Հատուկ Ձեզ համար, մենք պատրաստել և ներկայացնում ենք Աբրահամ Լինքոլնի լավագույն մտքերը.
Ես այդքան էլ լավ հիշողություն չունեմ, որպեսզի ստեմ:
Նրանք, ովքեր զրկում են ազատությունից ուրիշներին՝ իրենք դրան արժանի չեն:
Բոլորն են ունակ դիմանալ ճակատագրի հարվածներին, բայց եթե ուզում եք իրոք փորձել մարդուն, տվեք նրան իշխանություն:
Իմ համար կարևոր չէ, թե ինչ են խոսում իմ թիկունքում, քանի դեռ սուտ են խոսում:
Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:
Եթե ես ութ ժամ ունենաի ծառը կտրելու համար՝ դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա:
Քանի դեռ մեզնից որևէ մեկը անազատ է, մենք բոլորս ենք անազատ:
Ես մտածում եմ, որ եթե Աստված մարդուն ստեղծել է առաքելությամբ միայն ուտել և չաշխատել, նա չէր տա ձեռքեր, այլ կտար միայն բերան: Իսկ եթե նա ստեղծել է այլ դաս, որը պետք է ստրուկի պես միայն աշխատի և չուտի, նա չէր տա բերան, այլ կտար միայն ձեռքեր:
Ես չգիտեմ ով է եղել իմ պապը, ինձ առավել շատ հուզում է, թե ով կլինի նրա թոռը:
Տունը, որը կիսված է երկու մասի, չի կարող դիմանալ փոթորիկներին: Ես գտնում եմ որ նույն կերպ չի կարող դիմանալ երկրի իշխանությունը, որը կիսով չափ բաղկացած է ստրուկներից և կիսով չափ ել ազատ մարդկանցից:
Ես չէի ցանկանա լինել ստրուկ և չէի ցանկանա լինել ստրկատեր: Դա արտահայտում է դեմոկրատիայի մասին իմ պատկերացումները:
Մարդիկ, ովքեր չունեն թերություններ, ունեն շատ քիչ արժանիքներ:
Շատ ավելի օգտակար կլինի, եթե դուք ճանապարհ զիջեք շանը, քան նա ձեզ կծի: Նույնիսկ սպանելով շանը, դուք միևնույնն է կմնաք կծված:
Եթե դու բռնել ես փղին ետևի ոտքերից, իսկ նա էլ փորձում է փաղչել՝ ավելի լավ է բաց թողնել նրան:
Գրքերը պետք են, որպեսզի հիշեցնեն մարդուն, որ իր օրիգինալ մտքերը այդքան էլ նոր չեն:
Մենք չենք օգնի մարդկանց, անելով նրանց փոխարեն այն, ինչ նրանք ինքնուրույն կարող էին անել:
Միշտ հիմնվեք այն մտքի վրա, որ հաջողության հասնելու ձեր սեփական որոշումը ամեն ինչից շատ ավելի կարևոր է:
Բնավորությունը նման է ծառի, իսկ համբավը դրա ստվերին: Մենք հոգ ենք տանում ստվերի մասին, իսկ իրականում պետք է մտածել ծառի մասին:
Կարելի է անընդհատ հիմարեցնել որոշ մարդկանց, կարելի է որոշ ժամանակ հիմարեցնել բոլորին, բայց չի կարելի անընդհատ հիմարի տեղ դնել բոլորին:
Եթե ուզում ես հաջողության հասնել, շարունակիր հավատալ ինքդ քեզ, երբ արդեն ոչ ոք չի հավատում:
Ես հաղթում եմ իմ թշնամիներին նրանով, որ վեր եմ ածում նրանց ընկերների:
Տակտի զգացողությունը՝ ունակությունն է նկարագրել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք տեսնում են իրենց:
Ով պասիվորեն սպասում է՝ վերջիվերջո ստանում է սպասվածը, միայն ստանում է այն, ինչ մնացել է ակտիվորեն գործողներից հետո:
Ոչ մեկ չի հիանա այն մարդով, ով սայթաքել է: Բայց արժանի է հիացմունքի նա, ում հաջողվել է կրկին ոտքի կանգնել:
Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով որոշել են երջանիկ լինել:
Ով էլ լինես՝ եղի՛ր ավելի լավը:
Ես դանդաղ եմ գնում առաջ, փոխարենը ես ետ չեմ շարժվում: