fbpx

«Քարե» սրտով 3 Կենդանակերպի նշան. կարեկցանքի զգացումը նրանց համար օտար է

Կենդանակերպի ոչ բոլոր նշաններն են փափուկ ու նուրբ. ոմանք պատրաստ են ցուցադրել Ձեզ իրենց ճանկերը, իսկ մյուսներն ընդհանրապես անսիրտ և սառն են։ Կարծես Կայի և Գերդայի հեքիաթից սառույցի կտոր է հայտնվել նրանց սրտում։

Որո՞նք են Կենդանակերպի այդ սառը և հաշվենկատ նշանները։

1. Կարիճ

Այս նշանն իր անտարբերությամբ և զայրույթով պատժում է բոլոր նրանց, ովքեր իր սրտով չեն։ Նրա սրտում տեղ կա միայն ընտրյալների համար։ Մնացածին նա պարզապես արհամարհում է և այնպիսի սառը հայացքով է չափում, որ սարսռում ես։ Դժվար թե ցանկանաք գործ ունենալ Կարիճի հետ՝ տեսնելով նրան զայրացած և նյարդային վիճակում։

2. Ցուլ

Համառ Ցուլերն ինչ–որ բանով հիշեցնում են Կարիճներին իրենց անսասանությամբ, սակայն նրանց կատաղությունն ավելի ուժգին է, քանի որ նրանք դա չեն թաքցնում։ Ցուլերին հատուկ է նաև խանդը, զայրույթի անկառավարելի պոռթկումները և սառնությունը նրանց հանդեպ, ում հետ նա արդեն վեճ է ունեցել։ Մի սպասեք ներողամտության, նույնիսկ եթե խոսքերով Ցուլը ձեզ ներել է։

3. Ջրհոս

Թվում է, թե Ջրհոսը կենդանակերպի ամենաընկերասեր նշաններից մեկն է։ Սակայն շատերին ծանոթ է նրա՝ ժամանակ առ ժամանակ նույնիսկ իրեն հարազատ մարդկանցից սառելու և հեռանալու հատկությունը։ Ջրհոսը կարող է չոր, անտարբեր և անզգացմունքային դառնալ։ Սակայն մի որոշ ժամանակ անց նրանք վերադառնում են իրենց բնականոն հունին, կրկին ուրախ ու թեթև են դառնում, ինչպես առաջ էին։

Ձեր Կենդանակերպի նշանը դատավճիռ չէ Ձեզ համար։ Եթե դուք պատկանում եք վերոնշյալ Կենդանակերպի նշաններից մեկին՝ մի վհատվեք։ Եթե Ձեզ համարում են սառը և ոչ ընկերասեր՝ առաջինը ցուցաբերեք նախաձեռնություն։ Մարդիկ սիրում են նրանց, ովքեր իրենցով հետաքրքրվում են։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Քարե» սրտով 3 Կենդանակերպի նշան. կարեկցանքի զգացումը նրանց համար օտար է
Կենդանակերպի 4 նշան, որոնց գրեթե անհնար է հասկանալ