fbpx

Երջանիկ կանանց 3 գաղտնիք

Երջանիկ կին։ Այո, հավատացեք, նրանք գոյություն ունեն։ Բայց ի՞նչ են նրանք անում, որ երջանիկ են։ Բացահայտում ենք Ձեզ համար երջանիկ կանանց 3 գաղտնիքներ։

Մի փորձիր քեզնով լցնել ամբողջ տարածությունը

Որքան ուժեղ փորձես նրան կապել քեզ, այնքան հեռու նա կփորձի փախչել: Տղամարդը պետք է զգա, որ ազատ տարածություն ունի, ժամանակ՝ սեփական հետաքրքրությունների համար, ինքն իր հետ կամ ընկերների հետ լինելու հնարավորություն: Եվ ընդ որում, որ ստիպված չլինի ամեն անգամ արդարանալու, թե դրա մեջ ընտանեկան բարեկեցության համար ոչ մի սպառնալիք չկա:

Անվստահությունը, կպչունությունը, մշտական վիրավորանքները վաղ թե ուշ նրան կստիպեն քեզ և հարաբերություններին այլ կերպ նայել: Հիշիր, որ մենք սեփական երջանկությունը կերտողներն ենք, և մենք կարող ենք նաև այն փլուզել, եթե նույնիսկ չենք ուզում դա:

Սովորիր փոխզիջման գնալ

Այդպիսով դու կխուսափես բացմաթիվ վեճերից և այլ տհաճ իրավիճակներից: Մի եղիր համառ և եսասեր: Դուք երեք տարի անընդմեջ ծով եք գնում, իսկ նա երազո՞ւմ է լեռներում հանգստի մասին: Միգուցե ժամանակն է նրան զիջելու: Եթե դու գնաս փոխզիջման, նա նույնպես նույն կերպ կվարվի: Եթե դուք երկուսով էլ պնդեք ձերը, հազիվ թե ձեր ամուսնությունը երջանիկ դառնա:

Մի փորձիր իդեալական լինել

Երբեք չվիճել, երբեք չբարականալ, երբեք չբարկացնել: Կանգ ա՛ռ: Մի փորձիր նրա համար իդեալական լինել, հակառակ դեպքում ձեր հարաբերություններն արհեստական ու դժգույն կլինեն: Իսկ մի օր էլ դու ուղղակի կպայթես, քանի որ դու կենդանի էակ ես և չես կարող քո մեջ պահել զգացմունքները:

Ուզո՞ւմ ես փոխվել: Խնդրեմ: դարձիր ուշադիր սիրելիիդ նկատմամբ, կամակորություն մի արա, սովորիր լսել և հասկանալ: Միայն թե մի փորձիր անել անհնարինը… Դա նրան պետք չէ: Նրան պետք ես դու՝ իրական, երջանիկ, չափավոր զգացմունքային, չէ՞ որ նա այդպիսին է քեզ սիրահարվել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Երջանիկ կանանց 3 գաղտնիք
Թեստ. Ի՞նչ ֆոբիա ունես