Վիսկոնսինի համալսարանի գիտնականները որոշել են պարզել այս հարցը.
Պարզվել է, որ տղամարդիկ չեն կարողանում ուղղակի ընկերություն անել կնոջ հետ:
Հոգեբանները անց են կացրել փորձարկում 88 զույգերի մասնակցությամբ, ովքեր ընկերություն էին անում հակառակ սեռի մարդու հետ: Տղամարդկանց և կանանց խնդրել են գնահատել իրենց ընկերների գրավչությունը: Պարզվել է, որ բոլոր տղամարդիկ՝ թե ամուսնացած և թե ամուրի, դեմ չէին լինի ավելի մոտից ծանոթանալ իրենց ընկերուհիների հետ:
Այլ խոսքերով, տղամարդիկ ընկերություն են անում միայն այն կանանց հետ, ովքեր հետաքրքիր են իրենց ֆիզիկական տեսանկյունից: Ընդ որում, նրանք վստահ են, որ ընկերուհիները նույն զգացմունքն ունեն՝ ինչ իրենք:
Իսկ ահա ֆիզիկական ակնարկ, կանանց կողմից այդպես էլ չնկատվեց: Կանայք իրոք կարող են ընկերություն անել տղամարդկանց հետ, բայց միայն այն դեպքում, երբ իրենք ամուսնացած են: Հենց կանայք ազատ են լինում, սկսում են իրենց ընկեր տղամարդկանց դիտարկել որպես պոտենցիալ զուգընկեր: