fbpx

Մաքս Ֆրայի 15 մեջբերումներ, որոնք կօգնեն ձեզ դժվար պահերին

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են դժվար պահեր, դժվար ժամանակներ։ Այդ ժամանակ մարդ ամեն կերպ փնտրում է աջակցություն, ջերմություն և հարմարավետություն։

Մաքս Ֆրայը՝ երկու հեղինակների, Սվետլանա Մարտինչիկի և Իգոր Ստյոպինի գրական կեղծանունն է։ Նրանք սիրվել են ընթերցողների կողմից՝ իրենց անսովոր պատմություններով, խարիզմայով և հեքիաթայնությամբ։

Ներկայացնում ենք ձեզ Մաքս Ֆրայի գրքերից լավագույն մեջբերումները, որոնք ցույց կտան, որ կյանքը հիասքանչ է։ Հարկավոր է ուղղակի չհուսալքվել և ինքդ քո մեջ ուժ գտնել։

Ամեն ինչ այնքան վատ է, որ ավելի վատ չի լինում։ Հետևաբար կարող է միայն լինել ավելի լավ։ Տրամաբանակա՞ն է։

Այսօրը՝ լավ առիթ է դուրս գալ ափերից, ամեն մեկը՝ իր ափից։ Որովհետև յուրաքանչյուր մարդ՝ օվկիանոս է և հիմարություն է ամբողջ կյանքում ինքդ քեզ համարել ջրափոս, թեկուզ շատ խորը և երբեք չչորացող։

Ի դեպ, դու նկատեցի՞ր, որ այս աշխարհը լի է մարդկանցով, որոնք բացարձակ վստահ են, որ հիանալի հասկանում են, թե ինչ է տեղի ունենում ուրիշների հետ։

Որպեսզի լիարժեք հասկանաս իմաստը իրադարձության, որը դու համարում ես դժբախտություն՝ հարկավոր է որոշակիորեն հեռանալ դրանից։ Եվ եթե բոլորովին չդադարել տառապել, գոնե տառապանքը չհամարել կյանքի գլխավոր գործ։

Յուրաքանչյուր կին՝ խելագար թռչուն է։ Պրոբլեմը նրանում է, որ նրանց մեծ մասը չեն ուզում սովորել թռչել։ Նրանք միայն ուզում են բույն հյուսել։

Կուզենայի քեզ սովորեցնել. «Ա՜խ ինչ վատ է»-ի փոխարեն մտածել. «Տես, ինչ հետաքրքիր է»։ Բայց կյանքին այդպիսի վերաբերմունքը գալիս է փորձի հետ։

Վերջիվերջո, եթե զրկես քեզ երբեմն հիմարություններ գործել, կյանքը կզրկվի բարի հաճույքների կեսից։

Բարի նախանշանները հարկավոր է ինքնուրույն հորինել։ Ում հանդիպեցիր՝ հաջողության նշան է։ Այդպես էլ գրանցենք։ Եվ օրն էլ անցկացնենք համապատասխանաբար։

Պետք է անհապաղ իրականացնել սեփական հիմար ցանկությունը, որ հետո ամբողջ կյանքը չծախսես դրա վրա։

Եթե շատ երկար ձևացնես, որ դու ոչնչից չես վախենում, խիզախությունը կարող է դառնալ օգտակար սովորություն, օրինակ ինչպես բաց պատուհանով քնելը կամ կոնտրաստային ցնցուղ ընդունելը։

Կարևորը՝ քիչ խոսել։ Եվ այդ ժամանակ զրուցակիցը ինքը ռացիոնալ տարբերակ կգտնի ամեն ինչ ինքն իրեն բացատրելու համար։ Համենային դեպս, ես մինչ օրս չեմ հանդիպել մեկին, ում մոտ դա չստացվի։ Մարդիկ շատ տաղանդավոր են։ Շատ։

Անմահության հնարավորություն ստանալու համար՝ հարկավոր է հրաժարվել այդ հույսից… Ընդհանրապես յուրաքանչյուր հույսից։ Հուսալքությունը՝ զարմանալի բանալի է, նույնիսկ բանալի չէ, այլ ագռավուկ է, որն ունակ է բացել յուրաքանչյուր կողպեք։ Եվ սովորաբար՝ դա միակ բանալին է, որ հասանելի է մարդուն։

Որոշ հնարավորություններ հարկավոր է բաց թողնել, որպեսզի չզրկվել մյուսներից։

Երկուսից մեկը՝ կամ դու չես կարող ոչինչ փոխել, հետևաբար անհանգստանալն անիմաստ է, կամ կարող ես՝ իսկ այդ դեպքում հարկավոր է գործի անցնել, այլ ոչ թե ուժերդ ծախսել անհանգստության և բարկության վրա։

Քանի մարդն ապրում է՝ ոչինչ կորած չէ։ Յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, ընդորում ոչ մեկ, այլ մի քանի՝ և ո՞վ ես դու, որ լինես Երկիր մոլորակի միակ մարդը ով հայտնվել է իրոք անլուծելի իրավիճակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մաքս Ֆրայի 15 մեջբերումներ, որոնք կօգնեն ձեզ դժվար պահերին
Գիտությունը բացատրում է, թե ինչպես է Ձեր մարմինը ընտրում նրան, ով Ձեզ պետք է