fbpx

Մարտին ծնված մարդկանց լուսավոր և մութ կողմերը

Մարդիկ, ովքեր ծնվել են մարտին, առաջին գարնանային ամիսը, օժտված են յուրատեսակ բնավորությամբ և անհատականությամբ, ինչը տարբերում է նրանց մյուս մարդկանցից: Նրանք տաղանդավոր են, կարողանում են առողջ հարաբերություններ կառուցել, և, ամենակարևորը, նրանք արժանի են վստահության: Անձնական և գործնական կյանքում մարտի մարդիկ փորձում են լինել հաջողակ՝ չվախենալով բախվել նոր մարտահրավերների հետ և ունակ են լուծել բոլոր խնդիրները:

Մարտյան Ձկների պլյուսները (մարտի 1-20)

Հարմարվողականություն

Նրանք դրական մարդիկ են, որոնք ունակ են հարմարվել յուրաքանչյուր իրավիճակին: Նրանք լողում են հոսանքի ուղղությամբ և միշտ ունեն բարձր տրամադրություն: Մարտյան Ձկները բոլորի հետ կարողանում են լեզու գտնել: Նրանք, որպես օրենք շատ հանրաճանաչ են իրենց շրջապատում:

Էմպատիա

Ձկները շատ էմպատիկ են, նրանք օժտված են ունակությամբ՝ հասկանալ և զգալ շրջապատող մարդկանց ամենախորը և ամենանուրբ հոգեկան նյուանսները: Եթե Դուք Ձեզ վատ եք զգում՝ զրուցեք մարտյան Ձկների հետ:

Խաղաղասիրություն

Նրանք սիրում են հանգստություն և շրջանցում են բոլոր կոնֆլիկտներն ու վեճերը: Նրանց համար կենսականորեն անհրաժեշտ է գտնվել խաղաղության մեջ: Նրանց էմոցիաներն ազնիվ են և իրական:

Ռոմանտիկություն և կրեատիվություն

Մարտյան Ձկները կարող են զարմացնել Ձեզ իրենց երևակայությամբ և մտքի թռիչքով: Ցույց տվեք, որ դուք նրանց սիրում և գնահատում եք՝ և Ձեր հարաբերությունները նման կլինեն հեքիաթի:

Մարտյան Ձկների մինուսները (մարտի 1-20)

Միամտություն

Ձկներին հնարավոր է մանիպուլյացիայի ենթարկել: Այդ պատճառով շատերը օգտագործում են դա: Նրանք չափազանց բարի են, պարզսիրտ և վստահող, և դա նրանց հիմնական թերությունն է:

Սեփական ձայնի բացակայություն

Նրանք այնքան կարեկցող են և առատաձեռն, որ երբեմն մոռանում են սեփական կարիքների մասին: Շրջապատող մարդիկ չափազանց արագ սովորում են նրանց բարությանը և նստում են մարտյան Ձկների ուսերին:

Անտարբերություն

Նրանք շատ հաճախ մի կողմ են թողնում այն ամենը, ինչ իրենց չի հետաքրքրում, և, հակառակը, եթե նրանց ինչ-որ բան է հուզում, այդ ժամանակ ուղղակի վառվում են էնտուզիազմով: Ձկները՝ ինչ-որ բան անելու համար, պետք է հավատան նպատակին և պատճառին: Առանց մոտիվացիայի՝ նրանց համար ամեն ինչ միևնույնն է: Եվ նրանք դառնում են ալարկոտ և ապատիկ:

Ամաչկոտություն

Ձկները կարող են լինել ամենալռակյաց և զգուշավորից մինչ վախվորած նշաններից մեկը: Նրանք չափազանց ամաչկոտ են և շատ իրավիճակներում գերադասում են ավելորդ անգամ լռել, քան «դուրս ցցվել»:

Մարտյան Խոյերի պլյուսները (մարտի 21-31)

Պատվախնդրություն

Մարտյան Խոյերը միշտ ունեն հստակ նպատակներ և կանեն ամեն ինչ, որ հասնեն դրան: Նրանք երբեք չեն հանձնվի, մինչև չիրականացնեն իրենց բոլոր պլանները: Նրանք սիրում են հաղթել և ամենինչում լինեl առաջինը:

Արկածախնդրություն

Նրանց դուր է գալիս ինքնաբավությունը և թռիչք դեպի անհայտություն: Նրանք միշտ ցանկանում են նոր փորձ ձեռք բերել և հենց այդ պատճառով կխիզախեն յուրաքանչուր արկածախնդրության: Դուք կարող եք ասել, որ նրանք մի փոքր խելագար են, բայց իրականում դա ուղղակի նրանc ի ծնե լավատեսությունն է և սերը դեպի զվարճանքներ:

Էներգիայով լեցունություն

Խոյերին՝ իրենց արկածախնդրության հետ մեկտեղ անընդհատ շատ էներգիա է հարկավոր, որպեսզի իրագործեն իրենց բոլոր «խելագարությունները»: Նրանք անկսակած կենսախինդ են, իսկ նրանց մարտկոցները՝ թվում է, երբեք չեն լիցքաթափվի:

Կրքոտություն

Խոյը, ամենայն հավանականությամբ Կենդանակերպի նշաններից ամենաէմոցիոնալն է: Նա անընդհատ այրվում է կրքով և էնտուզիազմով: Նրան բնորոշ է համառությունն ու դրայվը:

Մարտյան Խոյերի մինուսները (մարտի 21-31)

Անհամբերություն

Յուրաքանչյուր նոր միտք, որ ծագում է մարտյան Խոյերի գլխում, պետք է անմիջապես իկատար ածվի: Նրանք հաճախ շտապողականություն են դրսևորում իրենց ընտրության մեջ և դա երբեմն նրանց ստիպում է զղջալ ընդունած որոշման համար:

Իշխողականություն

Նրանք իշխող են, սիրում են ամեն ինչ կառավարել, և նրանց դուր չի գալիս, երբ իրավիճակը հանգուցալուծվում է ոչ այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Նրանք վատ առաջնորդներ չեն, սակայն սիրում են ճնշում գործադրել շրջապատող մարդկանց վրա և հաշվի չեն նստում այլոց կարծիքի հետ:

Անկանխատեսելիություն

Մարտյան Խոյերը բռնկուն են, անզուսպ և անհաստատ սեփական էմոցիաներում: Սակայն հոգու խորքում նրանք չափազանց նվիրված են իրենց մտերիմներին և բոլորովին չեն ցանկանում նրանց նեղացնել:

Ուղղամտություն

Նրանք միշտ կբարձրաձայնեն այն, ինչ մտածում են, ընդորում բավական կտրուկ և անտակտ, ինչով կարող են ցավեցնել մարդուն: Եթե նրանք բարկանում են, ապա ունակ են շատ ավելորդ բաներ ասել, որի համար արդյունքում զղջում են:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարտին ծնված մարդկանց լուսավոր և մութ կողմերը
Կանանց 10 տեսակ, որոնցից տղամարդիկ խուսափում են