fbpx

7 նշան, որոնք ստիպում են հասկանալ, որ դուք հանդիպել եք ձեր նախկին կյանքի սիրուն

Կարևորը՝ ժամանակին դա հասկանալ, և այս 7 նշանները անպայման կօգնեն Ձեզ այս հարցում:

Դուք հավատո՞ւմ եք, որ գոյություն ունեն անցյալ կյանքեր։ Երբեմն յուրաքանչյուրիս մոտ առաջանում է անբացատրելի մի զգացում, որից հետո մենք սկսում ենք մտածել, որ դա մեր առաջին կյանքը չէ, որ ապրում ենք Երկրի վրա։ Չնայած մեզ դեռ շատ բաներ են մնում անհայտ անցյալ կյանքերի վերաբերյալ,  բայց կան հստակ նախանշաններ որոնք ապացուցում են որ ներկայում դուք հանդիպել եք մարդու, ով միգուցե ձեր անցյալ կյանքի մեծ սերն է եղել։ Եկեք տեսնենք ինչ նախանշաններ են դրանք:

1. Հարմարավետության զգացում

Ասում են սիրելիի հետ, ում հետ դուք կապված եք եղել կարմայով, առաջանում է հարմարավետության այնպիսի զգացում, կարծես մենք տանն ենք։ Եվ դա իսկապես այդպես է: Չէ՞ որ բոլոր սիրող զույգերը միմյանց ներկայությամբ զգում են անասելի ջերմություն։

2. Ժամանակ

Եթե դուք գտնվում եք ձեր հարազատ հոգու կողքին, ապա բոլոր ժամանակային սահմանները ջնջվում են։ Թվում է թե այն կա՛մ սառչել է, կա՛մ ընդհանրապես վերացել։ Դա ցույց է տալիս, որ դուք գտնվում եք հենց այն մարդու կողքին, ում սիրել եք նախորդ կյանքում։

3. Զգացմունքներ

Երբ դուք գտնվում եք նրա կողքին դուք վերապրում եք տարօրինակ զգացողությունների ու զգացմունքների մի ամբողջ գունապնակ։ Դա միանգամից և՛ ուրախություն է, և՛ պարզություն, և՛ հուզմունք։ Ստեղծվում է տպավորություն կարծես դուք նրան ճանաչել եք մի ամբողջ կյանք, չնայած այն փաստին, որ դուք նրան ճանաչում եք շատ կարճ ժամանակ։

4. Հիշողություններ

Երբ ձեր կողքին է ձեր նախկին կյանքի սերը, ձեր մոտ առաջանում են հիշողություններ այնպիսի իրադարձությունների մասին, որոնք կարծես տեղի չեն էլ ունեցել։ Դա դեժավյուի զգացողությունն է։

Ձեզ թվում է որ այն ինչ հիմա անում եք՝ արդեն տեղի է ունեցել, չնայած որ մինչև վերջ չի հաջողվում հիշել այդ մասին։ Ի դեպ նմանատիպ հիշողություններ առաջանում են երկուսի մոտ էլ։

5. Դուք կարդում եք միմյանց մտքերը

Դա իրոք լինում է։ Դուք կարող եք շարունակել ձեր զրուցակցի մտքերը և ավարտել այն արտահայտությունը, որը դեռ նա չէր հասցրել ավարտել կամ գուցե դուք ասացիք այն, ինչ նա ընդամենը մտածում էր։ Եթե ձեզ ծանոթ է այդ երևույթը ապա դուք հանդիպել եք այն մարդուն, ում սիրել եք նախորդ կյանքում։

6. Վստահություն

Հարազատ հոգիների մոտ դատարկ բաների պատճառով վեճեր չեն առաջանում։ Դուք ամբողջությամբ վստահում եք այդ մարդուն՝ այնպես ինչպես երբեք ոչ մեկին չեք վստահել։

7. Անտեսանելի կապ

Դուք զգում եք նրան նույնիսկ եթե հեռու եք գտնվում նրանից։ Դուք զգում եք նրա տրամադրությունը, ապրումներն ու ինքնազգացողությունը։

Հրապարակման ներկայացրեց՝ Անուշ Հարությունյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար aանցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
7 նշան, որոնք ստիպում են հասկանալ, որ դուք հանդիպել եք ձեր նախկին կյանքի սիրուն
Անելանելիություն