Բրազիլացի գիտնականները պնդում են, որ գոյություն ունի շատ պարզ միջոց, որի շնորհիվ հնարավոր է իմանալ որքա՞ն երկար կապրեք դուք:
Միջոցը բավական պարզ է՝ Նստեք գետնին և հետո փորձեք բարձրանալ:
Միջին և մեծ տարիքի այն մարդիկ, որոնք բարձրանալու համար օգտագործել են երկու ձեռքերը և ծնկները 6 տարվա ընթացքում 7 անգամ ավելի հաճախ են մահացել, համեմատած նրանց որոնք այս թեսթը անցել են առանց ձեռքերի և ծնկների օգնության:
Պարզ վարժություն: Գնահատեք մահացության վտանգը
Բժիշկները արդեն վաղուց են օգտագործում թեսթը աթոռով, երբ մարդուն առաջարկում են վեր կենալ նստած տեղից, որպեսզի գնահատեն ոտքերի ուժն ու ստորին հատվածի ֆիզիկական վիճակը ծեր տարիքում: Սակայն այս նոր թեսթը հնարավոր է օգտագործել և երիտասարդ տարիքում:
Վարժությունը ցույց է տալիս մկանային ուժը, կոորդինացիան, հավասարակշռությունն ու ճկունությունը, որոնք անհրաժեշտ են առօրյա ակտիվության համար:
Գիտնականները հետևել են 51-80 տարեկան 2002 մարդու, 6 և ավելի տարվա ընթացքում: Մասնակիցներին խնդրել են նստել գետնին և հետո վեր կենալ՝ օգնության համար հնարավորինս քիչ օգտագործելով ձեռքերը, ծնկերը և մարմնի այլ մասեր:
Այն մարդիկ, ովքեր կարողանում էին պպզած դիրքի հասնել առանց ձեռքերի, ծնկերի օգնության և կանգնել առանց որևէ օգնության (հենարանի)՝ ստանում էին 5 բալ: Մասնակիցները որպես հենակ օգտագործած ամեն մի մարմնի մասի համար բալեր էին կորցնում և կորցնում էին կես բալ, երբ նստելուց կամ կանգնելուց անհավասարակշռություն էր նկատվում:
Այսպիսով «հաջողակները» ստանում էին առավելագույնը 10 բալ, իսկ նրանք ովքեր չեն կարողացել նստել և վեր կենալ՝ 0 բալ:
Հետազոտության ընթացքում 159 մասնակիցներ մահացան: Եվ սրանք հենց այն մասնակիցների թվին էին պատկանում, ովքեր առավել մեծ դժվարություններ ունեին այս վարժության կատարման հետ կապված:
Եվ այսպես. նրանց մոտ, ովքեր հավաքել են 0 բալ՝ մահացության վտանգը 3-6.5 անգամ մեծ է համեմատած 10 բալ հավաքածների հետ:
Նրանց մոտ, ովքեր հավաքել են 3,5 -5,5 բալ՝ վտանգը մեծանում է 3,8 անգամ, իսկ 6-ից 7,4 բալ հավաքածների մոտ՝ 1,8 անգամ:
Ինչպե՞ս երկար ապրել: Երկարակեցության 5 գաղտնիք
Բոլորս էլ գիտենք, որ սթրեսը սպանում է, երջանիկ մարդիկ ավելի երկար են ապրում, իսկ ֆիզիկական ակտիվությունը թույլ է տալիս պահպանել առողջությունը: Բայց համաձայն վերջին հետազոտությունների, որը կատարվել է 1500 մարդկանց մոտ, գոյություն ունի 5 հիմնական ֆակտոր կապված երկարակեցության հետ.
1. Եղեք բարեխիղճ
Հենց այն մարդիկ, ում մոտ մանկուց գոյություն ունեն այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են՝ խոհեմությունը և աշխատասիրությունը, ավելի հազվադեպ են զոհ դառնում վնասակար սովորույթներին և ավելի երկար են ապրում:
2. Ճիշտ ամուսնական զույգի ընտրություն
Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկարեցնում է կյանքի տևողությունը: Դա այդպես է, եթե միայն դա երջանիկ, հաջողված ամուսնություն է: Անհաջող ամուսնությունը՝ ընդհակառակը կարող է ժամանակից շուտ մարդուն իջեցնել գերեզման:
Հաճախ կանայք, որոնք բաժանվում են անհաջող ամուսնության պատճառով, ավելի երկար են ապրում: Սակայն նույն բանը չի կարելի ասել տղամարդկանց համար: Ուժեղ սեռի ներկայացուցիչները, որոնք բաժանվել են և այլևս չեն ամուսնացել՝ մահանում են ավելի շուտ:
3. Տիրապետեք ձեր լավատեսությանը (օպտիմիզմին)
Չափից դուրս լավատես մարդիկ հաճախ լինում են առավել անհոգ և ազատ: Նրանք առավել շատ են հակված այնպիսի վնասակար սովորույթներին՝ ինչպիսիք են ծխելը, ալկոհոլիզմը և ավտոմեքենայի արագ վարումը: Շատ հաճախ նրանք դժվարությամբ են հաղթահարում կյանքի դժվարությունները և հաճախակի են մահանում դժբախտ պատահարներից:
4. Հաճախակի շփվեք
Մարդիկ, որոնք անընդհատ կապ են պահում հարազատների, ընկերների հետ՝ ապրում են ավելի երկար: Ավելին, նրանք, ովքեր երբևէ օգնել են ուրիշներին առանձնանում են իրենց ամրությամբ:
5. Շարունակեք աշխատել
Երկարակյացների մեծ մասը շարունակել են աշխատել մինչ խոր ծերություն և նրանց մեծ մասը տարված էր իր աշխատանքով: Չնայած ասում են որ աշխատանքի սթրեսը սպանում է, սակայն հարցը նրանում է, թե ինչ սթրեսի մասին է գնում խոսքը: Եթե դա դրական սթրես է, որը առաջանում է ձեր աշխատանքից, ապա այն դարձնում է ձեզ առավել արդյունավետ և մեծացնում է ձեր կյանքի տևողությունը:
Աղբյուրը՝ vitals.nbcnews.com