fbpx

Կյանքի 25 դաս, որ պետք է յուրացնել, քանի դեռ ուշ չէ

Երբեմն մենք նույնիսկ ուշադրություն չենք դարձնում նրան, թե ինչպես ենք ապրում: Առաջարկում ենք ձեզ խորհուրդների ընտրանի, որոնք կհիշեցնեն ձեզ կյանքի գլխավոր արժեքների մասին:

25. Խնայեք Ձեր ժամանակը

Ժամանակը՝ մեր ամենաթանկարժեք ռեսուրսն է։ Փորձեք չվատնել այն իզուր, ավելի քիչ ժամանակ անցկացրեք սոցիալական ցանցերում և հեռուստացույցի առաջ։ Չէ՞ որ ծախսված ժամանակը ետ չես վերադարձնի։

24. Մի թողեք փոքր հաճույքները հետագայի համար

Ապրեք այնպես, որպեսզի հետո հիշելու բան ունենաք։ Զբաղվեք սիրելի գործով և ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում սիրում եք։ Դուք ոչինչ չեք ստանա այն բանի համար, որ ամբողջ կյանքում մի կերպ տարել եք ոչ հաճելի մարդկանց ընկերակցությունը։

23. Մտածեք խոսելուց առաջ

Խոսքով կարելի է վիրովորել։ Այնպես որ միշտ մանրակրկիտ ընտրեք դրանք։

22. Մտածեք գործելուց առաջ

Ավելի լավ է մի փոքր ժամանակ ծախսել սեփական արարքների հետևանքների մասին մտածելու վրա, քան հետո ամբողջ կյանքում ափսոսալ։

21. Հրաժարվեք ալկոհոլից

Ալկոհոլը մթագնում է գիտակցությունը և լավ ժամանակ անցկացնելու համար պարտադիր պայման չէ։

20. Լսեք ծնողների խորհուրդները

Նրանց խորհուրդները այդքան էլ վատը չէին.

  • Դպրոցական տարիները իրոք կյանքի լավագույն տարիներն են․
  • Եթե դուք տքնաջան սովորում եք, հետո կկարողանաք քաղել պտուղները։
  • Մանրակրկիտ ընտրեք ում հետ ընկերություն անել։ Ինչպես ասում էր հռետոր և գրող Ջիմ Ռոնը. «դու քեզանից ներկայացնում ես միջին թվաբանականը այն հինգ մարդկանց, ում հետ անց ես կացնում ժամանակիդ մի մասը»։
  • Ինչով էլ, որ զբաղվեք, միշտ ներդրեք ձեր առավելագույն ուժերը։
  • Միշտ վերաբերվեք մարդկանց այնպես, ինչպես կցանկանաք, որ մարդիկ վերաբերվեն ձեզ և դուք այնպայման կշահեք նրանց հարգանքը։
  • Բոլոր մարդիկ միաժամանակ և տարբեր են, և միանման։ Մենք բոլորս էլ հավասար ենք՝ անկախ ռասայից, մշակույթից և սեռից։

19. Ձեռք բերեք հոբբի

Հոբբին և զբաղմունքը՝ երկարակեցության և բարգավաճման հիմքն են։

18. Ետ գցեք որոշակի գումար

Ամսեկան կամ շաբաթական մի որոշակի գումար ետ գցեք։ Ֆինանսական կայունությունը կօգնի ձեզ ավելի քիչ անհանգստանալ։

17. Միշտ սովորեք ինչ-որ նոր բան

Անընդհատ որևէ նոր բան սովորեք, օրինակ գրքեր կարդալով կամ վիդեոդասեր դիտելով։ Օրական մեկ ժամ կարդալով՝ 7 տարուց դուք կդառնաք ընտրված ոլորտի առաջատար մասնագետ (ինչպիսի սկզբնական գիտելիքներ էլ որ ունեցած լինեք)։ Իհարկե դրա համար հարկավոր է կամք և վճռականություն, սակայն ժամանակի ընթացքում դա կդառնա սովորություն։

16. Մի գնացեք մեծամասնության հետևից

Եթե բոլորը զբաղված են ինչ-որ մեկ բանով՝ զբաղվեք ուրիշ բանով։ Չէ՞ որ շատ ավելի հեշտ է հասնել բարձրունքի և դառնալ հաջողակ այնտեղ, որտեղ ավելի քիչ են մրցակիցները։ Եղեք խիզախ, գնացեք ռիսկի և փնտրեք նոր հնարավորություններ։ Կիսվեք ձեր իդեաներով և լսեք ուրիշների կարծիքը։

15. Անընդհատ գործածեք Ձեր գիտելիքները

Համարվում է, որ ինչ-որ ոլորտում վարպետության հասնելու համար հարկավոր է պրակտիկայի 10 000 ժամ։ Բայց ավելի լավ է ծախսել 1000 ժամ 10 տարբեր առարկաների վրա՝ այդպես դուք գիտելիքներ ձեռք կբերեք տարբեր ոլորտներից։ Իսկ դա նոր հնարավորությունների ճանապարհ կբացի ձեռ առաջ։

14. Մրցակցեք նրանց հետ, ովքեր Ձեզնից լավն են

Դուք կկարողանաք շատ բան սովորել նրանցից և կիրառել հնարքներ, որոնք նրանք են օգտագործում սեփական պրակտիկայի ընթացքում։ Դուք կարող եք կորցնել այդ հնարավորությունը, եթե անընդհատ մրցակցեք նորեկների հետ։

