Քանդակը գտնվում է Պոբլենու գերեզմանատանը և պատկերում է թևավոր կմախքի տեսքով մահը, որը համբուրում է երիտասարդի ճակատը: Արձանը հայտնվել է 1930 թվականին, երբ Լլաուդետ ընտանիքը կորցրեց իրենց որդուն՝ Խոսեպ Լլաուդետ Սոլերին:
Այդ ժամանակից ի վեր ճարտարապետական գլուխգործոցը համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը, չնայած այն տխրություն է տարածում:
Հետաքրքիր է, որ քանդակի հեղինակությունը դեռ կասկածի տակ է դրվում և նույնիսկ շատ հակասություններ է առաջացնում: Ոմանք կարծում են, որ արձանը ստեղծել է Ժաում Բարբան, ոմանք էլ ՝ Ժոան Ֆոնբերնաթը: Ասում են, որ հենց այս աշխատանքն է ոգեշնչել ռեժիսոր Ինգմար Բերգմանին ստեղծել «Յոթերորդ կնիքը» ֆիլմը, որտեղ Ասպետը խոսում է մահվան հետ:
Քանդակի առանձնահատկությունն այն է, որ մահը այստեղ պատկերված է ոչ թե թևավոր հրեշտակի, ինչպես սովորաբար լինում է, այլ կմախքի տեսքով:
Տապանաքարի վրա կարելի է նկատել մի տապանագիր` երիտասարդի մասին տխուր բանաստեղծությամբ, ով հավերժ կմնա մահվան գրկում: