Երկու սիրահարներ բուռն համբույրի ժամանակ փոխանակվում են ոչ միայն բակտերիաներով, մարմնի հեղուկներով, այլ նաև սեփական գենետիկ կոդի մասերով:
Եվ որքան էլ կարճ լինի համբույրը, միևնունն է Ձեր զուգընկերոջ ԴՆԹ-ն կմնա ձեր բերանում ամենաքիչը մեկ ժամ:
Ռոմանտիկ է, այդպես չէ՞: Սակայն մասնագետները պնդում են որ այլ մարդու ԴՆԹ-ի առկայությունը ձեր բերանում կարող է օգնել նաև հանցագործության բացահայտմանը: Այսպես օրինակ, բռնաբարության, հարձակման զոհերը կարող են ներկայացնել անհերքելի ապացույցներ, որոնք պահպանվել են թքի մեջ: ԴՆԹ-ն թքի մեջ կարող է նաև պատմել հավատարի՞մ եք ձեր զուգընկերոջը թե ոչ:
Բրատիսլավայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել 12 զույգի մասնակցությամբ: Հետազոտողները խնդրել են զույգերին բուռն համբուվել 2 րոպեյվա ընթացքում: Մինչ փորձն ու փորձից հետո 5, 10, 30 և 60 րոպեներին համբույրից հետո բոլորից վերցրել են թքի նմուշներ:
Քանի որ մեթոդը հիմնված է Y քրոմոսոմների հայտնաբերման վրա, այն կարելի է օգտագործել միայն տղամարդու ԴՆԹ-ի հայտնաբերման համար կնոջ թքի մեջ: Արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդու ԴՆԹ առկա էր կնոջ թքում նույնիսկ համբույրից մեկ ժամ հետո, հնարավոր է և ավել: Այսպիսով, թուքը կարող է դառնալ վստահելի աղբյուր ամուսնական հավատարմությունը, սեքսուալ բռնությունը հաստատելու համար:
աղբյուրը՝ www.newscientist.com