fbpx

Մանիպուլյացիաներ մարդկանց նկատմամբ. ինչպե՞ս է դա արվում

people-manipulationՈւշադրության շեղում

Հասարակական վերահսկողության հիմնական տարրը  դա տեղեկատվական տարածությունը անընդհատ հագեցնելու և անարժեք հաղորդագրությունների միջոցով մարդկանց ուշադրության շեղումն է կարևորագույն խնդիրներից  և որոշումներից՝ ընդունված իշխող քաղաքական եւ տնտեսական շրջանակների կողմից: Ուշադրություն շեղելու հնարքը բավական կարևոր է, նրա համար, որպեսզի հնարավորություն չտրվի քաղաքացիներին ստանալ կարևոր գիտելիքներ գիտության ոլորտից՝ տնտեսագիտությունից, հոգեբանություն և կիբեռնետիկայից, նեյրոկենսաբանությունից և այլն: «Անընդհատ շեղել քաղաքացիների ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից, ուշադրություն գրավելով այն թեմաներին, որոնք էական նշանակություն չունեն: Հասնել նրան, որ քաղաքացիները միշտ ինչ-որ բանով զբաղված լինեն և ժամանակ չունենան մտածելու համար: Արտից գոմ՝ ինչպես բոլոր կենդանիները (մեջբերում «Լուռ զենք հանգիստ պատերազմների համար» գրքից):

«Խնդիր-Ռեակցիա-Լուծում»

Ստեղծվում է խնդիր՝ ինչ-որ մի «իրավիճակ», հաշվարկված որպեսզի ազգաբնակչության մեջ առաջ բերվի որոշակի ռեակցիա և որպեսզի ազգաբնակչությունը ինքը պահանջի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ձեռնտու են իշխող խավին: Օրինակ, թույլատրել քաղաքներում բռնությունները կամ կազմակերպել արյունալի տեռակտներ, որպեսզի ազգաբնակչությունը պահանջի քայլեր ձեռնարկել անվտանգության օրենքների շուտափույթ ընդունման և վարել այնպիսի քաղաքականություն, որը կարող է խախտել մարդու իրավունքները: Կամ՝ առաջացնել տնտեսական ճգնաժամ, որպեսզի ստիպել ընդունել սոցիալական իրավունքների խախտումը ինչպես անհրաժեշտ չարիք և կասեցնել քաղաքացիական ծառայությունների աշխատանքները:

(շարունակելի)

Նոամ Հոմսկի

օրիգինալ հրապարակումը՝ Diez formas distintas de manipulación mediática


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մանիպուլյացիաներ մարդկանց նկատմամբ. ինչպե՞ս է դա արվում
Ջեկ Լոնդոն «Մեծ տան փոքրիկ տիրուհին»։ Մեջբերումներ գրքից