Պարզ օրենքներ, որ պետք չէ մոռանալ: Մի ալարեք և կարդացեք…
1. Ամեն օր խմեք շատ ջուր: Ամենաքիչը 1.5 լիտր: Ջրային բալանսը շատ կարևոր է գեղեցկության և առողջության համար:
2. Սննդարար նախաճաշը ինքներդ կերեք, ճաշը՝ կիսեք ընկերոջ հետ, ընթրիքը՝ տվեք թշնամուն:
3. Սննդակարգից բացառեք բոլոր այն մթերքները, որոնք արտադրվում եմ մեծ սննդային կոնցեռներում: Գերադասեք առողջ և օգտակար սնունդը:
4. Ժամանակ գտեք մտերիմների հետ ուրախ խաղեր խաղալու համար: Անկեղծ հաճույք ստացեք և ի սրտե ծիծաղեք, որովհետև ծիծաղը երկարեցնում է կյանքը:
5. Այս տարի կադացեք ավելի շատ գրքեր, քան նախորդ տարում: Սովորեք հաճույք ստանալ նոր ստեղծագործություններից և սիրել նոր տպագրված գրքերի տպագրական ներկի հոտը:
6. Ժամանակ գտեք թուլանալու և լռության համար: Օրական ամենաքիչը 10 րոպե:
7. Առողջ լիարժեք քունը՝ գեղեցկության և առողջության գրավականն է: Քնին պետք է հատկացնել ամենաքիչը 7 ժամ:
8. Ամեն օր զբոսնեք մաքուր օդին: Ամենաքիչը 10 րոպե: Զբոսանքի ժամանակ չմոռանաք ժպտալ անցորդներին: Դա կբարձրացնի թե՛ ձեր, և թե՛ նրանց տրամադրությունը:
Երջանիկ անձնավորության օրենքը
1. Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ: Շրջապատող մարդկանց կյանքը կարող է լի լինել իրենց դժվարություններով և տխրություններով: Ամեն մեկն ունի իր ճանապարհը:
2. Հեռացեք նեգատիվից, առանց ափսոսանքի հրաժարվեք իրերից, որոնք վատ ասոցացիաներ են առաջացնում ձեզ մոտ: Կենտրոնացեք ներկայիս պոզիտիվի վրա:
3. Վստահ եղեք սեփական ուժերի հանդեպ, իմացեք ձեր ունակությունները:
4. Խիստ մի եղեք սեփական դատողություններում: Այս օրենքը պետք է կիրառել թե ձեր վրա և թե ուրիշների:
5. Մի բամբասեք՝ այդ գործողությունը շատ էներգիա է խլում ձեզանից:
6. Մի մոռացեք երազել ամեն օր:
7. Մի նախանձեք ուրիշներին: Դուք հաստատ ունեք ամեն ինչ, ինչ պետք է ձեզ ներկա պահին: Իսկ մմնացածը կգա ժամանակի հետ:
8. Սովորեք բաց թողնել վիրավորանքներն ու անցյալի սխալները: Մի հանդիմանեք սիրելի մարդուն իր բացթողումների համար՝ դա փչացնում է ձեր իրական երջանկությունը:
9. Ուրիշների հանդեպ ատելությունը թողեք մի կողմ: Կյանքը շատ կարճ է, որպեսզի ծախսես այն բարկության և ատելության վրա:
10. Եղեք ձեր երջանկության արարիչը: Հիշե՛ք՝ դուք եք պատասխանատու ձեր կյանքի համար և էլ ոչ մեկ:
11. Կյանքի դժվարություններն ընդունեք որպես դաս, որից պետք է ճիշտ եզրահանգումներ անել: Կյանքի դասերը պետք է ընդունել իմաստությամբ, դրանք կօգնեն հետագայում:
12. Հաճախ ժպտացեք և ավելի շատ ծիծաղեք:
13. Հիշե՛ք, ոչ բոլոր վեճերը կարելի է, իսկ ամենագլխավորը՝ պետք է հաղթել:
Մարդկանց հետ շփման օրենք
1. Ժամանակ գտեք հարազատներին զանգահարելու համար:
2. Փորձեք ամեն օր որևէ լավ բան անել ուրիշների համար:
3. Սովորեք ամեն ինչի համար ներել բոլորին:
4. Փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել նրանց, ովքեր 70-նն անց են և ովքեր փոքր են 6 տարեկանից:
5. Ամեն օր ժպտացեք երեք անծանոթի:
6. Մի մտածեք այն մասին, թե ինչ կմտածեն ձեր մասին շրջապատողները: Դա նրանց գործն է և իրենց իրավունքը:
7. Պահպանեք հարաբերությունները ընկերների հետ, որովհետև հենց նրանք ծանր պահերին կլինեն ձեր կողքին, այլ ոչ թե հաջող կարիերան:
Կյանքի հանդեպ վերաբերմունքի օրենք
1. Վերացրեք ձեր կյանքից ամեն ինչ, ինչ չի պարգևում ուրախություն, գեղեցկություն, օգուտ:
2. Սովորեք հասկանալ, որ յուրաքանչյուր իրավիճակ վաղ թե ուշ ավարտվում է կամ փոխվում՝ անկախ այն բանից, լավն է այն, թե ոչ:
3. Հիշե՛ք, առջևում ձեզ սպասում է միայն լավագույնը:
4. Ուշադիր նայեք ձեր ներսի երջանկությանը, դուրս թողեք նրան և ճոխություն թույլ տվեք ձեզ՝ եղեք իսկապես երջանիկ:
Այս բոլոր օրենքները՝ կյանքի պարզ ճշմարտություններ են, փորձված միլիոնավոր երջանիկ մարդկանց կողմից: Նայեք ձեր կյանքին այլ կերպ, օգտվեք այս չափազանց պարզ, սակայն գործող խորհուրդներից և աշխարհը ձեր շուրջը կդառնա ավելի լավը, վառ և հետաքրքիր: