Տղամարդուն Ձեզ սիրահարեցնելու 100%-անոց տարբերակ գոյություն չունի, սակայն ներքոբերյալ 4 բնութագիրը զգալի կերպով կմեծացնեն Ձեր հնարավորությունները։
1. Կանացիություն
Տղամարդկանց մեծ մասը սիրում է կանացիությունը: Կանանց, որոնք գեղեցիկ են, քանի որ ցույց են տալիս, որ դասական իմաստով կին են: Նման կանանց դուր է գալիս կին լինել: Այն, ինչ իսկապես կանացի է, միշտ գրավում և գայթակղում է տղամարդկանց:
2. Գեղեցկություն
Սա չի նշանակում ֆիզիկական գեղեցկություն, առավել ևս, որ այն հավերժ չէ: Դա ձեր զգացմունքների, շարժուձևի, ժեստերի և բնավորության գեղեցկությունն է, որը տղամարդուն ստիպում է սիրահարվել: Տղամարդիկ հետևում են, թե կինն ինչպես է վերաբերվում իրեն, այլ մարդկանց, երեխաներին ու կենդանիներին: Տղամարդը նկատում է կնոջ բարությունը, ինտելեկտը, ուրիշների հանդեպ ուշադրությունը: Դա գեղեցկության տեսակ է, որը տղամարդուն ստիպում է սիրահարվել:
3. Պարզություն
Տղամարդիկ չեն սիրահարվում բարդ և մեծ պահանջներով կանանց: Բարդ կանայք երբեք չեն ասում՝ ինչ են ուզում: Նրանք կարծում են, որ տղամարդն ինքնուրույն պետք է հասկանա: Մեծ պահանջներ ունեցող կանանց ոչինչ դուր չի գալիս: Նրանց չափազանց շատ բան է պետք: Այն, ինչ պետք է տղամարդուն, պարզ կինն է՝ առանց շքեղ սանրվածքի, չափազանց շատ դիմահարդարման, անհասկանալի և մեծ պահանջների:
4. Սեփական ուժերի հանդեպ վստահություն
Կինը կարող է միաժամանակ ե՛ւ կանացի, ե՛ւ ուժեղ, իր ուժերին վստահ լինել: Պարտադիր չէ, որ նա կատարյալ արտաքին կամ կազմվածք ունենա, քանի որ գրավում է նրա պահվածքն ու ինքնավստահությունը: