Մարկ Տվենը գրել է տարբեր ժանրերում և ժառանգություն է թողել ավելի քան 25 հատոր ստեղծագործություններ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Էռնեստ Հեմինգուեյը մի անգամ ասել է, որ ժամանակակից ամերիկյան գրականությունը բխում է մեկ գրքից՝ «Հեքլբերի Ֆինի արկածները»: Միևնույն ժամանակ, ինքը՝ Տվենը, բավականին հեգնանքով էր խոսում իր գրական տաղանդի մասին։ Ինչպես և շատ այլ բաների մասին:
«Միայն այն հումորը կապրի, որը բխում է կյանքի ճշմարտությունից», – ասում էր Տվենը: Եվ նրա աֆորիզմները դրա ապացույցն են։ Դրանք սրամիտ են և արդիական են մինչ օրս: Համոզվեք ինքներդ…
- Ամառը տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է, որպեսզի զբաղվես նրանով, ինչով ձմռանը շատ ցուրտ է զբաղվելու համար:
- Առողջ մնալու միակ միջոցը ուտել այն, ինչ չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում և անել այն, ինչ քեզ դուր չի գալիս:
- Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:
- Ինքներդ ձեզ սթափեցնելու լավագույն միջոցը ուրիշին սթափեցնելն է:
- Եթե ինչ-որ բան կախված լիներ ընտրություններից, մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց։
- Լավ օրինակից ավելի զայրացնող բան չկա:
- Ի՞նչ է մարդկային կյանքը: Մեկ երրորդը լավ ժամանակն է: Մնացածը դրանց մասին հիշողություններն են:
- Երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը լինի ձեր առաջնահերթությունը, երբ դուք նրանց համար ընդամենը տարբերակներից մեկն եք:
- Ավելի լավ է լռել և հիմար թվալ, քան բարձրաձայնել և փարատել բոլոր կասկածները:
- Մարդը, ով լավ գրքեր չի կարդում, ոչ մի առավելություն չունի կարդալ չգիմացողի նկատմամբ:
- Ով չգիտի, թե ուր է գնում, շատ կզարմանա, եթե հայտնվի սխալ տեղում։
- Երբեք մի վիճեք հիմարների հետ։ Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կոչնչացնեն ձեզ իրենց փորձով։
- Ես տեսել եմ տղամարդկանց, ովքեր երեսուն տարվա ընթացքում գրեթե չեն փոխվել, բայց նրանց կանայք պառավ են դարձել։ Սրանք բոլորն առաքինի կանայք էին, և առաքինությունը շատ է մաշում մարդուն։
- Մեզ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր համարձակվում են մեզ ասել, թե ինչ են մտածում, բայց մի պայմանով՝ քանի դեռ նրանք մեզ նման են մտածում։
- Մի՛ հետաձգիր վաղվան այն, ինչ կարող ես հետաձգել վաղը չէ մյուս օրվան։
- Ի՞նչ անել այն մարդու հետ, ով առաջինն է նշել ծննդյան տարեդարձը: Սպանելն էլ քիչ է:
- Ճշմարտությունը պետք է մատուցել այնպես, ինչպես մատուցվում է վերարկուն, այլ ոչ թե նետել երեսին, ինչպես թաց սրբիչը։
- Ճշմարտությունն ամենաարժեքավոր բանն է, որ մենք ունենք: Եկեք տնտեսենք այն:
- Ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործն ափսոսա, երբ մեռնենք։
- Եթե փողի կարիք ունես, գնա օտարների մոտ, եթե խորհուրդների կարիք ունես, գնա ընկերների մոտ իսկ եթե ոչնչի կարիք էլ չունես՝ գնա հարազատներիդ մոտ։
- Կյանքում մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց այդ պահին մարդը շատ հաճախ նստած է լինում մոտակա փաբում և թակոց չի լսում։
- Մարդ ստեղծելը փառահեղ ու ինքնատիպ գաղափար էր։ Բայց դրանից հետո ոչխար ստեղծելը նշանակում էր կրկնություն։
- Մի սխալվեք այն մտքի մեջ, որ աշխարհը ձեզ ինչ-որ բան է պարտական. այն եղել է ձեզանից առաջ և ձեզ ոչինչ պարտական չէ:
- Աղմուկը ոչինչ չի ապացուցում: Ձու ածած հավը հաճախ այնպես է կչկչում, կարծես փոքրիկ մոլորակ է ածել:
- Բավական է խոսք տալ, որ ինչ-որ բան չես անի ու անպայման դա կսկսես ցանկանալ։
- Հոռետեսությունը պարզապես բառ է, որով թույլ նյարդերով մարդիկ անվանում են իմաստությունը:
- Աստծո բոլոր արարածներից միայն մեկին չի կարելի ստիպել բռնությամբ հնազանդվել՝ կատվին: Եթե հնարավոր լիներ մարդուն խաչասերել կատվի հետ, դա կբարելավեր մարդու ցեղատեսակը, բայց կվնասեր կատվայինը։
- Աշխատանքային օրերին մենք այնքան էլ լավ չենք օգտագործում մեր բարոյականությունը։ Մինչև կիրակի այն միշտ վերանորոգման կարիք ունի։
- Մարդը պատրաստ է շատ բանի՝ սեր արթնացնելու համար, բայց ամեն ինչ կանի՝ նախանձ առաջացնելու համար։
- Պարիր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի նայում: Երգիր այնպես, կարծես ոչ ոք քեզ չի լսում: Սիրիր այնպես, կարծես քեզ երբեք չեն դավաճանել և ապրիր այնպես, կարծես երկիրը դրախտ է: