Կյանքի 19 ոսկե կանոն, որոնք միշտ աշխատում են․
1. Փոխադարձության կանոն
Ուրիշների սխալները քննադատելուց առաջ նախ ձեզ նայեք։ Նրանք, ովքեր ցեխ են շպրտում ուրիշների վրա, չեն կարող մաքուր ձեռքեր ունենալ։
2. Ցավի կանոն
Վիրավորված մարդիկ վիրավորում են մյուսներին:
3. Գթասրտության կանոն
Երբ մենք ուրիշներին ավելի լավ ենք վերաբերում, քան նրանք մեզ, ավելի վեր ենք բարձրանում։
4. Բումերանգի կանոն
Երբ օգնում ենք մյուսներին, օգնում ենք հենց մեզ։
5. Մուրճի կանոն
Երբեք մուրճով մի հարվածիր զրուցակցի ճակատին նստած մոծակին։
6. Փոխանակման կանոն
Ուրիշներին իրենց տեղը ցույց տալու փոխարեն ձեզ դրեք նրանց տեղը։
7. Ուսուցման կանոն
Մեզ հանդիպած ցանկացած մարդ կարող է նոր գիտելիքներ տալ մեզ։
8. Գրավչության կանոն
Մարդկանց հետաքրքիր են նրանք, ովքեր հետաքրքրվում են իրենցով։
9. Հավատի կանոն
Լավագույնին հասնելու հավատը մարդկանց ստիպում է անել անհնարինը։
10. Իրավիճակի կանոն
Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակն ավելի կարևոր նշանակություն ունենա ձեզ համար, քան փոխհարաբերությունները։
11. Բոբի կանոն
Երբ Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, ուրեմն նրա գլխավոր խնդիրը հենց Բոբն է։
12. Հասանելիության կանոն
Հարաբերություններում թեթևությունն օգնում է դիմացինին ազատ զգալ ձեզ հետ շփվելիս։
13. Խրամատի կանոն
Երբ մարտի եք պատրաստվում, այնպիսի խրամատ կառուցեք, որ ձեր ընկերոջ համար էլ տեղ գտնվի։
14. Հողագործության կանոն
Բոլոր հարաբերությունները հարկավոր է և պետք է մշակել։
15. 101 տոկոսի կանոն
1 տոկոսին հասնելու համար անհրաժեշտ է 100 տոկոս ջանք գործադրել։
16. Համբերատարության կանոն
Ուրիշների հետ ճամփորդելն ավելի դանդաղ է ստացվում, քան միայնակ գնալը։ Եթե ցանկանում եք երկար ճամփորդել, այլոց հետ գնացեք, իսկ ճանապարհն արագ անցելու համար միայնակ հաղթահարեք այն։
17. Մեդալի երկու կողմի կանոն
Ընկերությունը ոչ միայն հավատարմությամբ և միմյանց աջակցելով է պայմանավորված, այլև այն հանգամանքով, թե որքան եք ուրախանում ձեր ընկերների հաջողությամբ։
18. Համակրելու կանոն
Եվ հավասար, և անհավասար պայմաններում բոլորը ձգտում են աշխատել այն մարդկանց հետ, ում համակրում են։
19. Համագործակցության կանոն
Համատեղ աշխատանքը մեծացնում է համատեղ հաղթանակի հնարավորությունը։