13. Ձեզ տվեք ավելի քիչ ժամանակ

Ինչ-որ նախագծի ավարտի համար գիտակցաբար ձեզ ավելի քիչ ժամանակ հատկացրեք։ Այդպես դուք ստիպված կլինեք ավելի ստեղծագործ մոտեցում ցուցաբերել և պրոբլեմի լուծման համար նոր տարբերակներ որոնել։

12. Ունեցեք հստակ նպատակներ

Գրառելով ձեր նպատակները, դուք զգալիորեն կմեծացնեք դրանց հասնելու հավանականությունը։ Գրանցեք երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները և հետևեք ձեր հաջողություններին՝ դա կոգեշնչի ձեզ առաջ շարժվել։

11. Ծանոթացեք մարդկանց հետ

Արեք առաջին քայլը։ Շփվեք նոր մարդկանց հետ։ Մի վախեցեք խորհուրդ հարցնել նույնիսկ նրանցից, ով արդեն հասել է հանրաճանաչության և հաջողության։ Եթե չհարցնես՝ երբեք չես իմանա։

10. Ճանապարհորդեք

Ճանապարհորդությունները հարստացնում են մեր կյանքը, ընդլայնում աշխարհայացքը, ծանոթացնում նոր ավանդույթների և մշակույթների հետ, օգնում ավելի լավ հասկանալ այլ մարդկանց։ Իսկ եթե ցանկանում ես զգալ տվյալ երկրի մթնոլորտը՝ մի նստիր մեծ հյուրանոցի համարում (լողափերն ու լողավազանները բոլոր երկրներում էլ նույնն են)։

9. Անընդհատ կատարելագործվեք

Ամեն օր փորձեք կատարելագործվել ինչ-որ ոլորտում։ Պարտադիր չէ ծայրահեղ փոխվել, բավական է օր-օրի ավելի լավը դառնալ՝ թեկուզ 1%-ով։ Այդպես, ժամանակի ընթացքում, դուք հսկայական արդյունքների կհասնեք։ Կարևորը՝ մի սպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի։ Ավելի լավը դառնալու համար՝ հարկավոր է ջանք։ Դեռևս ոչ ոք հաջողության չի հասել՝ ձեռքերը ծալած նստելով։

8. Հետևեք նրանց, ում վստահում եք

Գրասենյակային ինտրիգները դեռևս ոչ ոք չի չեղարկել։ Աշխատավայրում միանալով «ոչ այն» խմբին՝ հեշտությամբ կարելի է փչացնել կարիերան։

7. Գտեք ուսուցիչ

Շատ կարևոր է գտնել ճիշտ ուսուցիչ, ով կկարողանա խորհուրդ տալ, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ, իսկ ինչը անտեսել։

6. Մի արժևորեք նյութականը ավելի, քան նոր բան սովորելը

Կարիերայի սկզբում շատ կարևոր է փորձ ձեռք բերել սեփական ոլորտում, զարգացնել անհրաժեշտ հմտությունները և սովորել նոր բաներ։ Դա ապագայում անպայման կփոխհատուցվի։

5. Չափազանց վաղ մի ընտրեք գործողությունների մեկ կոնկրետ ոլորտ

Ուսումնասիրեք տարբեր ոլորտներ և ձեզ հնարավորություն տվեք պատահաբար հայտնաբերել, թե ինչն է հոգեհարազատ ձեզ։

4. Մի սպասեք հաջող պահի

Մի սպասեք, որ ձեր փորձն ու գիտելիքները դեպի ձեզ կձգեն անհրաժեշտ մարդկանց։ Դրա փոխարեն ինքներդ նոր շփումներ ձեռք բերեք և փնտրեք նոր հնարավորություններ։

3. Սովորեք օտար լեզուներ

Իմանալ մեկ լեզու, իհարկե լավ է, սակայն օտար լեզուներ ուսումնասիրելը ոչ միայն օգնում է շփվել նոր մարդկանց հետ և ընդլայնել աշխարհայացքը, այլ նաև մեզ դարձնում է ավելի խելացի (այն բանի շնորհիվ, որ ուղեղում ձևավորվում են նոր նյարդային հանգույցներ)։

2. Ձեր ամբողջ ժամանակը մի տրամադրեք միայն աշխատելուն

Գնահատեք ձեր ազատ ժամանակը և մի նստեք աշխատավայրում մինչ ուշ երեկո։ Դա չի օգնի սիրաշահել կոլեգաներին, իսկ դուք միայն կափսոսաք, որ բացի աշխատանքից՝ ուրիշ ոչինչ չեք հասցնում։

1. Հավատացեք ինքներդ Ձեզ

Շատ հաճախ մեզ սահմանափակում է միայն հավատի բացակայությունը ինքներս մեր հանդեպ։ Մեր շուրջը գտնվող ամեն ինչ ստեղծվել է այնպիսի մարդկանց կողմից՝ ինչպիսիք մենք ենք։ Այնպես որ հավատացեք ինքներդ ձեզ, երազեք, արարեք և փոխեք աշխարհը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.67 из 5 )
MediaMag
Կյանքի 25 դաս, որ պետք է յուրացնել, քանի դեռ ուշ չէ
Հուլիոս Կեսարի կյանքի 5 կանոն, որոնք օգտակար կլինեն նաև ձեզ