fbpx

Աղջիկներ, իրադարձություններ, իրեր՝ Ամենացանկալի -2014

Ի՞նչ կամ ո՞ւմ էին ցանկանում մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից 2014թ.: Ամենաշատ սպասված իրադարձություններ, ամենացանկալի կանայք և տղամարդիկ, ամենադիտված ֆիլմեր և այլն… Այն ամենը, որից կամ ինչից դժվար էր հրաժարվել անցնող 2014թ.:

Ամենաշատ տոմսեր վաճառած ֆիլմը

Տարվա կինովարձույթը դեռևս ավարտված չէ՝ շատ բարձրագոչ պրեմիերաներ նշանակված են նախաամանորյա օրերին: Սակայն այսօր կարելի է առանձնացնել ամենաշատ տոմսեր վաճառած ֆիլմը՝ դա «Տրանֆորմերներ: Բնաջնջման դարը» ֆիլմն է:

14010-620x443

Ամենացանկալի կանայք

Տղամարդկանց համար նախատեսված հանրահայտ Askmen.com ամսագիրը կազմել է 99 աշխարհի ամենացանկալի կանանց ցուցակ: Ցուցակում առաջին տեղը գրավել է դերասանուհի Էմիլի Կլարկը, ով ավելի շատ հայտնի է հանրահայտ «Գահակալության խաղերը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորել է Դեյեներիս Տարգարիանի կերպարը:

31927-620x465

Նշենք նաև, որ այդ ցուցակի մեջ է հայտնվել նաև հանրահայտ ռուս մոդելուհի, Քրիշտիանո Ռոնալդույի գեղեցկուհի ընկերուհի՝ Իրինա Շեյքը:

01237-620x435

Ամենացանկալի տղամարդ

Ուժեղ սեռի համար նույնպես պարբերաբար կազմվում են տարբեր վարկանիշային ցուցակներ: Դրանցից մեկը ներկայացրել է բրիտանական Heat ամսագիրը: Ցուցակի առաջատարն է՝ ամերիկյան դերասան Զակ Էֆրոնը («Հրաշալի մյուզիքլ», «Հարևաններ: Պատերազմի ճանապարհին» և այլ ֆիլմեր):

Zac Efron Portrait Session

Ամենացանկալի դատախազ

Բնականաբար 2014թ. ամենացանկալի դատախազ է ճանաչվում, Ղրիմ թերակղզու դատախազ՝ Նատալյա Պոկլոնսկայան:

9685-620x444

Ամենապոպուլյար երաժշտությունը

Հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմը ամենաշատ վաճառվածն է 2014թ.: Ամբողջ աշխարհով գնվել է ավելի քան 1.2 միլիոն օրինակ:

111274

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աղջիկներ, իրադարձություններ, իրեր՝ Ամենացանկալի -2014
Աշխարհի 20 ամենագեղեցիկ կանայք ըստ Google-ի