fbpx

Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 2)

Դրվագ 1-ը կարդացեք →ԱՅՍՏԵՂ:

[important]Ըստ Դրվագ 1-ի հարցման արդյունքների՝ հերոսի անունն է Միքայել:[/important]

Մեկնում

Միքայելը 24 տարեկան, միջին կառուցվածքի, գեղեցկադեմ երիտասարդ էր:

Նա որբացել էր 19 տարեկանում, երբ ծնողները զոհվել էին ավտովթարից: Որոշ ժամանակ հորեղբոր ընտանիքի հետ ապրելուց հետո Միքայելը որոշում է գնալ իր ճակատագիրը որոնելու: 20 տարեկանում նա լքում է երկիրը և հայտնվում հեռավոր Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում:

Շատ բեռ չէր վերցրել իր հետ: Մեկ փոքրիկ պայուսակ, որի մեջ դրել էր մեկ-երկու փոխնորդ հագուստ, ընտանեկան փոքրիկ ալբոմը, որի մեջ էին իր ծնողների լուսանկարները և իր նոթատետրը: Նոթատետր, որի մեջ այդպես էլ մինչ այժմ ոչինչ չեր գրել: Նոթատետրում միայն նրա լուսանկարն էր, նրա՝ իր սիրելիի, որին արժանի լինելու և որին հասնելու համար էլ և որոշել էր որոնել իր ուղղին այս կյանքում: Պայուսակում շատ մեծ տեղ էին գրավում նաև հողաթափերը: Վերջին րոպեյին հողաթափերը և մեկ փոքրիկ տոպրակ քաղցրեղեն ծածուկ այնտեղ էր խցկել իր հորեղբոր կինը՝ Մագդան: Միքայելը հողաթափերը նկատեց միայն Դոնեցկի հյուրանոցում: «Ա՜խ իմ քնքուշ ու սիրելի Մագդա մորաքույր, միևնույնն է դու քո արածը արեցիր, իմ հոգատար Մագդա՜», -մտքի մեջ մրմնջաց Միքայելը: Նա վերհիշեց վերջին պահը, երբ դուրս էր գալիս հորեղբոր տնից, Մագդայի չափազանց տխուր և արցունքներից կարմրած աչքերը: Այս ամենը նրա հոգին ալեկոծում էր…

Մագդան փոքրամարմին 40 անց կին էր: Նա և Միքայելի հորեղբայրը՝ Զավենը արդեն 15 տարի է ինչ ամուսնացած էին, սակայն այդպես էլ երեխաներ չէին ունեցել: Երբ Միքայելը հայտնվեց նրանց տանը՝ դարձավ նրանց համար զավակ: Նրանք սիրում էին Միքայելին ինչպես սեփական որդուն կսիրեն: Չնայած նրանք ապրում էին չքավոր, սակայն փորձում էին Միքայելի համար անել ամեն ինչ, որքանով որ իրենց ուժերը կբավարարեր…

Առաջին մի քանի շաբաթները Դոնեցկում սարսափելի էին Միքայելի համար: Իր մոտ եղած գումարը հազիվ մեկ-երկու օր բավարարեց հյուրանոցում մնալու և սնվելու համար: Իսկ երբ վերջացավ նրա մոտ եղած վերջին կոպեկը նա հայտնվեց փողոցում:

Միայնակ Փողոցում

Արդեն երկու օր էր, որ նույնիսկ մեկ պատառ հաց չէր դրել իր բերանը: Քայլելու ուժ արդեն չեր մնացել:

Մթնում էր: Անցորդներից ոմանք շտապում էին տուն, իսկ ոմանք էլ դեպի Դոնբաս արենա՝ քաղաքի նորակառույց ու հիասքանչ ֆուտբոլային մարզադաշտը, դիտելու այսօր կայանալիք քաղաքի դերբին: Դոնեցկի «Շախտյոր» ակումբը հյուրընկալում էր քաղաքի մեկ այլ ակումբին՝ «Մետալուրգին»:

«Շախտյորի կազմում խաղում է մեր Հենրիկ Մխիթարյանը: Ա՜խ ոնց կուզեի գտնվել այդ խաղին», -իմիջայլոց մտածեց Միքայելը:

Քաղաքը դատարկվում էր, հարկավոր էր գիշերելու մի գողտրիկ ու քիչ թե շատ հարմար վայր գտնել: «Հենց այնտեղ էլ կգիշերեմ», – առկայծեց Միքայելի մտքում և նա նույնպես քայլերն ուղղեց դեպի «Դոնբաս Արենա», բայց ոչ թե մարզադաշտ ֆուտբոլ դիտելու, այլ դեպի մարզադաշտի շուրջը գտնվող հրաշալի զբոսայգի:

Դուրսը մութ էր:

Նա թիկնել էր մի հաստաբուն ծառի, իսկ գլխի տակ դրել պայուսակը:

Ֆուտբոլը արդեն վաղուց էր սկսել: Միքայելի աչքերի առջև թռչող ափսեի կերպարանքով, վառ լույսերով հառնել էր հոյակերտ «Դոնբաս Արենան»: Բայց այդ գեղեցիկ տեսարանը Միքայելի համար անտեսանելի էր: Սովածությունը սկսում էր իրենն ասել: Մարմինը արդեն չէր ենթարկվում՝ այն անչափ թուլացած էր, իսկ ուղեղն արդեն մթագնում էր:

«Պետք է անհապաղ մի բան մտածել: Լույսը բացվելուն պես անմիջապես պետք է մի բան մտածել, այսպես այլևս չի կարող շարունակվել: Հայաստան վերադառնալը բացառվում է, ես չեմ կարող այսպես դատարկ և որպես ոչնչություն վերադառնալ Հայաստան», -մտքի մեջ անընդհատ կրկնում էր Միքայելը: Նա արդեն որոշել էր ու հստակ գիտեր լուսաբացի իր անելիք քայլերը:

Աչքերն ինքստինքյան փակվեցին: Քնեց.  կրծքին ամուր սեղմած այն միակի՝ իր սիրելիի նկարը…

[notice]Պատմության հետագա ընթացքը կախված է հարցման արդյունքներից[/notice]

[poll id=”7″]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինտերակտիվ պատմություն. Անհետացած, բայց չկորած կամ Մաշված հողաթափերի տիրակալը (դրվագ 2)
Պարբերաբար արեք դա ձեր ամուսնու համար, և նա ձեզ հավերժ կսիրի