fbpx

Մարկեսի 20 ցիտատներ, որոնցով կարելի է առաջնորդվել կյանքում

Իր ամբողջ կյանքի ընթացքում, Մարկեսը պահպանում էր սերը և անմար լավատեսությունը դեպի կյանքը: Mediamag-ը հավաքել և Ձեզ է ներկայացնում Գաբրիել Գարսիա Մարկեսի հրաշալի 20 մեջբերումները, որոնցից շատերով կարելի է առաջնորդվել կյանքում: Եվ այսպես.

 

1. Տարիքը դա այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես դու դա զգում:

2. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև այն չհանեմ:

3. Ժպտա՛, հաճույք մի՛ պատճառիր դժբախտությանը:

4. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ոչ մի տեղ չի կորչի ձեզնից՝ ոչ մեկ շաբաթ անց, ոչ մեկ տարի անց և ոչ էլ տարիներ անց:

5. Ընտանեկան կյանքում ավելի հեշտ է խուսափել մեծ աղետներից, քան մանրուքներից:

6. Կյանքը դա անցած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք հիշվել են:

7. Եթե ինչ-որ բանում կին է խառնվել, ապա ես հաստատ գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հստակ է, որ աշխարհը կառավարում են կանայք:

8. Ճաշի սեղանի մոտ կարելի է սիրել նույն կերպ, ինչպես անկողնում:

9. Հնարավոր չէ սիրել և հետո ոչինչ չզգալ: Կամ դու ստում էիր նախկինում, կամ հիմա:

10. Պետք է միշտ ականջալուր լինել երեխայի ձայնին, այն երեխայի, որ ժամանակին դու ես եղել և ով դեռևս գոյություն ունի քո ներսում, ինչ-որ տեղ: Եթե մենք ականջալուր լինենք մեր ներսի երեխային, ապա մեր աչքերը կրկին կսկսեն փայլել: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, ապա չի կտրվի կապը նաև կյանքի հետ:

11. Պատասխանիր նրան «այո»: Նույնիսկ եթե սարսափից դողում ես, նույնիսկ եթե հետո փոշմանես: Որովհետև ամբողջ կյանքդ քեզ չես ների, եթե հիմա պատասխանես «ոչ»:

12. Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել:

13. Այդքան ջանք մի գործադրիր՝ ամենալավը կատարվում է անսպասելի:

14. Կարողացիր գնահատել նրան, ով առանց քեզ չի կարող, և մի վազիր նրա հետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է:

15. Բարեհաջող ծերությունը՝ դա քո միայնության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու ունակությունն է:

16. Հնարավոր է, Աստված ուզում է, որպեսզի մինչ միակ մեր մարդուն հանդիպելը, մենք հանդիպենք ոչ այն մարդկանց: Որպեսզի, երբ դա կատարվի, մենք շնորհակալ լինենք:

17. Հասարակության կյանքի համար գլխավորը՝ դա վախը կառավարել կարողանալն է, ամուսինների կյանքի համար գլխավորը՝ դա ձանձրույթը վերահսկելն է:

18. Չկա այնպիսի դեղամիջոց, որը կարող է բուժել այն, ինչ բուժում է երջանկությունը:

19. Ապրելու միակ միջոցը՝ դա չթողնել հիշողություններին տանջել մեզ:

20. Չթողնես քեզ մահանալ, առանց զգալու հրաշքը՝ քնել սիրելիի հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 3.14 из 5 )
MediaMag
Մարկեսի 20 ցիտատներ, որոնցով կարելի է առաջնորդվել կյանքում
7 պարզ խորամանկություններ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լուսանկարել ինչպես պրոֆեսիոնալը