fbpx

Սուր և հուզիչ պատմվածքներ բաղկացած ընդամենը 6 բառից

Մենք արդեն մեկ անգամ անդրադարձել ենք ամենակարճ գրական գլուխգործոցներին: Եվ եթե հիշում եք այնտեղ մենք բերել էինք Հեմինգուեյի 6 բառից բաղկացած անչափ հուզիչ պատմվածքը. «Վաճառվում է մանկական կոշիկներ: Չհագած» («For sale: baby shoes, never used.»):

Հեմինգուեյի այս ստեղծագործությունից հետո, շատերը հանգիստ չունեն: Մարդիկ, իրենք ևս փորձում են գրել 6 բառից բաղկացած մի ամբողջ պատմվածք, որը ունակ կլինի ցնցելու, հուզելու և զարմացնելու ընթերցողին:

Եվ այսպես 6 բառից բաղկացած մի քանի պատմվածքներ.

  • Անծանոթներ: Ընկերներ: Լավագույն ընկերներ: Սիրահարներ: Անծանոթներ:
  • «Դուք շփոթել եք համարը», – լսվեց ծանոթ ձայն:
  • Ուղղևորներ, ձեզ հետ կապիտանը չի խոսում:
  • Ես հանդիպեցի հարազատ հոգի: Նա՝ ոչ:
  • Վաճառում եմ պարաշյուտ, երբեք չբացված, քիչ մաշված:
  • Մեր ոսկե հարսանիքն է: Մեկ հոգու սեղան:
  • Այսօր ես կրկին ներկայացա իմ մորը:
  • Ճանապարհորդը դեռ ազդանշան էր տալիս: Երկիրը՝ ոչ:
  • Ես տուն բերեցի վարդեր: Բանալին չհամնկավ:
  • Իմ մայրը սովորեցրել է ինձ սափրվել:
  • Ես ցատկեցի ներքև, իսկ հետո փոշմանեցի:
  • Մեր ննջարանը: Երկու ձայն: Ես թակում եմ:
  • Արտացոլանքս հենց նոր ինձ աչքով արեց:
  • Ներիր զինվոր, մենք կոշիկը վաճառում ենք զույգով:
  • Նա կերակրում էր շշից իր կնոջը սպանողին:
  • Երևակայում էր իրեն մեծ: Մեծացավ: Կորցրեց երևակայությունը:

Կարդացեք նաև՝

Ամենակարճ գրական գլուխգործոցները

5 ամենակարճ և հուզիչ պատմվածքները

Կարճ պատմվածք, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Սուր և հուզիչ պատմվածքներ բաղկացած ընդամենը 6 բառից
Քամիների ինտերակտիվ քարտեզ