Կորեական արտադրողը ներկայացրել է բնավորություն ունեցող սմարթֆոններ:
LG AKA գաջեթը ունի սովորական սմարթֆոնի տեսք, բայց եթե նրան առջևի մասին «հագցնել» հատուկ կափարիչը՝ այն վեր է ածվում ֆանտաստիկ կերպարի: Նրա հայացքը կարող է տարբեր էմոցիաներ արտահայտել: Էմոցիաները կարող են փոխվել, եթե օրինակ, ձեռքով անես դիմային տեսախցիկի առջև: Կափարիչների տարբեր գույները սմարթֆոնին նույնպես հաղորդում են բնավորություն.
[uppod video=”http://youtu.be/XJuqdaB-kXg” align=”center”]
LG AKA-ն ունի բավական արդիական տեխնիկական պարամետրեր՝ 5 դյույմանոց էկրան, 4 միջուկանի պրոցեսոր 1.2 ԳՀց հաճախականությամբ, 1.5 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն, 8 մեգապիկսել խցիկ և LTE ցանցերի հնարավորություն:
[uppod video=”http://youtu.be/JJVhtMcliWk” align=”center”]