fbpx

Արգենտինայում հայտնաբերվել է անհայտ ծագմամբ իդեալական կլոր և պտտվող կղզի

Քանի դեռ աշխարհում տեղի են ունենում իշխանությունների փոփոխություններ, գների աճ, վեճեր և կյանքի իմաստի որոնումներ՝ մեր մոլորակը ապրում է իր սեփական կյանքը և շարունակում է մեզ զարմացնել։

Վերջերս Արգենտինայում հայտնաբերվել է իդեալական կլոր կղզի, որը նաև շարժունակ է՝ այն պտտվում է։ Առայժմ մարզը ենթադրությունների համար չափազանց մեծ է, քանի որ դեռևս նույնիսկ մոտիկ չի հաջողվել գնալ։ Կարծիքներ կան, որ դա իբր այլմոլորակային նավ է, կամ գաղտնի լաբորատորիայի մուտքի կափարիչ։ Այսպես, թե այնպես նրան մոտենալը դեռևս անհնար է։ Բայց այդ կղզին բավական հետաքրքրել է հասարակությանը։

37b0e65200000578-3764027-image-a-17_1472499758860

Սկզբից այն գտան Google Maps-ով, սակայն նշանակություն չտվեցին՝ համարելով որ սա արբանյակից արված լուսանկարի թերություն է։ Այս խորհրդավոր կղզին գտնվում է արգենտինական ճահիճներում։ Այն ոչ միայն գոյություն ունի իրականում, այլ ապրում է իր սեփական կյանքով։ Կղզին ունի իդեալական կլոր ձև և պտտվում է իր առանցքի շուրջ։

conspiracy-theorists-say-bizarre-rotating-island-is-hiding-mystery-alien-base

Հայտնագործությունն արել է ամերիկյան ինժեներ-հիդրավլիկ Ռիչարդ Պետրոնին։ Նա կապնվելով իր գործընկերներ Սերջիո Ներսպիլերմոյի և Պաբլո Մարտինսի հետ՝ ուղևորվում է արշավի դեպի հրաշք կղզին։ Այս ոչ սովորական կղզին ոչ մի տեղ չի կորչել և յուրաքանչյուր ցանկացող այն կարող է տեսնել՝ Google Maps-ում անցնելով այս կոորդինատներով (34°15’07.8″S 58°49’47.4″W)։ Ինքը՝ կղզին գտնվում է Արգենտինայում Պարանա ճահճային գետի ակունքի մոտ։

sm57cab4d2

Առաջին անգամ Ռիչարդին և իր ընկերներին չհաջողվեց հասնել կղզուն։ Խանգարեց արշավին՝ չափազանց ճահճային տարածքը։ Փոխարենը երկրորդ՝ ուղղաթիռով փորձը հռչակվեց հաջողությամբ և նրանք վերջապես կարողացան տեսնել այս ոչ սովորական վայրը։ Վերևից կղզին ունի այսպիսի տեսք.

verrr

Մոտենալ կղզուն, ցավոք, դեռևս չի հաջողվել։ Կղզին կոչվեց Eye (աչք)։ Նրա շրջանագիծն է՝ 118 մետր և գտնվում է այն մի փոքր ավելի մեծ շրջանագծով ջրային մակերեսին։ Ինչպես պարզվեց, բնիկները այս կղզու մասին շատ վաղուց գիտեն, սակայն մոտենալ՝ չեն խիզախում, քանի որ գտնում են, որ այդ կղզում է բնակվում մի հին Աստվածություն։

conspiracy-theorists-say-bizarre-rotating-island-is-hiding-mystery-alien-base-1

Ուսումնասիրելով Google Maps-ի արխիվները, Ռիչարդ Պետրոնին եկավ այն եզրահանգման, որ կղզին գոյություն ուներ արդեն 2003-ին՝ երբ առաջին անգամ մեկնարկվեց Google Maps-ը։ Իսկ ժամանակի տարբեր հատվածներում արված արբանյակի լուսանկարները վկայում են այն մասին, որ կղզին պտտվում է իր առանցքի շուրջ և փոխում իր դիրքը։

37b0e69700000578-3764027-the_eye_is_a_circle_of_land_surrounded_by_a_thin_channel_of_wate-a-19_1472506619475

Տվյալ պահին Ռիչարդը զբաղված է երրորդ՝ այս անգամ ցամաքով արշավին, որպեսզի ավելի լավ կարողանա ուսումնասիրել Աչքը։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Արգենտինայում հայտնաբերվել է անհայտ ծագմամբ իդեալական կլոր և պտտվող կղզի
ԹԵՍՏ իսկական գիտակների համար «Հետաքրքրաշարժ փաստեր»: 10-ից 8-ը ձախողում են այս թեստը