fbpx

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ. նշանավոր գրողի մտածումները կյանքի, ծերության մասին՝ և ահելների, և ջահելների համար

Կոլումբիացի նշանավոր գրողի մտածումները կյանքի, ծերության մասին՝ և ահելների, և ջահելների համար:

Ես իմ մեծ ընկերներին, իմ սիրուն կյանքը, իմ սիրելի ընտանիքը ավելի պակաս ճերմակ մազերի հետ չէի փոխի երբեք, ոչ էլ՝ ավելի աննկատ փորի: Ծերանալու հետ ես ավելի սիրալիր ու պակաս պահանջկոտ դարձա ինքս իմ հանդեպ: Ես իմ ընկե՛րը դարձա պարզապես…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Էլ ինձ չեմ մեղադրում լրացուցիչ բլիթներ ուտելու, մահճակալս չհարդարելու կամ ոչ պիտանի, ինչ-որ հիմար բաներ գնելու համար: Հիմա ես անկարգությունների, տարօրինակության իրավունք ունեմ:

Ես տեսա, ինչպես իմ ընկերներից շատերը չափազանց շուտ հեռացան այս աշխարհից՝ առանց ծերանալու մեծ ազատությունը գիտակցելու…

Ո՞վ ինձ կմեղադրի, եթե ես որոշեմ մինչև գիշերվա չորսը կարդալ կամ տարվել համակարգչային որևէ խաղով, իսկ հետո քնեմ մինչև կեսօր …

Ո՞վ ինձ ավելի երջանիկ կդարձնի, եթե ես ուզածիս չափ չմնամ անկողնում պառկած կամ՝ հեռուստացույցի առաջ նստած…

Ես կպարեմ 70- 80-ականների հիանալի հիթերի ներքո և միաժամանակ չեմ քաշվի կորցրած սիրուս համար արտասվել… Եթե ուզեմ՝ թոշնած մարմնիս վրա քիպ նստած շորտով լողափ կիջնեմ ու ինքնամոռաց ալիքների մեջ կսուզվեմ ՝ այլոց դատապարտող հայացքներն անտեսելով… Նրանք էլ են ծերանալու:

Ես գիտեմ, որ երբեմն ինչ-որ բան մոռանում եմ, բայց, դե, կյանքում կան բաներ, որոնք մոռանալ է պետք… Ես կարևոր բաներն եմ հիշում: Իհարկե, տարիների ընթացքում իմ սիրտը շատ անգամ է կոտրվել, բայց կոտրված սրտերը ուժ, փոխըմբռնում ու կարեկցանք են տալիս մեզ: Այն սիրտը, որը երբեք չի տառապել, անթերի է ու անպտուղ և երբեք չի վայելի անկատար լինելու ուրախությունը:

Իմ բախտը բերեց, որ բավականին երկար ապրեցի, և սպիտակ մազերս, պատանեկան ծիծաղս միշտ մնացին դեմքիս: Շատերը երբեք չծիծաղեցին, շատերը մահացան, մինչ կարծաթվեին նրանց մազերը:

Կարող եք կարդալ նաև՝ «Ժպտա՝ դժբախտությանը հաճույք մի պատճառիր»։ Գաբրիել Գարսիա Մարկեսի 58 ոսկե սկզբունքները

Երբ տարիքդ առնում ես, ավելի հեշտ է դրական մարդ լինել: Դու ավելի քիչ ես մտածում այն մասին, թե ուրիշները քո մասին ինչ են մտածում:

Հիմա ես ինքս ինձ վրա չեմ կասկածում: Սխալվելու իրավունքի արժանացել եմ արդեն:

Այսպիսով, ձեր այն հարցին՝ հաճելի՞ է ինձ արդյոք ծեր լինելը, կպատասխանեմ.

– Ինձ դուր է գալիս այն մարդը, որ ես դարձել եմ : Ես հավերժ չեմ ապրելու, բայց քանի դեռ այստեղ եմ, ժամանակ չեմ վատնի զուր ափսոսալու, թե ինչե՜ր կարող էին լինել իմ կյանքում, որ չեղան կամ անհանգստանալու, թե ինչ կարող է լինել հետո:Եվ եթե սիրտս ուզի, քաղցրավենիք կուտեմ ամեն օր:

Լևոն Բլբուլյանի ֆեյսբուքյան էջից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.44 из 5 )
MediaMag
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ. նշանավոր գրողի մտածումները կյանքի, ծերության մասին՝ և ահելների, և ջահելների համար
Մարդկային դաժանություն կամ ի՞նչ անել