Ամեն օր երջանիկ լինելու պարզ միջոց է փոքրիկ բաները նկատելը, դրանցից հաճույք ստանալը։
Կարելի է ինչ-որ բան ավելացնել կամ հանել… Կարևորը՝ լինել երջանիկ այստեղ, այսօր:
- Պառկել քնելու թարմ սավանով:
- Փռշտալ երեք կամ ավելի անգամ անընդմեջ։
- Կախել և խաղացնել ոտքերը ջրի մեջ:
- Սայթաքել և չընկնել:
- Զգալ ավազը ոտքի մատների միջև:
- SMS, որին սպասում էիք:
- Արթնանալ շատ իրատեսական մղձավանջից և գիտակցել, որ դա պարզապես երազ էր:
- Կծել կարկանդակը (բրդուճը / էկլերը) այն կողմից, որտեղ միջուկն է:
- Ամբողջ օրը ոտքի վրա մնալուց հետո նստել բազմոցին։
- Պոկել բոլորովին նոր էլեկտրոնային գաջեթների էկրանից պաշտպանիչ շերտը։
- Երբ տոնդ շնորհավորում են անծանոթ մարդիկ։
- Գտնել պահված գումար, որի մասին արդեն մոռացել էիք:
- Երբ սառը մահճակալը, որի մեջ սուզվել ես, վերջապես տաքանում է:
- Պատահաբար ճշգրիտ մուտքագրել հին և վաղուց մոռացված գաղտնաբառը:
- Տոնական օրերից մնացած բարիքներով լի սառնարան։
- Հեռվից ինչ-որ բան գցել հենց աղբամանի մեջ։
- Զգալ, որ մի գրքում, որն արդեն շատ ես սիրում, դեռ շատ չընթերցված էջեր են մնացել։
- Շրջել բարձը դեպի սառը կողմը:
- Լաց լինել ծիծաղից:
- Հագնել այն, ինչ նոր եք գնել:
- Զարթուցիչից մեկ ժամ առաջ արթնանալ և հասկանալ, որ դեռ շատ ժամանակ կա և նորից քնել։
- Պատահաբար ինչ-որ տեղ հանդիպել բույր մանկությունից:
- Նորից ու նորից լսել մի երգ, որը վերջերս հավանել եք:
- Երաժշտություն լսելուց փշաքաղվել:
- Երբ կարողանում ես մածուկի վերջին բաժինը հանել անհույս պարկուճից։
- Նորից բացել և դիտել մանկությանդ խաղալիքներով և իրերով տուփը:
- Անկողնում պառկած լսել տանիքին կամ պատուհանագոգին թմբկահարող հորդառատ անձրևի կաթիլներին․․․