fbpx

Հավ և Արծիվ – առակ

Մի անգամ մարդը արծվի ձու է գտնում և դնում այն հավերի մոտ:

Արծվի ճուտիկը մեծանում էր հավի ճուտիկների հետ և հետզհետե նմանվում էր նրանց՝ նա կչկչում էր հավի պես, փորփրում էր հողը ճիճու գտնելու ակնկալիքով և չեր կարողանում թռչել:

Անցնում են տարիներ: Մի անգամ արդեն մեծացած արծիվը երկնքում վեհ մի թռչուն է տեսնում: Շատ վեհ կեցվածքով թռչունը ճեղքում եր քամու ալիքները և հազվադեպ թափահարում թևերով:

Հիասթափված արծիվը հարցնում է.

– Ո՞վ է սա:

– Սա Արծիվն է՝ բոլոր թռչունների արքան, – պատասխանում են նրան: – Նա պատկանում է երկնքին, իսկ մենք հավերս՝ պատկանում ենք երկրին, հողին:

Այսպես ապրեց արծիվը որպես հավ և մեռավ որպես հավ, քանի որ հավատում էր իր հավային պատկանելիությանը:

Ձեր շրջապատը ազդում է Ձեզ վրա ուզում եք Դուք դա, թե ոչ: Հիշե՛ք այս մասին և նաև հիշե՛ք, որ Ձեր շրջապատի սահմանափակ չափորոշիչները ոչ մի դեպքում Ձեր հնարավորությունների որոշիչ չեն կարող լինել:

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Հավ և Արծիվ – առակ
ԹԵՍՏ. Բացահայտում ենք տիեզերքի գաղտնիքները