fbpx

Մարդիկ արձակում են տեսանելի լույս, որը մահից հետո անհետանում է. զարմանալի ուսումնասիրություն

Փորձը բացահայտել է «բիոֆոտոն» երևույթի ուղղիղ ֆիզիկական ապացույցներ։

Բոլոր կենդանի էակները արձակում են տեսանելի լույս, որը մահից հետո անհետանում է։ Այս եզրակացությանն են հանգել Կալգարիի համալսարանի և Կանադայի ազգային հետազոտական ​​խորհրդի գիտնականները՝ անսովոր փորձ անցկացնելուց հետո։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են The Journal of Physical Chemistry Letters- ում , գրում է sciencealert.com-ը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նշվում է, որ մկների և երկու տարբեր բույսերի տեսակների տերևների վրա կատարված փորձը բացահայտել է «բիոֆոտոն» երևույթի անմիջական ֆիզիկական ապացույցներ, որը դադարում է մահից հետո, ինչը ենթադրում է, որ բոլոր կենդանի էակները, այդ թվում՝ մարդիկ, կարող են բառացիորեն լուսարձակել մինչև մահ։

Կալգարիի համալսարանի ֆիզիկոս Վահիդ Սալարին և նրա թիմը պնդում են, որ իրենք հենց դա են դիտարկել՝ գերթույլ ֆոտոնային ճառագայթում (UPE):

«Այս ճառագայթման աղբյուրի համար հզոր հավակնորդ է թթվածնի տարբեր ակտիվ տեսակների ազդեցությունը, որոնք կենդանի բջիջները արտադրում են, երբ ենթարկվում են սթրեսերի, ինչպիսիք են ջերմությունը, թույները, պաթոգենները կամ սննդանյութերի անբավարարությունը: Օրինակ՝ բավարար քանակությամբ ջրածնի պերօքսիդի մոլեկուլների առկայության դեպքում, ճարպերի և սպիտակուցների նման նյութերը կարող են ենթարկվել այնպիսի փոխակերպումների, որոնք մեծ արագությամբ արձակում են իրենց էլեկտրոնները և ետ վերադառնալիս արտանետում մեկ կամ երկու բավականին ակտիվ ֆոտոն», – ասվում է հոդվածում:

Որոշելու համար, թե արդյոք գործընթացը կարող է մասշտաբավորվել մեկուսացված հյուսվածքից մինչև ամբողջական կենդանի սուբյեկտներ, հետազոտողները օգտագործել են էլեկտրոնային բազմապատկման սարքեր և լիցք միացված սարքեր։

Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են, թե ով է ավելի արագ սիրահարվում՝ տղամարդիկ, թե՞ կանայք

«Չորս անշարժացված մկներ առանձին-առանձին տեղադրվել են մութ տուփի մեջ և նախքան նրանց քնեցնելը, նկարահանել են մեկ ժամ, և ևս մեկ ժամ նկարահանել են քնեցնելուց հետո։ Նրանց տաքացրել են մինչև մարմնի ջերմաստիճանը նույնիսկ մահից հետո, որպեսզի ջերմությունը փոփոխական չլիներ», – նշվում է հոդվածում։

Հետազոտողները պարզեցին, որ մահից առաջ,  կարող են որսալ առանձին ֆոտոններ լույսի տեսանելի մարզում, որոնք դուրս են պրծնում մկան բջիջներից։ Այս ֆոտոնների թվի տարբերությունը ակնհայտ էր՝ էվթանազիայից հետո չափման ժամանակահատվածում UPE-ի զգալի անկմամբ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարդիկ արձակում են տեսանելի լույս, որը մահից հետո անհետանում է. զարմանալի ուսումնասիրություն
Գեղեցիկ հայկական լեգենդ ԴՈՒԴՈՒԿԻ մասին