Հոգեբանները պնդում են, որ ենթագիտակցական մակարդակում տղամարդիկ ուշադրություն են դարձնում որոշակի դիմագծերով կանանց: Ժամանակի ընթացքում այդ նախասիրությունները փոխվում են և որպեսզի որոշեն թե ինչպիսի կանացի դիմագծեր են դուր գալիս այսօր տղամարդկանց՝ իրականացվել է հատուկ ուսումնասիրություն:
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ տղամարդկանց համար ամենագրավիչը կանանց մոտ՝ այտերի առկայությունն է: Նաև նրանց դուր է գալիս թփբլիկ այտերի և փոքր ծնոտի համադրությունը, ինչը շատ գեղեցիկ է դիտվում: Բայց փորձագետները բացատրում են դա նրանով, որ այդպիսի դիմագծերով օժտված կանայք ունեն կանացի էստրոգեն հորմոնի բարձր մակարդակ: Եվ հենց այդ պատճառով տղամարդիկ անմիջապես նկատում են այդ կանանց տասնյակների միջից՝ ինչպես իրենց ապագա երեխայի մորը:
Մեկ այլ առանձնահատկություն, որի վրա ամենից շատ են ուշադրություն դարձնում տղամարդիկ՝ թարմ և հարթ մաշկն է: Գրավիչ դեմքը նրանց մոտ ասոցացվում է առողջության հետ և հենց այդ պատճառով ավելի շատ է գրավում, քան պրոբլեմային մաշկը:
Իսկ վերջին նշանը ամենաշատը կզարմացնի Ձեզ՝ պեպեններ այտերին և քթին: Պեպենները նրանց մոտ ասոցացվում են չարաճճի և ուրախ բնավորության հետ: Տղամարդը միշտ փնտրում է ուրախ կին, ով իր կյանքը շատ ավելի երջանիկ կդարձնի: