Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ «Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ամենից հաճախ դրանք տեղի են ունենում այն պահին՝...

«Պետք չէ վախենալ փոփոխություններից: Ամենից հաճախ դրանք տեղի են ունենում այն պահին՝ երբ անհրաժեշտ են»: Կոնֆուցիոսի 20 մեջբերումները

Mediamag-ը ներկայացնում է Կոնֆուցիոսի լավագույն մեջբերումները, որոնք հատկապես արդիական են մեր ժամանակներում:

Եթե դու ատում ես՝ ուրեմն քեզ հաղթել են:

Հին ժամանակներում մարդիկ սովորում էին, որպեսզի կատարելագործվեն: Այժմ սովորում են, որպեսզի զարմացնեն ուրիշներին:

Պարզությունը՝ մարդու լավագույն որակներից է:

Երկրում, որտեղ կա կարգուկանոն՝ եղիր խիզախ և գործողություններում և ելույթներում: Երկրում, որտեղ չկա կարգուկանոն՝ եղիր խիզախ գործողություններում, բայց զգույշ ելույթներում:

Խորհուրդներ տուր միայն նրան, ով գիտելիք է փնտրում՝ հայտնաբերելով իր անկրթությունը:

Երբ վատ ես զգում՝ ականջ դիր բնությանը: Աշխարհի լռությունն ավելի լավ է հանգստացնում, քան միլիոնավոր անպետք բառերը:

Անհամբերությունը մանրուքներում՝ կործանում է մեծագույն գործերը:

Յուրաքանչյուրն էլ կարող է ազնվագույն դառնալ: Հարկավոր է ուղղակի որոշել դառնալ:

Խոսքը պետք է լինի հավատարիմ, գործողությունը՝ վճռական:

Իմաստունը չգիտի ինչ է անհանգստանալը, մարդկայինը՝ չգիտի ինչ է հոգսը, խիզախը չգիտի ինչ է վախը:

Ես լսում և մոռանում եմ: Ես տեսնում և հիշում եմ: Ես անում և հասկանում եմ:

Միայն այն ժամանակ, երբ գալիս են ցրտերը, պարզ է դառնում, որ սոճիներն ու նոճիները վերջինն են կորցնում իրենց հագուստը:

Հին ժամանակներում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանք ամոթ էին համարում սեփական բառերի ետևից չհասցնելը:

Մի արա ուրիշին այն, ինչ չէիր ցանկանա քեզ անեին․․․

Փորձեք լինել թեկուզ մի փոքր բարի, և կտեսնեք, որ ունակ չեք որևէ վատ արարք գործել:

Մարդկանց պատերազմ ուղարկել առանց սովորեցնելու՝ դավաճանություն է:

Դժբախտություն է եկել՝ մարդն է ծնել այն, երջանկություն է եկել՝ մարդն է հասունացրել այն:

Նրան, ում չի մտահոգում հեռավոր դժվարությունները, անպայման սպասում են մոտակա անհաջողություններ:

Նա չէ մեծագույնը, ով երբեք չի ընկել, այլ նա՝ ով ընկել է, իսկ հետո ոտքի կանգնել:

Հոգով ազնիվը հանգիստ է և անհոգ: Ստոր մարդը՝ միշտ անհանգիստ:


Загрузка…

կարդացեք նաև

Ի՞նչ է հաջողությունը և ի՞նչ անել, որ ձեր բախտը միշտ բերի

Հաջողությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ դուք իրոք պատրաստ եք լինում դրան։ Հաջողության հասնելու համար պետք է իմանալ 6 հիմնական գործոնները, որոնք ապահովվում...

Ինչպես ձմռանը տաքացնել տունն առանց էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ վճարելու

Ձմռան ամենամեծ խնդիրն էլեկտրաէներգիայի բարձր վճարներն են: Մարդիկ ցանկանում են տաքանալ, սակայն չեն ցանկանում շատ վճարել: Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնց շնորհիվ կարելի է...

Սմարտֆոնը սպանում է սերը․ Ռոմանտիկ բաներ, որոնք դադարել ենք անել

Միմյանց աչքերի մեջ նայելու փոխարեն՝ մենք նայում ենք սմարթֆոնների էկրաններին․․․ Մենք դադարել ենք ծանոթանալ իրար հետ Այնպես, ինչպես արժեր անել դա։ Դեռևս վերջերս մենք ծանոթանում էինք...

Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020 Ամանորյա գիշերը

Մարդուն բնորոշ է հավատալ հրաշքներին, իսկ ամանորյա գիշերը այդ հավատքը ավելի է ուժգնանում և արդեն ոչ միայն երեխաներն են անհամբեր սպասում Նոր տարվան, այլ...

Ընդհանուր գիտելիքների այս պարզ ԹԵՍՏԸ 8/10 արդյունքով չի կարողանում անցնել ամեն երկրորդը: Իսկ դուք կկարողանա՞ք

Ընդհանուր գիտելիքները ստուգող մեր թեստերի սիրահարների համար փորձել ենք ստեղծել ևս մեկ հետաքրքիր թեստ և առաջարկում ենք Ձեզ հենց հիմա անցնել այն: Մի քանի...