fbpx

Ահա թե որն է կյանքի միակ իմաստը

Այն մասին, թե որն է իրականում կյանքի իմաստը և ինչպես պետք է մարդ ապրի։

Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼ-ն է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «Հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «Այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «Զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «Զգում» ենք «Այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում էլ կյանքի միակ իմաստն է:

Երբ ես «Զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը… Ճանաչելով այն` սկսում եմ ավելի լավ տեսնել… Տեսնել այն, ինչը նախկինում ինձ համար տեսանելի չէր: Տեսնում եմ կյանքը իր տարբեր գույներով ու երանգներով, ընկալում եմ այն իր ողջ գեղեցկությամբ և սիրում եմ… Սիրում և տենչում եմ առավել, քան նախկինում… Եվ ուզում եմ, միշտ ուզում եմ այն ավելի լավ ճանաչել: Ես այսպիսին եմ սիրում կյանքը` լի զգացմունք առաջացնելու հնարավորությամբ յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր պահի, իսկ ինձ համար միշտ «այստեղ և հիմա»:

Կյանքը նվեր է… Չ՞է որ մենք այն չենք վաստակում, այլ պարզապես ստանում ենք… Մեծագույն նվեր Աստծո կողմից… Եվ որքան հաճախ ենք մենք (բոլորս) պահում այդ նվերը մի խորը դարակում` նրա օգտագործումը մշտապես վաղվան հետաձգելով` չմտածելով, որ այն կարելի է կորցնել յուրաքանչյուր պահի և անգամ` առանց օգտագործելու: Կյանքը մեզ տրված նվերներից միակն է, որը քիչ օգտագործելու դեպքում ավելի ուշ չի մաշվում: Ուստի այս նվերի միակ իմաստը նրա օգտագործման մեջ է… Եվ եթե սիրում ես կյանքը, անպայման ԱՊՐԻՐ:

Արմինե Հակոբյանի «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից

Հրապարակման ներկայացրեց՝ Արմինե Հակոբյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե որն է կյանքի միակ իմաստը
5 հնդկական ֆիլմ, որ կխամրեցնեն յուրաքանչյուր հոլիվուդյան ֆիլմի