fbpx

Կարելի է, պետք է, չի կարելի։ Իմաստուն մտքեր

Մեծ մտածողներից իմաստուն աֆորիզմներ թե ինչ է կարելի, ինչ է պետք և ինչ չի կարելի…

Ծափահարությունները, ինչպես և պատասխան սերը, լոկ ցանկանալ կարելի է, կորզել դրանք չի կարելի։

Գյոթե

Այն, ինչ դյուրին է, հարկավոր է ձեռնարկել, ինչպես թե դա դժվար լիներ, իսկ այն, ինչ դժվարին է՝ ինչպես թե դա դյուրին լիներ։

Գրասիան

Ինքդ քեզ ճանաչելու համար, հարցրու միայն քեզանից։

Գուախարդա Ֆախադո

Կան մեռածներ, որոնց պետք է սպանել։

Դենուայե

Միևնույն դանակով կարելի է կտրել և՛ մի կտոր հաց, և՛ մատ։

Դրեյքս

Անհնար է սարը տեսնել՝ կանգնելով նրա կողքին։

Էմերսոն

Ջրի կաթիլը կրում է ջրի բոլոր հատկանիշները, սակայն նրանում փոթորիկ չես տեսնի։

Էմերսոն

Այն, ինչ արդեն պատահել է, չի կարելի դարձնել չպատահած։

Թեոգնիդես

Ամեն իրի հանդեպ ուշադրություն է պետք։

Իխարա Սայկակաու

Մարդուն հարկավոր է դրվատանք, այլապես նա չի դառնա այն, ինչ կոչված է լինել․ նույնիսկ սեփական աչքերում։

Լագերքվիստ

Ամեն բան կարելի է անել, բայց ամեն ինչ չի կարելի ասել։

Լա Գրասերի

Ո՛չ արևը, ո՛չ մահը զննել դեմ հանդիման չի կարելի։

Լառոշֆուկո

Չի կարելի պարտք վերցնել, եթե չգիտես կարո՞ղ ես արդյոք ետ տալ։

Լեսինգ

Կայծը բոց է առաջացնում, բայց հրդեհի համար պետք է, որպեսզի բոցավառվի ողջ հրկիզված զանգվածը։

Կարլ Լիբկնեխտ

Յուրաքանչյուր խելացի մարդուն մտորումների համար օրական պետք է մի երկու ժամ։

Կաբալյերո

Չի կարելի հիանալ ՝ չհավատալով նրան։

Կոքտո

Չկա ոչինչ անհնարինից ավելի անդառնալի․ միշտ պետք է կանխատեսել հատկապես չկանխատեսվածը։

Հյուգո

Եթե անհնարին է թեքվել, պետք է գնալ շեշտակի։

Պոլո

Եվ վատ հունձից հետո պետք է նորից սերմել։

Սենեկա Կրտսեր

Որպեսզի իմանաս մարդուն, պետք է զննես քեզ․ որպեսզի իմանաս մարդկանց, պիտի ապրես նրանց հետ։

Ստենդալ

Պետք է լինել թեթև, ինչպես թռչուն, այլ ոչ թե ինչպես փետուր։

Վալերի

Չի կարելի դիպչել կուռքերին․ ձեռքերի վրա ոսկեփոշի կմնա։

Ֆլոբեր

Ձուկը, որ կարթով չի բռնվում, կարելի է բռնել ցանցով։

Թոմաս Ֆուլեր

Ոչ ամեն եղեգնիկից կարելի է սրինգ պատրաստել։

Թոմաս Ֆուլեր

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարելի է, պետք է, չի կարելի։ Իմաստուն մտքեր
Ինչու է կատուն պառկում մարդու ցավոտ տեղին