Արխանգելոյի բլոգը այսուհետ ժամանակ առ ժամանակ ձեզ կներկայացնի Գոտհոլդ Լեսինգի արձակ առակները:
[notice]Գոտհոլդ Լեսինգ. գերմանացի նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս, արվեստաբան մտածող: Գերմանական դասական գրականության հիմնադիրներից մեկը:[/notice]
Օրփեոսը
Օրփեոսը, ինչպես պատմում են, իջավ դժողք՝ կնոջը փնտրելու: Ուրիշ էլ որտե՞ղ փնտրել կնոջը, եթե ոչ դժողքում:
Ասում են, նա դժողք է իջել երգելով: Ես դրան բոլորովին էլ չեմ կասկածում: Խեղճն այնքան մենակ էր մնացել ու տառապել, որ շատ էր ուզում զվարճանալ ու երգել կնոջ հետ:
Լեռները, գետերն ու քարերը լուռ ականջ էին դնում նրա երգերին: Եվ եթե անգամ նա մի քիչ ավելի վատ երգեր, միևնույն է՝ կլսեին նրան:
Երբ նա տեղ հասավ և հայտնեց իր միտքը, մեռյալները շատ զայրացան, քանզի ո՞վ էր տեսել այդքան հիմար ամուսին:
Ի վերջո նրա երգը այնքան հուզեց ստվերների թագավորությանը, որ նրան վերադարձրեցին իր կնոջը:
Եվ դա ավելի շատ պատիժ էր, քան վարձատրություն: