fbpx

Մայր Թերեզայի 20 ցնցող մեջբերում, որոնք կօգնեն ներել բոլորին

Ներելով՝ մենք պարզեցնում ենք մեր հայացքը և մարդկանց, նույնիսկ մեզ նեղացնողների մեջ, սկսում ենք տեսնել աստվածայինը։

«Ի՞նչ է, Մայր Թերեզա՞ն ես»․ այս արտահայտությունը շատերն են լսել, երբ բարություն են դրսևորել։ Սակայն այս, առաջին հայացքից, հեգնական համեմատության հետևում թաքնված է մի անձի մեծություն, ում կյանքը մարդկությանը ծառայելու իսկական օրինակ դարձավ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մայր Թերեզա․ ո՞վ է նա իրականում

Սրբի իսկական անուն-ազգանունն է Ագնես Գոնջե Բոյաջիու։ Նա ծնվել է 1910 թվականին ալբանական ընտանիքում, 18 տարեկանում միացել է «Լորետոյի քույրեր» միաբանությանը և մեկնել Հնդկաստան։ Հենց Կալկաթայում նա հիմնադրեց իր հանրահայտ առաքելությունը՝ «Գթության քույրեր» միաբանությունը, որի անդամները նվիրվեցին աղքատներից աղքատներին օգնելու գործին։

Մայր Թերեզայի մոտեցման եզակիությունն այն էր, որ նա յուրաքանչյուր կարիքավոր մարդու մեջ տեսնում էր «Քրիստոսին՝ իր ամենատանջալից կերպարանքով»։ Նրա միանձնուհիները փողոցներից հավաքում էին մահամերձներին՝ նրանց հնարավորություն տալով արժանապատվորեն հեռանալ կյանքից, և հոգ տանում բորոտների ու լքված երեխաների մասին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Հետաքրքիր փաստ․ չնայած համաշխարհային ճանաչմանը՝ Մայր Թերեզան երկար տարիներ ապրել է հոգևոր «խավարի» մեջ՝ զգալով աստվածային լքվածություն։ Սա նրա կերպարն էլ ավելի մարդկային է դարձնում և ցույց է տալիս, որ նույնիսկ մեծ սրբերն են կասկածներ ունեցել։

Ներման արվեստը՝ ըստ Մայր Թերեզայի

Մայր Թերեզան հատուկ ուշադրություն էր դարձնում ներելու արվեստին։ Նա համոզված էր, որ ներելու անկարողությունը թունավորում է հոգին և խանգարում բարիք գործելուն։ Ահա նրա խորիմաստ մտքերից մի քանիսը․

  1. «Ներումը մեկանգամյա արարք չէ, այլ հոգու մշտական վիճակ։ Եթե ուզում ենք իսկապես սիրել, պետք է սովորենք ներել նորից ու նորից»։
  2. «Ընտանիքը սկսվում է սիրով, բայց պահպանվում է միայն փոխադարձ ներման շնորհիվ։ Ներել նշանակում է հասկանալ, որ մենք բոլորս անկատար ենք»։
  3. «Թույլ մի՛ տվեք, որ հպարտությունն ու վիրավորանքները քանդեն ձեր կյանքը։ Կառչե՛ք սիրուց, միայն այն ունի նշանակություն»։
  4. «Հավերժության դատաստանին կարևոր են ոչ թե թվերն ու ձեռքբերումները, այլ այն սերը, որ կարողացել ենք ներդնել մեր գործերի մեջ։ Նույնիսկ սիրով մատուցված մի բաժակ ջուրը հավերժական արժեք ունի»։
  5. «Ներե՛ք բոլորին ու ամեն ինչի համար, նույնիսկ՝ ինքներդ ձեզ։ Քանզի միայն ներելով կգտնեք հոգու խաղաղություն»։
  6. «Սերն առանց ներման գոյատևել չի կարող, իսկ ներումն՝ առանց սիրո։ Դրանք միևնույն թռչնի երկու թևերն են»։
  7. «Եթե դուք դատում եք մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չեք ունենա»։
  8. «Թույլ մի՛ տվեք, որ որևէ դառը խոտ արմատ ձգի ձեր սրտում»։
  9. «Մենք պետք է անվերջ ներենք, որովհետև Աստված մեզ անվերջ ներում է»։
  10. «Նախքան խոսելը, պետք է լսել, թե ինչ է ասում Աստված քո սրտի լռության մեջ»։
  11. «Կարևոր չէ, թե ով և ինչ է ասում ձեր մասին․ ընդունե՛ք այդ ամենը ժպիտով և շարունակե՛ք ձեր գործը»։
  12. «Պետք չէ ուրիշներին կշտամբել, թե ինչու ձեզ մոտ չեն գալիս։ Դուք պետքական եղեք, և մարդիկ կգան ձեզ մոտ»։
  13. «Գոնե կարճ ժամանակով մոռացե՛ք ձեր մասին և ինչ-որ բան արե՛ք ուրիշների համար»։
  14. «Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք, հաղթահարելով դրանք, ուժեղանանք, այլ ոչ թե հուսահատվենք»։
  15. «Ներումը սրտի մաքրությունն է։ Միայն մաքուր սրտով կարող ենք Աստծուն տեսնել յուրաքանչյուր մարդու մեջ»։
  16. «Մի՛ սպասեք, մինչև ուրիշները ներողություն խնդրեն։ Առաջինը ներե՛ք․ դա կազատագրի ձեզ երկուսիդ էլ»։
  17. «Եթե ձեզ նեղացրել են, վրեժխնդրության արդարացումներ մի՛ փնտրեք։ Ձեր մեջ ուժ գտե՛ք ներելու։ Վրեժը քանդում է, ներումը՝ կառուցում»։
  18. «Երբեմն դժվար է ներել, հատկապես նրանց, ում սիրում ենք։ Բայց հենց դա է սիրո իսկական փորձությունը»։
  19. «Թույլ մի՛ տվեք, որ հպարտությունը կանգնի ներման ճանապարհին։ Հպարտությունն ասում է․ «Նա արժանի չէ ներման»։ Խոնարհությունը պատասխանում է․ «Իսկ ես արժանի չեմ այս բեռը կրելուն»»։
  20. «Ներե՛ք անմիջապես։ Որքան երկար սպասեք, այնքան ավելի դժվար կլինի դա անել։ Վիրավորանքը, մոլախոտի պես, կարմատանա»։

Կարդացեք նաև՝ Մայր Թերեզայի 20 պատվիրանները

Նրա կյանքն ապացուցում է՝ իսկական մեծությունը ոչ թե բարձրագոչ խոսքերի, այլ ողորմության համեստ, ամենօրյա գործերի մեջ է։ Հնարավոր է՝ հաջորդ անգամ «Ի՞նչ է, Մայր Թերեզա՞ն ես» արտահայտությունը լսելիս այն պետք է ընկալել ոչ թե որպես հեգնանք, այլ որպես հաճոյախոսություն և ավելի մեծ կարեկցանք դրսևորելու ու ներելու կոչ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Մայր Թերեզայի 20 ցնցող մեջբերում, որոնք կօգնեն ներել բոլորին
Լորի ձվով՝ հոդացավերից ազատվելու հայտնի ու արդյունավետ բաղադրատոմս (տեսանյութ)