fbpx

Օշո – Սիրո պարադոքս

Սիրո հիմնական խնդիրը այն է, որ սկզբից պետք է հասունանալ: Այդ դեպքում դու կգտնես հասուն զուգընկեր և այդ ժամանակ ոչ հասուն մարդիկ քեզ այլևս չեն գրավի:

Դա տեղի է ունենում այսպես.

Եթե դու 20 տարեկան ես, դու չես սիրահարվում 2 ամսեկան երեխային: Նույն կերպ, եթե դու հոգեպես և հոգեբանորեն հասուն մարդ ես՝ դու չես սիրահարվի երեխային: Այդպես չի լինում: Այդպիսի բան չի լինում, քանի որ դու հասկանում ես, որ դա անիմաստ է:

Հասուն մարդու մոտ բավական լավ է զարգացած ամբողջականությունը, որպեսզի նա մնա միայնակ: Եվ երբ հասուն մարդը սեր է տալիս, նա տալիս է այն առանց սիրուն ամրացված որևէ քողարկված թելերի: Նա ուղակի տալիս է:

Երբ հասուն մարդը սեր է տալիս, նա բավարարվածություն է զգում նրա համար, որ դու այն ընդունել ես: Նա չի սպասում, որ դու շնորհակալ կլինես՝ ոչ, ամենևին ոչ, նրան նույնիսկ պետք չէ քո շնորհակալությունը: Նա շնորհակալ է քեզ նրա համար, որ դու ընդունել ես իր սերը:

Եվ երբ երկու հասուն մարդ սիրում են մեկմեկու՝ տեղի է ունենում կյանքի ամենամեծագույն պարադոքսներից մեկը, ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ նրանք միասին են, բայց միևնույն ժամանակ անչափ միայնակ:

Նրանք այն աստիճան են միասին, որ կարծես մի ամբողջականություն լինեն, բայց նրանց միությունը չի քայքայում նրանց անհատականությունը՝ փաստացի այն ավելի է մեծանում, նրանք դառնում են ավելի անհատական:

Երկու հասուն մարդ սիրո միջոցով օգնում են մեկմեկու դառնալ ազատ: Չկա ոչ մի քաղաքականություն, ոչ մի դիվանագիտություն, ոչ մի փորձ իրեն ենթարկելու դիմացինին: Ո՞նց կարող ես ենթարկացնել մի մարդու, որին սիրում ես: Միայն մտածիր այդ մասին. ենթարկումը դա ատելության, զայրույթի և թշնամության տեսակ է: Ինչպե՞ս կարելի է նույնիսկ մտածել այն մասին, որ կարելի է ենթարկացնել սիրած մարդուն:

Դու կուզես տեսնել այդ մարդուն կատարյալ ազատ, անկախ՝ դու կուզեիր տալ այդ մարդուն է՛լ ավելի անհատականություն: Հենց այդ պատճառով, ես անվանում են սա մեծագույն պարադոք. նրանք միասին են այն աստիճան, որ արդեն կարծես ձուլվել են մեկմեկու և այնուամենայնիվ այդ միասնության մեջ ամեն մեկը մնում է անհատ:

Նրանց անհատականությունները չեն միախառնվում, այլ դառնում են է՛լ ավելի ուժեղ: Նրանք հարստանում են հարգանքով ազատության համար:

Օշո «Հասունություն»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Օշո – Սիրո պարադոքս
5 նշան, որ շուտով ձեզ մեծ հաջողություն է սպասվում