fbpx

Չգրված օրենքներ բլոգների և բլոգերների համար

Արդեն շատ հաճախակի եմ հանդիպում հայկական բլոգոսֆերայում “բլոգներ”, որոնք ստեղծված են ընդամենը մասսաներ լցնելու իրենց բլոգ: Բլոգը ահավոր խառը վիճակում է լինում, չկա ոչ մի դիզայն հասկացողություն, չգիտես ինչը որտեղ է և ամենակարևորը գրառումները իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում և իրենց մեջ իմաստ չեն պարունակում:
Դրա համար կան մի քանի չգրված օրենքներ.
1. բլոգը պետք է լինի կոկիկ ու պարզ
2. բլոգի գրառումները պետք է իմաստ ունենան
3. բլոգի այցելուներ ամեն էժանագին միջոցներով արգելված է հավաքել
4. բլոգը դա աղբաման չէ, այլ այն հիմնականում (եթե իհարկե մասնագիտական, կամ ինչ որ կոնկրետ ոլորտի չէ) հեղինակի ներքին աշխարհի արտահայտումն է:
5. բլոգը դա նույն միկրոբլոգը չէ և անընդհատ 2 բառ գրելը դա բլոգային գրառում չէ:
Այլ կետեր ևս կլինեն, բայց իմ կարծիքով հիմնական կետերը սա են: Այնպես որ իմ անձնական կարծիքով եթե դուք և ձեր բլոգը էս կետերից և ոչ մեկին չեք համապատասխանում, ուրեմն ես ոչ մի կերպ ձեզ չեմ կարող ընդունել որպես բլոգեր, իսկ ձեր “բլոգը”, որպես բլոգ:
Դրա համար նախքան բլոգ ստեղծելը մտածեք թե ինչի համար եք ստեղծում, իսկ եթե արդեն ունեք բլոգ, մտածեք նոր գրառում արեք: Ընդհանրապես մտածելը լավ բան է, խորհուրդ կտամ :)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Չգրված օրենքներ բլոգների և բլոգերների համար
Հաջողության հասած 7 մարդիկ, որոնք միանգամից չեն դարձել հաջողակ