Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ 22 սարկաստիկ ցիտատներ խոսքի վարպետ Մարկ Տվենից

22 սարկաստիկ ցիտատներ խոսքի վարպետ Մարկ Տվենից

Մարկ Տվենը ոչ միայն բոլոր ժամանակների ամենասրամիտ հեղինակներից մեկն էր, այլ նաև մեծ կատակասեր:

Ազատ ժամանակ նա սիրում էր թերթում իր մահվան մասին հերքումներ գրել: Օրինակ. «Խոսակցություններն իմ մահվան մասին չափազանցված են»: Վերջիվերջո նա հոգնեցնում է բոլոր թերթերի խմբագիրներին, և նրանք սկսում են այդ հաղորդագրությանը ավելացնել. «ցավոք սրտի»:

Մենք հավաքել և Ձեզ ենք ուզում ներկայացնել Մարկ Տվենի ամենավառ, ամենաիմաստուն և իրոնիայով լեցուն ցիտատները:

Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ դա ուտել կերակուր, որը չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ դուրդ չի գալիս:

Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:

Չի կարելի հիմնվել աչքերի վրա, եթե կենտրոնացած է երևակայությունը:

Պեսիմիզմը՝ դա ընդամենը բառ է, որով թույլ նյարդեր ունեցողները անվանում են իմաստությանը:

Որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես քո սեփական դրախտում: Միթե՞ դուք մտածում էիք, որ նույն դրախտը կարող է գոհացնել տարբեր մարդկանց, առանց բացառության:

Բավական է խոսք տալ, որ այսինչ բանը չես անի՝ ու անմիջապես սկսում ես ուզել դա:

Ամառը՝ դա տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է որևէ բան անելու համար, ինչը անելու համար ձմեռն էլ չափազանց ցուրտ էր:

Չկա ավելի շատ նյարդայնացնող բան, քան լավ օրինակը:

Հրաշալի է, որ հայտնաբերել են Ամերիկան, բայց ավելի հրաշալի կլիներ, եթե Կոլումբոսը անցներ կողքով:

Նա, ով լավ գրքեր չի կարդում՝ որևէ առավելություն չունի նրանից, ով գիրք ընդհանրապես չի կարդում:

Նա, ով չգիտի թե ուր է գնում՝ շատ կզարմանա, եթե հայտնվի ոչ այնտեղ:

Կնճիռները պետք է միայն ցույց տան այն վայրերը, որտեղ ժամանակին ժպիտն է եղել:

Հիմարության իրավունքը՝ մարդու անձի ազատ զարգացման երաշխիքներից մեկն է:

Դասականը՝ դա այն է, որ յուրաքանչյուրը գտնում է, որ արժի կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:

Վատագույն միայնությունը՝ դա երբ հարմարավետ չես զգում ինքդ քեզ հետ:

Մարդ ստեղծելու գաղափարը՝ փառապանծ և հրաշալի միտք էր: Բայց դրանից հետո ոչխար ստեղծելը՝ արդեն կրկնություն էր:

Եթե բոլոր մարդիկ միակերպ մտածեին՝ ոչ ոք խաղադրույք չէր կատարի ձիարշավներին:

Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց սովորաբար այդ ժամանակ մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչինչ չի լսում:

Ինչպես ասվում է հին իմաստության մեջ.«երեխաներն ու հիմարները միշտ ճիշտն են ասում»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեծահասակներն ու իմաստունները երբեք ճիշտը չեն ասում:

Չկա ավելի խղճալի տեսարան, քան մարդը, ով բացատրում է իր հումորի իմաստը:

Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա, երբ մենք մահանանք:

Վաղվա վրա մի հետաձգիր այն, ինչը կարելի է հետաձգել վաղը չէ, մյուս օրվա վրա:


Загрузка…

կարդացեք նաև

Աշխարհի մայրաքաղաքների իմացության ԹԵՍՏ: Գրեթե ոչ մեկ չի կարողանում 75%-ով անցնել այն: Իսկ դուք կկարողանա՞ք

Հարգելի աշխարհագետներ, ժամանակն է ցույց տալ սեփական գիտելիքները: Դուք պետք է ապացուցեք մեզ Ձեր գիտելիքները և պատասխանել մեր այս հեշտ թեստի բոլոր հացերին: Հավաքվեք և...

Ամանորյա նվերներ տղամարդկանց համար ըստ Կենդանակերպի նշանի

Ինչպես պնդում են շատ կանայք՝ տղամարդկանց համար ամանորյա նվեր ընտրելը, հեշտ խնդիր չէ: Հատկապես, եթե այդպիսի տղամարդիկ մի քանիսն են (հայր, որդի, ամուսին): Հաճախ...

ԹԵՍՏ․ Լա՞վ գիտեք արդյոք Տիեզերքը

Շատերն են սիրում քննարկել Տիեզերքի, նրա մասշտաբների և սահմանների մասին: Բայց որքա՞ն բան գիտենք մենք մեր մոլորակից անդին գտնվող աշխարհի մասին: Եթե լավ մտածենք՝...

5 զբաղմունք, որոնք էապես կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ

Մարդիկ սովորաբար կարծում են, որ ինտելեկտը զարգացնել պետք չէ, որ այն ի ծնե է տրվում: Նորագույն հետազոտությունները սակայն ապացուցում են, որ մենք կարող ենք...

3 նշան, ըստ որոնց տղամարդիկ կարողանում են որոշել կնոջ տարիքը

Հետաքրքիր արարածներ են այս կանայք՝ նախ նրանք անում են ամեն ինչ, որպեսզի իրենց տարիքից մի փոքր ավելի հասուն և մեծ երևան: Իսկ վերջին տասնամյակում...