fbpx

15 ապացույց, որ կիտրոնն աշխարհի ամենաօգտակար բանն է

Կիտրոնը աշխարհի ամենաօգտակար բանն է։ Այս պնդումն ապացուցելու համար մենք կներկայացնենք Ձեզ կիտրոնի գործածության 15 տարբերակներ, որոնք կստիպեն Ձեզ նորովի ընկալել կիտրոնը։

Ունիվերսալ մաքրող հեղուկ

Կտրատեք կիտրոնը և վրան 150մլ քացախ լցրեք։ Ստացվածը թողեք մեկ գիշեր և հետո ավելացրեք 150մլ ջուր։ Այդ հեղուկով դուք կարող եք մաքրել գրեթե ամեն բան։

Մաքրեք Ձեր կտրատման տախտակը

Կտրատման տախտակը լավագույնս մաքրելու համար Ձեզ պետք է կիտրոն և աղ։ Աղը լցրեք տախտակին և տրորեք կիտրոնով։ Հետո 15 րոպե սպասեք և կրկնեք նույնը ևս մեկ անգամ։

Սպիտակ իրերի վերականգնում

Որպեսզի ձեր սպիտակ իրերը հնարավորինս սպիտակ դառնան, դրանք դրեք կիտրոնի մզվածքի և սոդայի խառնուրդի մեջ և թողնելով այդպես 0.5-1 ժամ՝ լվացեք։

Մատնահարդարում

Եղունգներն ավելի ամուր և առողջ դարձնելու համար պարզապես մի քանի կաթիլ կիտրոնի մզվածք ավելացրեք տաք ջրին և ձեռքերը դրեք ստացվածի մեջ։

Ազատվեք պեպեններից

Կիտրոնի օգնությամբ դուք կարող եք ազատվել անցանկալի պեպեններից և ծերացման հետևանքով առաջացած բծերից։ Պարզապես մի կտոր կիտրոն վերցրեք և զգուշությամբ շփեք մաշկի հետ։

Բարելավեք մարսողությունը

Առավոտյան՝ քաղցած վիճակում, մեկ բաժակ կիտրոնի մզվածքով գոլ ջուր խմեք։ Դա կբարելավի Ձեր մարսողությունը և իմունային համակարգը. առավել հաճելի ըմպելիք ստանալու համար մի փոքր մեղր ավելացրեք։

Հիգիենա և մաքրություն

Կիտրոնի մզվածքի և ջրի խառնուրդը հիանալի ախտահանում է ձեռքերը, այդ իսկ պատճառով այն կարելի է օգտագործել սնվելուց առաջ։

Թարմացում

Մաքրեք Ձեր սառնարանը կիտրոնի մզվածքում թաթախված սպունգով և մոռացեք բոլոր տեսակի տհաճ հոտերի մասին։

Ծիլեր աճեցնել

Կիտրոնը կարելի է օգտագործել ծիլեր աճեցնելիս։ Պարզապես մզեք կիտրոնը և սերմը դրեք կիտրոնի կեղևի մեջ։ Հետո այդ ամենը տնկեք։

Ազատվեք կոշիկների հոտից

Թարմ կիտրոնի կեղևներ դրեք կոշիկներ մեջ և ազատվեք բոլոր տեսակի հոտերից։

Բարելավեք առողջությունը

Կիտրոնի մզվածքի և սոդայի համադրությունը հրաշագործ հատկություններ ունի։ Այն կարգավորում է խոլեստերինի մակարդակը, մաքրում է լյարդը և վիտամին C-ի լավ չափաբաժին է տալիս մեզ։ Պարզապես մեկ թեյի գդալ սոդա և կես լիմոնի մզվածք ավելացրեք հանքային ջրին և խմեք դա առավոտյան։ Դա կարող եք խմել 2 շաբաթ շարունակ, ինչից հետո պետք է 2 շաբաթ հանգիստ վերցնենք։ Հանգստից հետո կարող եք կրկնել։

Մաքրեք չժանգոտվող մետաղը

Կիտրոնի կեղևը և սոդան կփայլեցնեն Ձեր չժանգոտվող մետաղները։

Ազատվեք միջատներից

Միջատներից ազատվելու համար կիտրոնի մզվածք լցրեք պատուհանի և դռների եզրերին։ Մոծակներից ազատվելու համար կիտրոնի մի կտոր վերցրեք, մեջը մեխակներ դրեք և թողեք սենյակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
15 ապացույց, որ կիտրոնն աշխարհի ամենաօգտակար բանն է
Տիեզերագնացը լուսանկարներ է հրապարակում անմիջապես տիեզերքից (19 ֆոտո)