fbpx

Պատմության ամենասարսափելի փորձարկումը

70-ական թվականներին նկարչուհի Մարինա Աբրամովիչը մի փորձարկում կատարեց. Նա անշարժ կանգնած էր ցուցահանդես կենտրոններից մեկում, իսկ իր առջև շարված էին մեծ քանակությամբ տարատեսակ իրեր՝ մուրճից սկսած մինչև ջրաներկեր։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ընդորում մարդկանց թույլ էր տրվում վերցնել այդ իրերից յուրաքանչյուրը և անել Մարիայի հետ այն, ինչ ուզում է։ Սկզբից մարդիկ ամաչում էին, բայց հետո անում էին և դրա հետ մեկտեղ նաև ծիծաղում։

Մարդիկ մերկացրին նրան, նկարեցին նրա վրա և կտրող հարվածներ հասցրեցիին նրան։

Աբրամովիչը հիշում է. «սկզբում հանդիսատեսը շատ էր ցանկանում ինձ հետ խաղալ։ Հետո նրանք հետզհետե դարձան ավելի ագրեսիվ։ Դա 6 ժամանոց իսկական սարսափ էր։ Նրանք կտրում էին մազերս, մարմնիս մեջ մտցնում գնդասեղներ, պարանոցիս կողքը կտրեցին և սկսեցին խմել արյունս, իսկ հետո սքոչով փակեցին վերքերս։

Տես նաև՝ Փորձարկում, որը կարող էր կործանել Երկիրը կամ ամենախոր հորատանցքը

6 ժամանոց պերֆորմանսից հետո ես արյունոտ և արցունքներն աչքերիս, մերկ գնացի հանդիսատեսի կողմ, ինչից նրանք բառացիորեն փախան սենյակից։

Ես հիշում եմ, որ այդ երեկո գալով հյուրանոց և նայելով ինձ հայելու մեջ հայտնաբերեցի, որ ինձ մոտ սպիտակ մազեր են հայտնվել:

Ես ցանկանում էի ցույց տալ մեկ բան՝ դա ուղղակի զարմանալի է, թե որքան արագ կարող է մարդը վերադառնալ իր վայրի քարանձավային վիճակին՝ եթե նրան դա թույլ տան»։

@mediamag ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ. որքան արագ է մարդը կորցնում իր դեմքը… #սարսափ #փորձարկում #պերֆորմանս ♬ оригинальный звук – MEDIAMAG


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պատմության ամենասարսափելի փորձարկումը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենահզոր էներգիա ունեցող նշանները