կարող ասել, որքան հեռու են ձեր աչքերը տեսնում, հաճախ ձգտելով ավելի լավին, մենք լավն ենք կորցնում:

Ու. Շեքսպիր «Լիր արքա»

Երբեմն մեկ բառը ավելի ջերմ կարող է հնչել, քան բառերի մի ամբողջ բազմություն:

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»

Հաստատողական պատասխանի համար բավական է միայն «այո» բառը, իսկ մնացած պատասխանները հորինվել են «ոչ» ասելու համար:

Բ. Վերբեր «Հրեշտակների կայսրություն»

Երազանքի կատարմանը սպասելը հաճախ ավելի հաճելի է լինում, քան այն իրականացած տեսնելը։

Ա. Զգորժ «Միայնակ ընդդեմ ճակատագրի»

Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.25 из 5 )
MediaMag
Մուտք գրքերի անծայրածիր աշխարհ: Մեջբերումներ գրքերից, որոնց շնորհիվ կյանքին կնայեք այլ աչքերով
Կյանքի 25 դաս, որ պետք է յուրացնել, քանի դեռ ուշ չէ