fbpx

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր և նրա զոհված ընկերոջ՝ Տիգրանի մասնակցությամբ տեսանյութ և գրառում արել Տիգրանի մասին, ով զոհվել է:

«Տիկոս, մեռնեմ ջանիդ, իմ սիրուն տղա:

Աբուլիս ու Արմենիս հետ խոսել չի լինում: Աբուլն ու Արմենը եկան՝ ամեն մեկն իր հետ բերելով յուրովի քեզ: Դու քո ընկերների ներսում ես: Բոլորը քեզ էին սպասում: Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ:

Տիկ, նահանջեիր էլի: Չէ, չնահանջեցիր, որովհետև տեսակդ դա էր: Մեր ցավը շատ մեծ է, Տիկ: Աբուլիս, Արմենիս, ընկերներիդ, մեզ, ծնողներիդ, քրոջդ կիսատ թողեցիր: Առանց քեզ կիսատ է բոլորի կյանքը: Տիկ…

Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու, ամեն օր լուսացնում էինք քեզնից լուր իմանալու հույսով ու սպասումով:

Ցավդ տանեմ, Տիկոս, դու պետք է գայիր: Քեզնից չէի նեղանում, ինչ ճակատիս ասում էիր, մեկա քեզնից նեղանալ չէր լինում: Ականջիս գաղտնի բան ասացիր, չհասցրեցի քեզ ասեմ, որ դա էլ քո սրտով եղավ:

Սիրուն ժպիտով Տիկոս, կռվարար Տիկոս…

Քեզ շատ ենք կարոտում, լույս տղա: Մադաղիսի Տիկո …

Սիրտս ցավումա շատ-շատ»,- գրել է դերասանուհին:

 

View this post on Instagram

 

A post shared by Mariam Aleksanyan (@mariamaleqsanyan)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան
ԹԵՍՏ. Դուք աշխարհագրության հազվագյուտ գիտակ եք, եթե կարողանաք ճիշտ նշել բոլոր մայրաքաղաքները