fbpx

NASA-ի գիտնականներ. «մենք ապրում ենք այլմոլորակայինների կողմից ստեղծված հոլոգրամային աշխարհում»

NASA-ի շատ մասնագետներ ցուցաբերում են մտքի բավականաչափ ճկունություն և չեն բացառում այն փաստը, որ մարդկությունը ապրում է հոլոգրամայի ներսում, որը ստեղծվել է այլմոլորակային քաղաքակրթությունների կողմից:

Ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն մտքին, որ այն ամենը, որ երբևէ ստեղծվել է մարդկության կողմից՝ ինչ-որ առաջադեմ համակարգչային ծրագրի արդյունք է: Որ մեր վերաբերմունքը, զգացողությունները հիշողությունները՝ այդ ամենը գեներացվում է սուպեր համակարգչի կողմից:

Առաջին անգամ այս ինտրիգային տեսությունը առաջրկվել է Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Նիկ Բոստրոնի կողմից, ով 2005թ. նշանակվեց Օքսֆորդի համալսարանին կից մարդու ապագայի ինստիտուտի տնօրեն:

matrix

Ի դեպ, Նիկ Բոստրոնի տեսությունը կիսում են նաև շատ այլ հեղինակավոր գիտնականներ:

Օրինակ, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի, էվոլյուցիոն հաշվարկման և ավտոմատացված դիզայնի կենտրոնի տնօրեն Ռիչ Թերայլը առաջարկում է, որ մեր արարիչը՝ տիեզերական ծրագրավորող է:

[infobox title=’Ի ԴԵՊ’]

Մեր կայքում, Arxangelo-ն, մի քանի տարի առաջ գրել է իր մտորումները Աստծո գոյության մասին, որում անկախ վերոնշյալ գիտնականների տեսության արծածվում է հենց այս միտքը: Հոդվածը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:

[/infobox]

Դա նշանակում է, որ մենք ապրում ենք հոլոգրաֆիկ աշխարհում և շուրջ բոլորը, ներառյալ նաև մեզ՝ «անիրական է»: «Վայս» ամսագրին վերջերս տված հարցազրույցում, NASA-ի գիտնական Ռիչ Թերայլը քննարկում էր հեռանկարները՝ հիմնված համակարգիչների շատ արագ զարգացող հնարավորությունների՝ զանգվածային և բարդ աշխարհներ և համակարգեր ստեղծելու վրա:

matrix3

«Այսօր, NASA-ի ամենաարագ սուպեր համակարգիչները աշխատում են մարդկային ուղեղից կրկնակի անգամ արագ, – ասում է Ռիչը: – Եթե հասարակ հաշվարկ կատարենք Մուրի օրենքով (որն ասում է, որ համակարգիչների հզորությունը ամեն երկու տարին մեկ կրկնապատկվում է), դուք կտեսնեք, որ հաջորդ տասնամյակում, այդ համակարգիչները հնարավորություն կունենան մեկ ամսում հաշվարկել 80 տարի տևողությամբ մարդկային ամբողջ կյանքը, այդ թվում՝ նրա յուրաքանչյուր միտք»:

Այս տեսության շատ կողմնակիցների ոգեշնչում է այն միտքը, որ այսպիսի դասավորության դեպքում, մարդկությանը հարկավոր չի եղել անցնել էվոլյուցիոն զարգացման փուլերով՝ սկսած նախապատմական դոնդողից։

Բացատրություններից մեկն այն է, որ մենք ապրում ենք արհեստական ստեղծված մոդելի շրջանակում և տեսնում ենք այն, ինչ հարկավոր է մեզ տեսնել՝ ամենահարմար պահին։

Միտքը, որ մեր տիեզերքը համակարգչային կոդերի կողմից ստեղծված ֆիկցիա է, թույլ է տալիս լուծել տիեզերքի մասին մի շարք անհամապատասխանություններ և գաղտնիքներ, այդ թվում՝ այմոլորակային քաղաքակրթությունների որոնման և սև նյութի մասին։

Բայց շատերը Մատրիցայի տեսությունը համարում են սխալմունք։ Օքսֆորդի համալսարանում փիլիսոփայություն և ինֆորմատիկա դասավանդող պրոֆեսոր Փիթեր Միլիկենը նշում է, որ այս տեսությունը հիմնվում է այն հավանականության վրա, որ մատրիցայից դուրս գտնվող «սուպերինտելեկտը» մտածում է մոտավորապես այնպես, ինչպես մարդիկ։ Իսկ եթե ենթադրենք, որ աշխարհը մոդելավորվել է այլմոլորակային ինտելեկտի կողմից, ապա անհասկանալի է, ինչո՞ւ է այն սահմանափակված նույն մտքերով և մոդելներով, ինչը բնորոշ է մարդկանց։

Մատրիցայի կողմնակիցների խմբի ենթադրությունները հիմնված են այն բանի վրա, որ իրական աշխարհի կառուցվածքը՝ ինչ տեսնում ենք մեր շուրջը, շատ բաներով հիշեցնում է վիրտուալ ցանց ֆորման, որն ինքն իրեն չէր կարող ձևավորվել։ Ուրեմն դա ձևովորվել է համակարգչային ինտելեկտի կողմից։

Իսկ հակառակորդները ենթադրում են, որ «վիրտուալ ցանցի» կառուցվածքը չի կարող հոլոգրամային իրականության ապացույց հանդիսանալ, չնայած նրան, որ իրական աշխարհում շատ բաներ հիմնված են որոշակի մատրիցայի վրա։

Պրոֆեսոր Միլիկենը, այնուամենայնիվ, գտնում է, որ Մատրիցայի միտքը ինքն իրենով բավական ինտրիգային է և հետաքրքիր, չնայած նրան, որ դասվում է «խելագար մտքերի» շարքին (այս միտքը նա արտահայտել է «Daily Telegraph»-ին տված հարցազրույցի ժամանակ)։

Աղբյուրը՝ www.messagetoeagle.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
NASA-ի գիտնականներ. «մենք ապրում ենք այլմոլորակայինների կողմից ստեղծված հոլոգրամային աշխարհում»
Ա՜խ այս երկուշաբթին