fbpx

Վարդգես Քալանթարյան, Մուշեղ Բաղդասարյան «Կորած օրագիրը»։ Մեջբերումներ գրքից

Ձեզ ենք ներկայացնում Վ.Քալանթարյանի և Մ.Բաղդասարյանի «Կորած օրագիրը» վեպից խորիմաստ մեջբերումներ, որոնք մտորելու տեղիք են տալիս.

Իր հաղթանակին չկասկածելը պարտվելու համար կարևոր պայման է։

Գոռալը թուլության է, ճիշտ լինես, թե սխալ։

Ամոթը շատ ավելի ծանր զգացում է, քան մահվան սպառնալիքը, առավել ևս երբ դու ամաչում ես ինքդ քեզնից։

Ինչ լավ է, որ ամեն մի ազդեցություն ունի հավատ և հակառակ ուղղված հակազդեցություն, իսկ յուրաքանչյուր վերք` իր դեղամիջոցը։

Չէ՞ որ աշխարհում կան շատ ավելի կարևոր բաներ…. Կա սխալ, որ պետք է շտկել։ Կան ծռված տեղեր, որ պետք է ուղղել։ Ուրիշի ցավ կա, որ պետք է կիսել, սփոփել, օգնել…

Տեսնես կա արդյո՞ք աշխարհում այնպիսի մեկը, ով սպասելիք չունի վաղվա օրից, այնպիսի մեկը, ով չի սպասում վաղվա օրվան։

Ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար և ինչքան հաճախ այդ բանը մենք չենք հասկանում։ Մենք դժբախտություն ենք համարում մի չնչին հոգսը, թեթև հոգնածությունն, ինչ-որ դատարկ բանի պակասը՝ մոռանալով, որ Երջանկությունը հաճախ հենց դրանցից է կազմվում. չնչին հոգսից, թեթև հոգնածությունից, ինչ-որ դատարկ բանի պակասից։

Սերը պետք է երջանկություն բերի մարդուն և ոչ թե հոգս ու տանջանք պատճառի։

Հրապուրանքը բուռն զգացում է, փոթորկի նման, ամպրոպի նման, և անվերջ շարունակվել չի կարող, բռնկվում է ու անցնում, իր տեղը թողնելով կամ անհուշ բաժանում, կամ անվախճան սեր։

Սերը նորատունկ ծառ է, ինչքան ուզում է հին լինի՝ մեկ է, նորատունկ ծառ է։ Եթե չխնամես ծառը կչորանա, սերն էլ կչորանա, եթե թողնես առանց խնամքի։ Սիրո վրա պետք է աշխատանք թափել. գուրգուրել, փայփայել, խնամել, աճեցնել…

Սխալը խոստովանելը ոչ ինքնասիրության անկում է, ոչ էլ հպարտության վրա բիծ դնել, ընդհակառակը՝ դա ինքնին հենց հպարտություն և ինքնասիրություն է։ Անկեղծությունը, ազնվությունը  ու շիտակությունը մարդու ամենամարդկային հատկանիշներն են։

Արտաքինն ու բնավորությունը ոչ մի կապ չունեն իրար հետ. տեսքը ամենանուրբ բյուրեղապակի է, բնավորությունը՝ պողպատ։

Ինչքան օրենքներ ու օրինականություններ ենք ստեղծել մեր կարճ կյանքի համար, պարզը’ բարդացնելու, հեշտը’դժվար դարձնելու համար։

Ճակատագրական հարցերում մարդը միշտ ուշացումով է կողմնորոշվում և ուշացած ընդունում ճակատագրական որոշումները։

Եթե մեկը չափից ավել է հոգ տանում քեզ, դու քեզնից անկախ կդառնաս չափից ավելի անհոգ…

Սխալը միշտ ուշացումով են հասկանում…

Երջանկությունը բնատուր շնորհ չէ, որ մի օր անձրևի պես թափվի երկնքից, այն պետք է ձեռք բերել աշխատանքով, պայքարով։

Չէ որ ժամանակը բաղկացած է ոչ միայն տվյալ պահից, կա նաև հետո, վաղվա օր, իսկ խիղճը մարդուց հաշիվ կպահանջի ամեն մի արածի ու չարածի համար։

Մենք զարմանում ու հիանում ենք, երբ ծանրորդը նախատեսածից մի քանի կիլոգրամ ավելի ծանրություն է բարձրացնում, իսկ որ մեր կողքի սովորական մարդը ուսերի վրա տոննաներ է տանում, չենք նկատում։

Սերն արտաքուստ ուժեղ զգացում է  թվում, բայց իրականում նման է սառույցի մեջ աճած ծաղկի, երբ ասես կարող է սառել ու մեռնել, ցանկացած քամի կարող է նրան արմատից հանել։

Դերասանությունը կյանքում վատ բան է, բայց առանց դրա անհնար է։

Առանց վատի լավը կդառնար սովորական, իսկ սովորականը ոչ ոք չի նկատում։

Մարդն էս աշխարհում մենակ կմնա միայն երկու դեպքում. մեկ որ շատ լավ մարդ է, մեկ էլ, որ շատ վատ մարդ է։ Շատ լավը մեկ – մեկ կմնա մենակ, շատ վատը՝ միշտ։

Մարդ պետք է այնպես ապրի, որ գիշերը քնելուց առաջ, երբ մնում է մեն – մենակ ինքն իր ու իր խղճի հետ, չամաչի, չկարմրի, խղճի խայթ չզգա։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վարդգես Քալանթարյան, Մուշեղ Բաղդասարյան «Կորած օրագիրը»։ Մեջբերումներ գրքից
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ․ Ինչպիսի՞ մարդու եք թաքցնում ձեր արտաքին դիմակի տակ