Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կրակի նշաններ․ Խոյի, Առյուծի և Աղեղնավորի ճշգրիտ բնութագիրը

Կրակի նշաններ․ Խոյի, Առյուծի և Աղեղնավորի ճշգրիտ բնութագիրը

Խոյերը, Առյուծներն ու Աղեղնավորները նման են իրար, բայց նաև տարբեր են ու առանձնանում են բնավորության գծերով։

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ պետք է շարժման մեջ լինեն, հակառակ դեպքում նրանց կրակը սկսում է մարել։ Խոյերը հեղափոխական են, ում նպատակն է՝ փոխել մարդկանց կյանքն ու աշխարհայացքը։ Կենսական ակտիվություն ունեն, մշտապես շարժման մեջ են, գնում են իրենց նպատակների իրականացման ճանապարհով։

Խոյերը գրեթե երբեք չեն լսում խորհուրդներ, սիրում են ամեն ինչ ինքնուրույն անել, հպարտանում են իրենց ինքնուրույնությամբ։ Ամբիցիոզ են, հիշաչար, երբեք ձեռք չեն մեկնի թշնամուն։ Զուգընկերոջ ընտրության հարցում չեն առաջնորդվում արտաքին տեսքով։ Ամուսնական հարաբերություններում պատրաստ են զիջումների, բայց հարկավոր չէ չարաշահել այդ հատկությունը։

Առյուծ

Ուժեղ են, ավարտին են հասցնում սկսած գործը՝ անկախ դժվարություններից ու շրջապատի կարծիքից։ Լիդերի հատկություններ ունեն, անկախ են, պատրաստ պաշտպանել սեփական կարծիքը մինչև վերջ։
Երբեմն դժվար է Առյուծների հետ հարցեր լուծել, նրանք կարող են ինքնամփոփ դառնալ, անել այն, ինչ անհրաժեշտ են համարում։ Սեփական շահի համար հաճախ չեն կատարում խոստումները։ Սիրային հարաբերություններում հանգիստ են, համբերատար։

Աղեղնավոր

Ակտիվ են, շարժուն։ Խելացի են, իմաստուն, կարողանում են սթափ դատել, արագ ռեակցիա ունեն, տանել չեն կարողանում ճնշումը։ Նպատակին հասնելու համար չեն վնասի մարդկանց, զուսպ են, հանգիստ։ Խնդիրների լուծման առումով Աղեղնավորները համբերատար չեն, շուտ են բռնկվում, սկսում հարաբերություններ պարզել բղավոցներով ու վեճերով։

Աղեղնավորները հետևում են իրենց սկզբունքներին, նրանց դուր է գալիս սիրախաղը և հակառակ սեռի ուշադրությունը։ Գնահատում են կայունությունն ու ազնվությունը, տանել չեն կարողանում սուտն ու կեղծավորությունը։ Հարաբերություններում զուգընկերոջից ճշմարտություն են պահանջում, ինչպես նաև՝ ազնիվ վերաբերմունք իր նկատմամբ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

Загрузка…

կարդացեք նաև

Ինչո՞ւ են մուսուլմանուհիները դիմահարդարվում միայն տանը: Իսկ դուք գիտեի՞ք

Գրավիչ և խնամված տեսք՝ յուրաքանչյուր կնոջ բնական պահանջն է: Բոլոր կանայք էլ ցանկանում են իրենց գեղեցկուհի զգալ՝ անկախ տարիքից և կարգավիճակից: Եվ ժամանակակից կոսմետիկ...

Լուսանկարներ, որոնք կատարվել են ճիշտ տեղում և ճիշտ պահին

Ձեզ հետ պատահե՞լ է, որ ցանկանում ես սովորական լուսանկար անել, բայց անսպասելի հիանալի կադր է ստացվում: Իսկական ֆոտոգլուխգործոց: Ընդվորում յուրաքանչյուրի բախտը կարող է բերել՝...

10 բան, որ չարժե անել, եթե ցանկանում ես գտնել ՔՈ տղամարդուն

1. Ոգեշնչվել ցանկացած լավ արարքով Դու բարեհամբույր անծանոթին կարող ես իսկական տղամարդ համարել, քանի որ նա մեկ անգամ քո առջև բացել է դուռը, բայց դա...

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Երբեմն պատահում է այնպես, որ ինչ էլ որ անում եք և ինչ ջանք էլ որ թափում եք՝ անձնական կյանքում ոչինչ չի ստացվում։ Աստղերը կարող...

ԹԵՍՏ. Հայերեն բառեր։ Ինչպե՞ս է ճիշտ արտասանության ձևը

Եթե հիմա կարդում եք այս հոդվածը՝ նշանակում է, որ կարդում և խոսում եք հայերեն։ Մենք բոլորս խոսում ենք հայերեն։ Սակայն, ցավոք ոչ միշտ է,...