Մեր հասարակության մեջ ամուր նստած է մի կարծրատիպ, ըստ որի անթույլատրելի է, երբ տղամարդը կնոջից մեծ է 10 և ավել տարի։ Սակայն իրականում այդ տարիքային տարբերությունը ունի իր առավելությունները և դրանք բավական կարևոր առավելություններ են։
Նա գիտի՝ ինչ է իրեն հարկավոր
Հասուն տղամարդիկ հենց սկզբից հասկանում են, թե ինչ են ուզում հարաբերություններից: Նրանք միանգամից հասկանում են, տվյալ անձը հարմար է իրենց, թե՞ ոչ: Նրանք բաց են անկեղծ զրույցների համար: Նրանց հետ երիտասարդ աղջիկները թեթևություն և վստահություն են զգում:
Նա այնքան էլ հաճախ չի խոսում քաղաքականությունից
Եվ ընդհանրապես, չնայած տարածված կարծիքին, հասուն տղամարդիկ այնքան էլ ձանձրալի չեն, որքան 20-30 տարեկան երիտասարդները:
Նա նյութապես ապահովված է
Հասուն տղամարդիկ, որպես կանոն, նյութապես ապահովված են: Եթե անգամ նրանք հարուստ չեն, ապա, հավանաբար, կարողանում են փող վաստակել: Այնպես որ՝ ստիպված չեք լինի մտահոգվել տան վարձի համար գումար գտնելու մասին:
Դուք նրանից երբեք չեք լսի՝ «Հիմա ես պետք է կենտրոնանամ իմ կարիերայի ուղղությամբ»
Հասուն տղամարդը կարողանում է գնահատել հարաբերություններն ու իր ազատ ժամանակը: Նա, ամենայն հավանականությամբ, արդեն կառուցել է իր կարիերան և կարող է կենտրոնանալ ձեր հարաբերությունների ուղղությամբ: Եվ դուք կզարմանաք, թե որքան հաճախ նրա հետաքրքրությունները կարող են համընկնել ձեր հետաքրքրություններին:
Եթե դուք անվճռական եք, նա որոշում կկայացնի ձեր փոխարեն (և դա հրաշալի է)
Հասուն մարդիկ բազմաթիվ հրաշալի վայրեր գիտեն, որտեղ կարելի է ուտել, խմել, շփվել: Նրանք ժամերով այս ու այն կողմ չեն ընկնում նաև որևէ կարևոր որոշում կայացնելիս:
Սեքսը կվերածվի սիրով զբաղվելուն
Կարող եք չկասկածել. նա մշտապես կբռնի ձեր ձեռքը և կծանոթացնի ընկերների հետ: Իսկ սեքսն իրական, անկեղծ հաճույք կլինի: Նա կհամբուրի ձեզ, կդիտի ձեր աչքերի մեջ, հաճախ հաճոյախոսություն կշռայլի: Նա գիտի՝ ինչպես հաճույք պատճառել ձեզ: Եվ նա իսկապես կմտահոգվի ոչ միայն իր, այլև ձեր մասին: Նրա համար սեքսը զգայական փորձ է, այլ ոչ արկածախնդրություն:
Նա գնահատում է խորը հարաբերությունները
Հասուն տղամարդն իսկապես կարող է վայելել որակյալ, խորը զրույցը: Նա հետևում է բոլոր արարողակարգերին: Նրան իսկապես հետաքրքրում է, թե ինչպես է զարգանում ձեր կարիերան: Նրան հետաքրքիր է լսել ձեր ճամփորդությունների և արկածների մասին: Եվ ստիպված չեք լինի նրան հիշեցնել ձեր հարաբերությունների համար կարևոր ամսաթվերի մասին: