fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»: Մեջբերումներ գրքից

Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»: Մեջբերումներ գրքից

Մարկ Արենը (Կարեն Մարգարյան) արդի հայ արձակագիր է։ Այս վիպակը նրա երկրորդ գործն է, որը մեծ հաջողություն ունեցավ։ Այն հրատարակվել է 2008 թվականին`ռուսերեն և հայերեն լեզուներով: Վեպի գլխավոր հերոսը հայատյաց թուրք Մուստաֆա Ղազին է, ով կյանքի վերջին փուլում պարզում է, որ հայ է։ Նկարագրվում է իր ապրումները, երբ հասկանում է, որ իր ողջ կյանքը սխալ ուղիով է ընթացել, սակայն այլևս հնարավոր չէ փոխել այն։

Ներկայացնում ենք մի քանի խորիմաստ մեջբերումներ այս գրքից․

1. Ամեն բան, առավել ևս ամեն մի լավ բան ունի իր ավարտը։

2. Երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել։

3. Բոլորը երջանիկ ընտանիքները ստեղծվում են միևնույն կերպ`վախի միջոցով։ Բոլորն էլ ծանոթության առաջին քայլը վախենում են կատարել, որովհետև դա կարող է լինել վերջինը։ Բոլորն էլ վախենում են ուրիշ ծնողներից, որովհետև նրանք կարող են ամեն ինչ կործանել։ Բայց եթե չհաղթահարես վախը, այդպես էլ կմնաս միայնակ։

4. Իսկ երբ մտածում են, նշանակում է չեն սիրում։

5. Հանուն ինչի ապրի մարդը, եթե բոլորովին մենակ է։

6. Ինչ մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում պատահական հանդիպումները։

7. Քաղաքային կյանքն ունի իր առավելությունները, բայց ծերուկները երբեք չեն կարող լքել ոչ հարուստ տնտեսությունը։ Փոքրիկ բանջարանոց, հավիկներ, իսկ կարող է պատահել` նաև այծերն են մոտերքում և նայում են տախտակե պատերի ճեղքի արանքից, թե ինչպես են անձրևածեծվում եղրևանու թփուտները…

8. Դու ավելի ուժեղ էիր, նշանակում է` դու էիր ճիշտը։

9. Չգիտես ինչու, ծովը նրան միշտ էլ պատ է թվացել, որից այն կողմ ոչինչ չկա, իսկ ահա սարերը բազում հայտնագործություններ են խոստանում, մնում է միայն հաղթահարել դրանք…

10. Պարզվում է երջանկությունից մինչև դժբախտությունը շատ է մոտ…

11. Աշխարհում ոչ մի դատարան դեռևս չի վերադարձրել սպանվածին իր կյանքը։ Դատարանը միայն պատժում է։ Բայց ոչ մի բան չի շտկում։

12. Չէ որ եթե ծերունուց վերցվի անցյալը, ապա նրան ոչինչ չի մնա։ Իսկ ոչինչը հենց մահն է։

13. Ամեն ինչ մարդուց է կախված։ Կյանքում չպետք է կորցնես քո հաջողության հավանականությունը։

14. Գիշատչին կարող է հաղթել միայն մեկ այլ գիշատիչ։

15. Անսկզբունք քաղաքագետին բնորոշ է դավաճան դառնալը։

16. Առանց կապերի այս աշխարհում ոչնչի չես հասնի։

17. Կյանքը դասավորվել է այնպես, ինչպես դասավորվել է։ Անցյալը հնարավոր չէ ուղղել։ Ուղղել կարելի է միայն ապագան։

18. Նաև մենակությունը, այն սառը ջրից ավելի սոսկալի է։ Գիտեք, մսյո, եթե ձեզ մոտ`աքվարիումում հայտնվի միայն մեկ ձկնիկ, նա կսկսի կարոտել և գուցեև մեռնի կարոտից։ Եվ գիտեք, թե նման դեպքում ինչ պետք է անել։ Աքվարիումի մեջ պետք է հայելի դնել, և նա կհանգստանա։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


Загрузка…

կարդացեք նաև

ԹԵՍՏ աշխարհագրությունից, որի հարցերի պատասխանները պետք է իմանա յուրաքանչյուրը

Շարունակում ենք մեր ամենօրյա «թեստեր» բաժինը: Բայց այս անգամ որոշել ենք ուշադրություն դարձնել աշխարհագրությանը: Ստուգեք Ձեր գիտելիքները և կիսվեք մեկնաբանություններում թե ինչպիսին է Ձեր...

Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցման արդյունքում։ 1. Հիմարություն Պարզվում է, որ կանանց հիմարությունը...

4 Կենդանակերպի նշան, որոնց սիրելը վտանգավոր է Ձեր սրտի համար

Այս նշանների ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Եվ ահա թե ինչու․․․ Առյուծ Երբ այս նշանի տակ ծնվածի մոտ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք դուք իրոք...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի հավաքեք թեկուզ 75 %, թե՞ դուք ուղղակի խելոք եք ձևանում

Եթե դուք սիրում եք հետաքրքրվել տարբեր բաներից այս հետաքրքրաշարժ աշխարհում, Ձեզ հետաքրքրել է և հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում Ձեր շուրջը՝ ուրեմն...

20 բան տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Կանանց ու տղամարդկանց հարաբերությունները շատ բարդ, բայց կարևոր են։ Դրանք մշտապես քննարկումների առարկա են դառնում, քանի որ ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ երբեք չեն...