Ծովափի ավազին գրում ես. «սիրում եմ»,
Ու մի սրտիկ ես վրան նկարում:
Տեսնես այդ ո՞վ է այդ երջանիկը,
Որ քո սրտիկն ես նրան նվիրում:
Տեսնես այդ ո՞վ է այդ երջանիկը՝
Նա շապիկով է երևի ծնվել,
Ախր այդ ո՞վ է այդ բախտավորը,
Որ քո սրտիկն է այդպես գրավել:
…
Ու ես ժամերով նստած նայում եմ
Նկարիդ, որտեղ ավազի վրա սրտիկ ես գծում,
Ինքս ինձ խաբելով երևակայում եմ՝
Իբր սրտիկն այդ ինձ ես նվիրում:
Բայց դա երազ է՝ լոկ գունեղ երազ,
Երևակայությանս արդյունքն է միայն,
Դու միշտ կմնաս ինձ համար անհաս,
Միակ տիրուհին սրտիս՝ վերջին ու միակ: